Հուկ (բռնցքամարտ)

Հուկ (անգլ.՝ hook), դասական հարված ավանդական բռնցքամարտում։ «Հուկ» բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է «կեռիկ», որը համընկնում ռուսական անվան հետ[1][2]։ Այնուամենայնիվ, ներկայումս անգլերեն տարբերակը ավելի լայն տարածում ունի։

Հուկը բռնցքամարտում

Հուկը կողային հարված է։ Այն հասցվում է արմունկում ծալված թևով միջին և մոտ հեռավորությունների վրա։ Սովորաբար հարվածը հիմնականում հասցվում է ծնոտին, բայց կարող է նաև հարվածներ հասցվել իրանին․ հատկապես լյարդի վրա[3]։ Այն կիրառվում է ինչպես առջևի այնպես էլ հետևի ձեռքերով։

Հուկը շատ վտանգավոր նոկաուտային հարված է։ Այն չի պահանջում ճոճ, կիրառվում է մոտ հեռավորության վրա, և խցանման ռոտացիայի շնորհիվ չափազանց հզոր է։ Եթե մարդը աջլիկ է ապա նա հիմնականում հուկը պետք է հարվածի ձախ ձեռքով, որպեսզի ավելի մեծ վտանգ հասցնի հակառակորդին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Dempsey, Jack (1950). Championship Fighting. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
  2. «The Science of Mike Tyson and Elements of Peek-A-Boo: part V». SugarBoxing. 2014 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
  3. Georges Blanchet, Boxe et sports de combat en éducation physique, Ed. Chiron, Paris, 1947

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]