Հուդիթը և Հողոփեռնեսի գլուխը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Գուստավ Կլիմտ |
տարի | 1901 |
բարձրություն | 84 սանտիմետր[1] |
լայնություն | 42 սանտիմետր[1] |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ, կտավ և ոսկի |
գտնվում է | Բելվեդերի պատկերասրահ[2] |
հավաքածու | Բելվեդերի պատկերասրահ[2] |
հիմնական թեմա | Judith and Holofernes? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Judith I by Klimt Վիքիպահեստում |
Հուդիթը և Հողոփեռնեսի գլուխը (նաև հայտնի է Հուդիթ 1-ին անունով[Ն 1]), Գուստավ Կլիմտի յուղանկարն է, ստեղծված 1901 թվականին։ Այն պատկերում է աստվածաշնչյան կերպար Հուդիթին, ով ձեռքին բռնել է Հողոփեռնեսի կտրված գլուխը։
Երբ Կլիմտն անդրադառնում է Հուդիթի աստվածաշնչյան թեմային, արվեստի պատմությունն արդեն ծրագրավորել էր դրա հիմնական մեկնաբանությունն ու նախընտրելի ներկայացումը։ Փաստացի գոյություն ունեն դրվագը նկարագրող շատ կտավներ, որոնք հատկապես արտահայտում են Հուդիթի քաջությունն ու նրա առաքինի էությունը։ Հուդիթը հայտնվում է որպես Աստծո փրկության գործիք, սակայն նրա գործողության բռնությունը չի կարող ժխտվել և դրամատիկորեն ցուցադրված է Կարավաջոյի մեկնաբանությունում[3]։ Այլ պատկերներ ընտրել են հաջորդ պահերը, երբ ապշահար Հուդիթը բռնել է Հողոփեռնեսի կտրված գլուխն, ինչպես Մորեուի ու Ալլորիի առեղծվածային կտավներում[4]։ Կլիմտը դիտավորյալ անտեսում է որևէ պատմողական հղում և կենտրոնացնում է իր գեղանկարչական մեկնաբանությունը Հուդիթի վրա այնքան, որ նա կտրում է Հողոփեռնեսի գլուխը հենց ուղիղ եզրից։ Այստեղ չկա արյունոտ սրի որևէ հետք, ասես հերոսուհին այլ զենք է կիրառել. մի բացթողում, որ օրինականացնում է նմանությունը Սալոմեի հետ։ Սպանությանը նախորդող պահը թվում է, թե սերտաճել է պատմության եզրափակիչ մասի հետ։ Հուդիթը բացահայտում է զվարճալի խորհրդանշական և կոմպոզիցիոն ներդաշնակությունը Ֆրանց ֆոն Շտուկի «Մեղքը» աշխատանքի հետ. գերմանացի նկարչի կողմից պատկերված գայթակղությունը Կլիմտի համար ճակատագրական կնոջ օրինակ է դառնում` առաջարկելով մերկացված ու շատ փոքր մարմնի դիրքը որպես կիզակետ կտավի վրա։ Հուդիթը աստվածաշնչյան հերոսուհի է, ով գայթակղել է, իսկ հետո գլխատել է գեներալ Հողոփեռնեսին, որպեսզի փրկի իր հայրենի քաղաքը թշնամի ասորիների ավերածություններից։
Հուդիթի դեմքից հեշտասիրության և այլասերման խառնուրդ է ծորում։ Դիմագծերը կերպարանափոխված են` ցույց տալու ուժեղ գայթակղության բարձրագույն աստիճանը, որին Կլիմտը հասել է` կնոջն անհասանելի վայրում տեղավորելով։ Կտավում կարելի է ճանաչել Կլիմտի ընկերոջն ու, հնարավոր է` սիրուհուն, Ադել Բլոխ-Բաուերին, որի դիմանկարը նա պատկերել է երկու անգամ` 1907 և 1912 թվականներին, ինչպես նաև` նրա նմանությունը կա Աթենաս Պալլասի պատկերում[5]։ Թեթև բարձրացված գլուխը հպարտության զգացողություն է տալիս, մինչդեռ նրա դեմքը թույլ է ու զգայուն, գայթակղիչ, իրարից առանձնացված շուրթերով։ Ֆրանց Ա. Ջ. Սզաբոն նկարագրել է կտավը որպես «էրոտիկ կանացիության հաղթարշավ ագրեսիվ առնականության դեմ»։ Նրա կիսափակ հայացքը, որը նույնպես հաճույքի արտահայտություն ունի, ուղղակիորեն ցուցադրում է դիտողին այս ամենը։ 1903 թվականին հեղինակ ու քննադատ Ֆելիքս Սալթենը Հուդիթին նկարագրել է «մուգ աչքերում տաք կրակով, բերանի հատվածում դաժանությամբ և կրքից դողացող ռունգերով։ Նրա էության մեջ ասես առեղծվածային ուժեր լինեն...»: Չնայած Հուդիթը ներկայացվում է որպես կրոնապաշտ այրի, ով կատարում է իր բարձրագույն պարտքը, Հուդիթ 1 կտավում նա ճակատագրական կնոջ օրինակ է, ում Կլիմտը կրկին պատկերել է իր աշխատանքում։ Սև մազերի ու հետին ֆոնի ոսկեգույն փայլերի հակադրությունը էլեգանտություն է հաղորդում կտավին։ Նորաձև սանրվածքն ընդգծվում է կողքերին պատկերված նախշազարդ ծառերով[6]։ Նրա գզզված մուգ կանաչ հագուստը ակնարկում է այն փաստի մասին, որ Հուդիթը մինչև Հողոփեռնեսին գլխատելը զվարճացրել է նրան։ 1901 թվականի տարբերակում Հուդիթը զգայունության ու հմայքի մարմնացում է։ Կտավի առաջին տարբերակը հերսուհուն պատկերում է իր նախատիպային գծերով, ինչպես նկարագրում էին մի շարք գրողներ գրավիչ կախարդներին[7]։ Նա այնքան ակնհայտ է զվարճանում իր ուժով ու սեքսուալությամբ, որ քննադատները սխալմամբ Կլիմտի Հուդիթին պիտակում էին որպես Սալոմե։ Որպեսզի շփոթություն չլինի, Կլիմտը պատվիրել է իր եղբորը` Ջորջին, կտավի համար մետաղյա շրջանակ պատրաստել` վրան փորագրելով կտավի անունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուդիթը և Հողոփեռնեսի գլուխը (նկար)» հոդվածին։ |