Հունգարիայի քաղաքացիություն

Հունգարիայի քաղաքացիություն, անձի կայուն իրավական կապը Հունգարիայի հետ, որը արտահայտվում է նրանց փոխադարձ իրավունքների և պարտականությունների հետ միասին։

Հիմնական դրույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայի քաղաքացիության մասին օրենքը հիմնված է jus sanguinis սկզբունքի վրա (արյան իրավունք)։ Հունգարիայի քաղաքացիությունը ձեռք է բերվում հիմնականում հունգարացի ծնողի կամ քաղաքացիություն ունեցող անձի առկայության դեպքում։ Երեխաները, որոնք ծնվել է Հունգարիայի օտարերկրյա ծնողներից, սովորաբար Հունգարիայի քաղաքացիություն ձեռք չեն բերում։ Հունգարիայի յուրաքանչյուր քաղաքացի նաև հանդիսանում է Եվրոպական Միության քաղաքացի։

Հունգարիայի քաղաքացիության մասին օրենքը գործում է 1993 թվականից։ Ըստ Հունգարիայի քաղաքացիության մասին նոր օրենքի, որը ընդունվել է 2011 թվականի հունվարին, յուրաքանչյուր մարդ, ով Հունգարիայի քաղաքացի էր կամ եղել է անձի հետնորդը, որը Հունգարիայի քաղաքացի է եղել մինչև 1920 թվականը կամ 1941 և 1945 թվականների ժամանակահատվածում, կարող է ներկայացնել դիմում այն մասին, որ ցանկանում է դառնալ Հունգարիայի քաղաքացի, նույնիսկ եթե նա չի ապրում Հունգարիայում։ Մինչև 2015 թվականի օգոստոս ներկայացվել են ավելի քան 750 000 հայտարարությունների, և 700 000 մարդ քաղաքացիության մասին նոր օրենքի շնորհիվ ստացել է քաղաքացիություն։ Այդ մարդիկ հիմնականում Տրանսիլվանիաից (Ռումինիա)՝ 300 000 մարդ, Վոևոդինաից (Սերբիա)՝ 130 000 մարդ և Ուկրաինաից՝ 120 000 մարդ էին[1]։

Հունգարական օրենսդրությունը թույլ է տալիս նաև երկքաղաքացիությունը[2]։

Հունգարիայի քաղաքացիության ձեռքբերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձը ի ծնե ձեռք է բերում Հունգարիայի քաղաքացիություն, եթե թեկուզ ծնողներից մեկը Հունգարիայի քաղաքացի է։ Ծննդյան վայրը կապ չունի։

Երեխաները, որոնք ծնվել են Հունգարիայում ապրող օտարերկրյա ծնողներից, ծնվելուց ձեռք չեն բերում Հունգարիայի քաղաքացիություն, բացառությամբ, երբ նրանք քաղաքացիություն չունեցող անձինք են։

Անչափահաս երեխաներին, որոնք որդեգրվել են Հունգարիայի քաղաքացիների կողմից, որպես կանոն, կարող է տրամադրվել Հունգարիայի քաղաքացիություն։

Նատուրալիզացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձը կարող է ստանալ Հունգարիայի քաղաքացիություն հետևյալ պահանջների հիման վրա՝

  • 8 տարի մշտական բնակություն Հունգարիայում,
  • Քրեական անցյալի բացակայություն,
  • Կայուն եկամուտներ,
  • Քննության ընդունում սահմանադրության հիմունքներով։

Բնակվելու պահանջը կրճատվում է մինչև 3 տարի հետևյալ անձանց համար։

  • Հունգարիայի քաղաքացիների ամուսինները, որոնք ամուսնացել են երեք տարվա ընթացքում

(կամ որոնք այր կամ այրի են)։

  • Անչափահաս երեխաներինծնողները Հունգարիայից են
  • Անձինք, որոնք ընդունվել են Հունգարիայի քաղաքացիների կողմից։
  • Ճանաչված փախստականներ։

Հունգարիայում 2011 թվականի քաղաքացիության մասին օրենքը թույլ է տալիս բոլոր էթնիկ հունգարացիներին կիրառել պարզեցված հպատակագրումը, եթե նրանք կարող են ապացուցել հունգարական լեզվի իմացությունը և տրամադրեն ապացույցները, որ նրանք իսկապես ունեն հունգարական ծագում[3][4]։

5 տարի բնակվելու պահանջը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր կատարում են հետևյալ չափանիշներից գոնե մեկը։

  • Ծնվել են Հունգարիայում,
  • Մինչև 18 տարեկան ապրել են Հունգարիայում
  • Չունեն քաղաքացիություն։

65 և բարձր տարիք ունեցող հավակնորդները, անձինք և այն անձինք, ովքեր ունեն հունգարական լեզվի դիպլոմ (Հունգարիայի հաստատություններից որևէ մեկի), կարող են ազատվել սահմանադրության ուսումնասիրության պահանջներից։

Հունգարիայի քաղաքացիների տեղաշարժի ազատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

վիզայի համար պահանջները Հունգարիայի քաղաքացիների համարվում են մուտքի վարչական սահմանափակումները սահմանված այլ պետությունների իշխանությունների կողմից։ 2017 թվականին հունգարացիները ունեցել են վիզայի մուտք 167 երկրներում և տարածքներում, իսկ հունգարական անձնագիրը՝ ըստ վիզային սահմանափակումների ինդեքսի, զբաղեցրել է 10-րդ տեղը աշխարհում[5]։

Եվրոպական միության քաղաքացիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայի քաղաքացիները նաև հանդիսանում են Եվրամիության քաղաքացիներ, այդպիսով, օգտվում են ազատ տեղաշարժի իրավունքից և իրավունք ունեն քվեարկելու Եվրոպական խորհրդարանի ընտրություններում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]