Հուդա Կաթան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Օկլահոմա Սիթի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Միչիգան-Դիրբոռն համալսարան և Dartmouth High School? |
Մասնագիտություն | դիմահարդար, յություբեր և ձեռնարկատեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | hudabeauty.com |
Huda Kattan Վիքիպահեստում |
Հուդա Կաթան (անգլ.՝ Huda Kattan, հոկտեմբերի 2, 1983, Օկլահոմա Սիթի), ամերիկացի դիմահարդար, գեղեցկության բլոգեր, ձեռնարկատեր, Huda Beauty ապրանաքանիշի կոսմետիկ պարագաների հիմնադիր[2][3][4]։
Կաթանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 2-ին Օկլահոմա քաղաքում[5]։ Ընտանիքի չորս երեխաներից մեկն է[6]։ Ծնողներն Իրաքից են[5]։ Ավելի ուշ, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ Թենեսի նահանգի Քուքսվիլ բնակավայր, հետո Բոստոն, Մասաչուսեթս[7]։ Կաթանը հաճախել է Միչիգան նահանգի Դեբորն համալսարան, որտեղ մասնագիտացել է ֆինանսավորման մեջ[5][6][8]։
2006 թվականին Կաթանը տեղափոխվել է Դուբայ, քանի որ հայրը աշխատում էր այնտեղ[6][7]։ Մի քանի տարի հետո Լոս Անջելես, որտեղ էլ սովորել է դիմահարդարման արվեստ[4][5][7][9]։ Նրա հաճախորդների թվում էին այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Էվա Լոնտորիանը, Նիկոլ Ռիչին[5] Այնուհետև Կաթանը վերադառնում է Դուբայ, որտեղ դառնում է Ռևլոնի դիմահարդարը[4][6]։ 2010 թվականի ապրիլին քույրերի առաջարկով Կաթանն անց է կացրել դիմահարդարման դասընթացներ և խորհրդատվություններ[6][7][8][10]։ 2013 թվականին Կաթանը հիմնադրում է կոսմետիկ պարագաների շարք, որը կոչվեց Huda Beautty[2][6][7][8][11]: Կաթանի առաջին արտադրանքը կեղծ թարթիչներն էին[6][7], որոնք թողարկվել են Sephora-ի կողմից։ «Huda Beauty» պիտակը հաջողության հասավ կեղծ թարթիչների վաճառքի շնորհիվ, որոնք արագորեն սպառվեցին Քիմ Քարդաշյանի կողմից[8][8][12]։ Կաթանի ընկերությունը, որը հիմնվել է Դուբայում, հետագայում սկսեց գեղեցկության այլ արտադրանքներ առաջարկել, ներառյալ աչքի ստվերային երանգապնակներ, հեղուկ շրթներկեր, լուսարձակող ներկապնակներ, կեղծ եղունգներ։ 2017 թվականին Կաթանը Ինստագրամում հայտնի դարձավ՝ ունենալով ավելի քան 20 միլիոն հետևորդ։ 2017 թվականի Ինստագրամում զբաղեցրել է ամենաազդեցիկ հարուստ էջը մրցույթի 1-ին տեղը։
Կաթանն ամուսնացած է։ Առաջին անգամ իր ամուսնուն հանդիպել է դեռահասության տարիքում։ Զույգն ունի դուստր։ Կաթանը մուսուլման է։ Կաթանի քույրերից մեկն իր գործընկերն է, մյուս քույրը՝ ղեկավարում է Կաթանի սոցիալական էջը։