Հուլիոս Պոմպոնիուս Լաետուս | |
---|---|
Ծնվել է | 1428[1][2][3][…] |
Ծննդավայր | Տեջանո, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա |
Մահացել է | հունիսի 9, 1498 կամ 1497[4][1][5][…] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Մասնագիտություն | փիլիսոփա և գրող |
Pomponio Leto Վիքիպահեստում |
Հուլիոս Պոմպոնիուս Լաետուս՝ (լատին․՝ Julius Pomponius Laetus), նախահեղափոխական գրություններում Լետո (իտալ. Giulio Pomponio Leto, 1428[1][2][3][…], Տեջանո, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա - հունիսի 9, 1498 կամ 1497[4][1][5][…], Հռոմ, Պապական մարզ), իտալացի հումանիստ և պատմաբան։
Արքայազն Ջովաննի Սանսեվերինոյի ապօրինի որդին։
Հուլիոս Պոմպոնիուս Լաետուսը ծագումով Կալաբրիայից է, Հռոմում սովորել է Լորենցո Վալլայի մոտ, ապա դասավանդել Հռոմի համալսարանում։ 1465 թվականին Հռոմում հիմնել է հումանիստների «Հռոմեական ակադեմիա»-ն, որտեղ նա ուսումնասիրել է հին փիլիսոփայությունը, քննադատել միջնադարյան սխոլաստիզմը և կաթոլիկ եկեղեցին։ Պողոս Երկրորդը, համարելով այս Ակադեմիայի անդամներին դավադիրներ և անբարոյական աթեիստներ, ձերբակալել է նրանց և փակել Ակադեմիան։ Պոմպոնիուսը փախել է Վենետիկ, բայց արտահանձնվել Հռոմի պապին, բանտարկվել ու խոշտանգվել։ Սիքստոս IV-ի օրոք ակադեմիկոսներն ազատ են արձակվել, և Պոմպոնիուսը շարունակել է իր նախկին գործունեությունը[6]։
1472-1473 թվականներին Պոմպոնիուսը շրջել է Ռուսաստանի հարավային մասում, և իր տպավորությունները ներկայացրել Վերգիլիոսի «Գեորգիկների» մեկնաբանություններում:Պատմական աշխատության մեջ «Կեսարը» ուրվագծել է Հռոմեական կայսրության և Բյուզանդիայի III-ից VII-րդ դարերի պատմությունը։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)