Հայաստանի հույներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հունաստանի դրոշը | ||||||||||||||||||
Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||
10.000[փա՞ստ] | ||||||||||||||||||
Բնակեցում | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||||||||
Հունարեն, հայերեն, | ||||||||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||||||||
Հունական Ուղղափառ եկեղեցի |
Հունաստան |
Հայաստան |
Հույները Հայաստանում, Հայաստանում և Արցախում բնակվող հույները։
Հայաստանում հույները բնակվել են դեռևս Տիգրան Մեծի օրոք, երբ վերջինս գաղթեցրեց նրանց Կիլիկիայից Տիգրանակերտ։ Սակայն հույների մեծ ներհոսք եղավ ավելի քան 2 հարյուր տարի առաջ՝1760-ականներին, երբ Իրակլի թագավորի հրավերով Օսմանյան կայսրությունից մեծ թվով հույն հանքափորներ են տեղափոխվել և բնակություն հաստատել Հայաստան։ Հիմնականում հույների ուժերով է կառուցվել նախ Ախթալայի արծաթաձուլական, իսկ 1770 թվականին՝ Ալավերդու, այնուհետև՝ Շամլուղի պղնձաձուլական գործարանները։
Ինչպես ողջ Անդրկովկասի, այնպես էլ Հայաստանի հույները խոսում են հունարենի պոնտական բարբառով, որը հնագույն հունարենի` իոնական հունարենի տարաձևությունն է։ Շատերը Տրապիզոնից և Կարսի մարզից 19-20-րդ դարերում գաղթածներ են (ինքնանվանում` Ռոմեյուս)։ Հայաստանի բոլոր հույները վարժ խոսում են և հայերեն։ Ներկայումս Հայաստանում բնակվում է 1000-1500 հույն և ևս 100-ը Արցախի Հանրապետությունում[1]։ |
Հայաստանի տարբեր համայնքներում ապրող հույները համախմբված են հունական համայնքներում, որոնց միավորում է «Հայաստանի հունական համայնքների միություն» հասարակական կազմակերպությունը[2]
Ներկայումս Հայաստանում հունական եկեղեցի կա Հանքավանում՝ «Այոս Գեորգիոս» Սուրբ Գևորգը։ 19-րդ դարում հունական եկեղեցի է գործել նաև Գյումրիում, իսկ 1865 թվականի Կապանի հույն ձեռնարկատերեր Կոնդուրովները կառուցեցին Սուրբ Խարալամբոս եկեղեցին, որին տեղացիներն անվանում էին «բերձենների եկեղեցի»։ Եկեղեցին մինչ օրս կա, սակայն գտնվում է կիսավեր վիճակում։
Ներկայումս հունական համայնքներ կան Ալավերդիում, Ստեփանավանում, Վանաձորում, Լոռու մարզի տարբեր գյուղերում, ինչպես նաև Գյումրիում, Նոյեմբերյանում, Հանքավանում և Երևանում։ Ներկայումս Հայաստանի հունական գյուղերը Յաղդանը և Կողեսն են։ Հույներ ապրում են նաև Արցախի Մեհմանա գյուղում և Ստեփանակերտում։
20 տարի առաջ ազգությամբ հույն 800 բնակիչ ունեցող Մադանն այլևս ոչ թե առանձին գյուղ է, այլ 5 կմ հեռավորության վրա գտնվող Ալավերդի քաղաքի մի թաղամասն է, ընդամենը՝ 75 բնակչով։ Ընդ որում, Մադանում ապրող 40 ընտանիքներից միայն 5-ն է հունական՝ հիմնականում ծեր թոշակառուներից բաղկացած։ Մադանում չկա հունական-ուղղափառ եկեղեցի։
Պաշտոնական տվյալներով Հայաստանում բնակվում է 1000-1500 հույն
Հայաստանի հույների մի մասը պոնտացիների ժառանգներն են և խոսում են հունարենի պոնտական բարբառով, սակայն Հայաստանի տարբեր քաղաքներում գործող հունական համայնքներում անց են կացվում նոր հունարենի անվճար դասընթացներ։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հույները Հայաստանում և Արցախում կատեգորիայում։ |