![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էժեն Դելակրուա[1] |
տարի | 1826 |
բարձրություն | 213 սանտիմետր |
լայնություն | 142 սանտիմետր |
ուղղություն | ռոմանտիզմ |
ժանր | այլաբանություն[1] |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Բորդոյի կերպարվեստի թանգարան |
հավաքածու | Բորդոյի կերպարվեստի թանգարան |
պատվիրատու | Comité grec de Paris? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Հունաստանը Մեսոլոնգիոնի ավերակների վրա» (ֆր.՝ La Grèce sur les ruines de Missolonghi), ֆրանսիացի նկարիչ, եվրոպական կերպարվեստում ռոմանտիզմի ուղղության հիմնադիրներից Էժեն Դելակրուայի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1826 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 208 × 147 սմ։
Այսօր «Հունաստանը Մեսոլոնգիոնի ավերակների վրա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Բորդոյի կերպարվեստի թանգարանում[2] (Բորդո, Ֆրանսիա)։
«Հունաստանը Մեսոլոնգիոնի ավերակների վրա» ստեղծագործությունում Դելակրուան ազդվել է 1826 թվականին Օսմանյան զորքի կողմից Մեսոլոնգիոնի երրորդ պաշարման իրադարձությունից։ Քաղաքի շատ բնակիչներ երկարատև (գրեթե մեկ տարի տևող) պաշարման ժամանակ որոշում են զանգվածային ճեղքում կազմակերպել ու դուրս գալ շրջափակումից՝ փրկվելով սովից ու համաճարակից։ Փորձն ավարտվում է աղետով․ հույների մեծամասնությունը սպանվում է թուրքերի կողմից։
Կտավում Հունաստանը պատկերված է ծնկաչոք կնոջ տեսքով։ Կինը զբաղեցրել է նկարի մեծ մասը։ Նրա հագին հունական ավանդական զգեստ է։ Կնոջ կուրծքը լայն բացված է։ Ձեռքերը լայն տարածել է, որպես վշտի նշան։ Իր ոտքերի մոտ, փլատակների տակից, զոհվածներից մեկի ձեռքն է երևում։ Հետին պլանում կանգնած դեղին թյուրբան հագած թխամաշկ տղամարդը խորհրդանշում է թշնամուն․ նա դրոշ է ամրացնում գետնին[3]։
Նկարը քրիստոնեական խորհրդանիշեր է պարունակում։ Կնոջ կապույտ զգեստը խորհրդանշում է Մարիամ Աստվածածնին։
Հունաստանը խորհրդանշող կինը կտրուկ ցայտագունությամբ է պատկերված[4]։
«Հունաստանը Մեսոլոնգիոնի ավերակների վրա» նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1826 թվականի ամռանը Փարիզի Լեբրեն պատկերասրահում տեղի ունեցած ցուցադրությանը, որը նվիրված էր հույների ազատության պայքարին։ Նկարը դրական քննադատությունների է արժանացել, սակայն գնորդ չի ունեցել։ Միայն 1852 թվականին Բորդո քաղաքը գնում է նկարն իր թանգարանի համար 2 500 ֆրանկով՝ Դելակրուայի հետ դժվարին բանակցություններից հետո[5][6][7]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունաստանը Մեսոլոնգիոնի ավերակների վրա» հոդվածին։ |