Հուլիոս Կեսար (լատին․՝ Gaius Julius Caesar), համաշխարհային պատմության ազդեցիկ կերպար, որը հին ժամանակներից ի վեր հաճախ է պատկերվել գրականության մեջ և արվեստում։
Դեպի Բրիտանիա կատարած Կեսարի արշավանքները մանրամասն նկարագրվել են Ջոֆրեյ Մոնմուտցու «Բրիտանիայի արքաների պատմություն» աշխատության մեջ (մոտավորապես 1136 թվական)։
13-րդ դարի ֆրանսիական «Հռոմեացիների արարքները» ասպետական վեպում Կեսարը ներկայացված է որպես եպիսկոպոս։
13-րդ դարի ֆրանսիական «Հուոն Բորդոցի» էպոսի առասպելական Օբերոն թագավորը Կեսարի և Մորգանա փերիի որդին է։
Կեսարն ընդգրկված է Ժակ դե Լոնգույոնի «Ինը արժանավորներ» աշխատության մեջ (1312), որտեղ ընդգրկված են պատմական, աստվածաշնչյան, դիցաբանական կամ կիսալեգենդար ինը անձինք, որոնք Միջնադարում համարվել են ասպետության իդեալները մարմնավորողներ։
Կեսարի քաղաքացիական պատերազմն ու նրա սպանությունը շարադրված են Ջեֆրի Չոսերի«Քենթերբերյան պատմվածքների» «Վանականի հեքիաթը» հատվածում (մոտավորապես 1385 թվական)։
1554 թվականին հրատարակված Յոհաննես Մանգուսի «Գոթերի և շվեդների բոլոր արքաների պատմություն» աշխատության մեջ Կեսարը հանդիսանում է շվեդ թագավոր Լինդորմուսի ժամանակակիցը։
Հենրի Ռայդեր Հագարդի «Կլեոպատրա» (1889) պատմավեպը, որը նկարագրում է Կեսարի հարաբերությունները Կլեոպատրայի հետ[1]։
Ուիլյամ Ստեարնս Դեյվիսի «Կեսարի բարեկամը․ Հռոմի հանրապետության անկման պատմությունը» (1900), որտեղ նկարագրված է մի երիտասարդ ազնվական, որն օգնում է Կեսարին գալ իշխանության[2]։
Էդիթ Նեսբիթի «Թալիսմանի պատմությունը» (1905) մանկական վեպը, որտեղ Կեսարը հանդիպում է դեպի Բրիտանիա իր արշավանքների սկզբում։
Էդիթ Նեսբիթի «Կախարդական քաղաքը» (1910) մանկական վեպը, որտեղ Կեսարը հառնում է «Նոթեր Գալլական պատերազմի մասին» աշխատությունից ու ջախջախում բարբարոսներին։
Տալբոթ Մյունդիի «Tros of Samothrace» (1934) պատմավեպում Կեսարը պատկերված է որպես ոճրագործ[3]։
Ֆիլիս Բենթլիի «Մնաս բարով, ազատությո՛ւն» (1936) վեպում Կեսարը պատկերված է որպես բռնակալ[4]։
Կանադացի վիպասան Ջորջ Ուիլյամ Հարդիի «Անառակների քաղաքը» (1957), «Կարմիր թիկնոց․ վեպ Հուլիոս Կեսարի մասին» (1978) և «Արյունոտ պատմուճան․ վեպ Հուլիոս Կեսարի մասին» (1979) վեպերը եռերգություն են Կեսարի կյանքի մասին[6]։
Ռեքս Վարների «Երիտսարդ Կեսարը» (1958) և դրան հաջորդած «Կայսերական Կեսարը» (1960) վեպերն անդրադառնում են Կեսարի կյանքին[7]։
Թոմաս Թուրսթոն Թոմասի «Առաջին քաղաքացին» (1987) գիտաֆանտաստիկ գիրքը հիմնված է Կեսարի կյանքի ու ժամանակների վրա, սակայն իրադարձությունները տեղի են ունենում 21-րդ դարում[8]։
«Ժամանակի մեքենա» վիպաշարքի «Կեսարի թուրը» (1987) գիրքն ընթերցողին հետ է վերադարձնում դեպի Հին Հռոմ ու պարզում Կեսարի թրի ճակատագիրը։
Ավստրալիացի գրող Քոլին Մաքքալուի «Հռոմի տիրակալները» յոթ վեպից բաղկացած վիպաշարը․ «Առաջին տղամարդը Հռոմում» (1991), «Խոտե թագը» (1991), «Ճակատագրի սիրելիները» (1993), «Կեսարի կանայք» (1995), «Կեսար» (1997), «Հոկտեմբերյան ձին» (2002) և «Անտոնիոս և Կլեոպատրա» (1969)։
Ամերիկացի գրող Ստիվեն Սեյլորի «Roma Sub Rosa» (1991–2018) պատմական առեղծվածների շարքը։
Բրիտանացի գրող Կոն Իգուլդենի «Կայսր» հինգ վեպերի շարքը․ «Հռոմի դարպասները» (2003), «Արքաների մահը» (2004), «Թրերի դաշտը» (2005), «Պատերազմի աստվածները» (2006) և «Աստվածների արյունը» (2013)։
Կեսարի «Նոթեր Գալլական պատերազմի մասին» աշխատության նկարագրությունը՝ վերնագրված «Կեսարի նվաճումները», 1940-1970 թվականներին տպագրվել է «Պատկերազարդ դասականներ» ծաղրաշարում։
«Ալիքսի արկածները» ծաղրաշարում Կեսարը պատկերված է որպես գլխավոր հերոսի քաղաքական պաշտպան։
«Աստերիքս» ծաղրաշարում Կեսարը՝ իր հռոմեական քթով, պատկերված է որպես գլխավոր հակառակորդ։
Նիլ Գեյմանի «Սենդմեն #30» գրքում ևս Կեսարը նշված է։
↑McGarry, Daniel D., White, Sarah Harriman, Historical Fiction Guide: Annotated Chronological, Geographical, and Topical List of Five Thousand Selected Historical Novels. Scarecrow Press, New York, 1963 (pg. 147) (p. 33)
↑Talbot Mundy: Philosopher of Adventure: A Critical Biography by Brian Taves. McFarland, 2006 (pp. 137–143)
↑Clarke, Martin Lowther,The Noblest Roman: Marcus Brutus and His Reputation. Cornell University Press, 1981. 9780801413933 (p.132)
↑Edmund Fuller|Fuller, Edmund. “Thornton Wilder: The Notation of the Heart.” pp. 39–43. In Critical Essays on Thornton Wilder. Edited by Martin Blank. New York: G.K. Hall, 1996. (p. 42) 9780783800202
↑Lynda G. Adamson, World Historical Fiction: An Annotated Guide to Novels for Adults and Young Adults. Phoenix, AZ; Oryx Press 9781573560665 (p.27)