Հուշատետր (վեպ)

Հուշատետր
The Notebook
ՀեղինակՆիկոլաս Սփարքս
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսիրավեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1994
Նկարագրում էՆոր Բերն
ՆախորդWokini: A Lakota Journey to Happiness and Self-Understanding?
ՀաջորդMessage in a Bottle?
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչHachette Book Group?
Հրատարակման տարեթիվ1996
OCLC34321554

Հուշատետր 1996 թվականին Նիկոլաս Սփարքսի կողմից գրված սիրավեպ է։ Վեպը հետագայում էկրանավորվել է համանուն հայտնի ֆիլմի 2004 թվականին։ Հնդկական Բոլիվուդում նկարահանված The Zindagi Tere Naam համանուն ֆիլմը, որտեղ գլխավոր դերը կատարել է Միթհուն Չակրաբորտին, նույնպես հիմնված է այս գրքի վրա։

Սա Նիքոլաս Սփարքսի առաջին հրատարակված վեպն է:Այն թվով երրորդն էր՝ «Անցում», «Արքայական սպանություն» վեպերից հետո, որոնք նա չի հրատարակել։ Նա այս վեպը գրել է վեց ամսվա ընթացքում 1994 թվականին։ Գրական գործակալ Թերեզա Փարքը Սփարքսին բացահայտեց՝ ընտրելով և կարդալով նրա գիրքը գործակալությունում եղած ձեռագրերի կույտից։ Փարքը առաջարկեց դառնալ նրա ներկայացուցիչը։ 1995 թվականի հոկտեմբերին, Փարքը ստացավ մեկ միլիոն դոլար կանխավճար Time Warner Book Group-ից , և վեպը հրատարակվեց 1996 թվականի հոկտեմբերին։ Այն հայտնվեց Նյու Յորք Թայմսի լավագույն վաճառքը ունեցող գրքերի ցանկում լույս տեսնելու առաջին շաբաթվա ընթացքում:Հուշատետրը լավագույն վաճառք ունեցող գրքերի ցանկում էր ավելի քան մեկ տարի[1] :

Իր հարցազրույցներում Սփարքսն ասել է, որ իրեն ոգեշնչել են գրելու այս վեպն իր կնոջ տատիկը և պապիկը, ովքեր ամուսնացած են եղել ավելի քան 60 տարի, երբ ինքը հանդիպել է նրանց։ Հուշատետրում նա փորձել է արտահայտել այդ զույգի երկարատև ռոմանտիկ սերը[2] :

Վեպը սկսվում է մի ծերունու՝ Նոյ Քելհաունի ընթերցանությամբ, ով կարդում է մի կնոջ համար ծերանոցում։ Նա պատմում է հետևյալ պատմությունը.

Նոյ, 31 տարեան, վերադառնում է Երկրորդ համաշխարհային պատերազմից իր հայրենի քաղաքը Նյու Բերն, Քալիֆորնիա։ Իր հոր մահվանից հետո նա ավարտում է անտաբելում ոճով կառուցված առանձնատունը:Մինչդեռ Էլլին, 29 տարեկան, տեսնում է տունը թերթում և որոշում է այցելել նրան։

Նրանք հանդիպում են նորից՝ տասնչորս տարվա բաժանումից հետո, որը հաջոդում է նրանց կարճ, բայց կրքոտ ամառաին սիրվեպին, երբ իր ընտանիքը այցելել էր այդ քաղաքը։ Նրանք բաժաված էին հասարակական դասով, քանի որ նա հարուստ ընտանիքի դուստր էր, իսկ նա աշխատում էր, որպես բանվոր փայտի պահեստում։ Միմյանց հանդիպելն երկուսի մեջ էլ արթնացնում է շատ հիշողություններ և ուժեղ հույզեր։ Նրանք ճաշում են միասին և զրուցում են իրենց կյանքի և անցյալի մասին։ Էլլին իմանում է, որ Նոյը գրել է իրեն նամակներ մեկ տարի շարունակ իրենց բաժանումից հետո։ Նա հասկանում է, որ իր մայրը թաքցրել է իրենից նամակները, որպեսզի Էլլին երբեք չկարողանար ստանալ դրանք և եզրակացներ, որ Նոյը մոռացել է իր մասին։ Նրանք խոսում են այն մասի թե ինչ կարող էր տեղի ուենալ իրենց միջև եթե չլիներ նրա մոր միջամտությունը։ Գիշերվա վերջում Նոյը հրավիրում է Էլլին վերադանալ հաջորդ օրը և խոստանում է նրան մի անակնկալ մատուցել։ Էլլին որոշում է տեսնել նրան նորից։ Աս ընթացքում նրա փեսացուն՝ Լոնը, փորձում է կապ հաստատել նրա հետ հյուրանոցում։ Երբ Էլլին չի պատասխանում նրա զանգերին, նա սկսու է անհանգստանալ։

Հաջորդ օրը Նոյը Էլլին տանում է մակույկավարության մի փոքրիկ լճի վրա, որտեղ կարապներ և սագեր են լողում։ Նա հմայված է։ Ետդարձի ճանապարհին, նրանք ընկնում են փոթորկի մեջ և մինչև ոսկորները թրջվում։ Երբ նրանք վերադառնում են Նոյի տուն, նրանք զրուցում են, թե ինչքան կարևոր էին միմյանց համար, և ան որ իրենց զգացմունքները չէին փոխվել։ Նոյը և Էլլին համբուրվում են և սիրով են զբաղվում։

Էլլի մայրիկը հայտնվում է հաջորդ օրը և տաիս է նրան Նոյի նամակները։ Մոր մեկնելուց հետո Էլլին կոտրված է և պետք է կայացնի որոշում։ Նա գիտի, որ ինքը սիրում է Նոյին, բայց նա չի ուզում վնասել Լոնին։ Նոյը խնդրում է նրան մնալ իր հետ, սակայն նա որոշում է մեկնել։ Նա լացում է հյուրանոց վերադառնալու ողջ ճանապարհին և սկսում է կարդալ՝ իր մոր վերադարձրած նամակները։ Հյուրանոցի նախասրահում նրան սպասում է իր փեսացուն։

Մարդը դադարեցնում է պատմության ընթերցանությունը այս մասում և ակնարկում է ընթերրցողին, որ նա կարդում է իր կնոջ համար, ով տառապում է Ալցհայմերի հիվանդությունից և չի ճանաչում իրեն։ Պատմության ընթացքում նա բացատրոմ է, որ ինքը նույնպես հիվանդ է, պայքարում է երրորդ քաղցկեղի դեմ, և տառապում է սրտի հիվանդությունից, երիկամային անբավարարությունից և ունի ծանր արթրիտ իր ձեռքերում։

Նա շարունակում է ընթերցել պատմությունը և նկարագրում է իրենց համատեղ կյանքը. իր կարիերան որպես հատնի նկարիչ, իրենց երեխաներին, միասին ծերանալը և վերջապես Ալցհայմերի հիվանդության ախտորոշումը։ Նա փոխել էր անվանումները պատմության մեջ նրան պաշտպանելու համար, բայց նա Նոյն է, իսկ նա Էլլին։ Նրանք քայլում են միասին, և չնայած Էլլին չի ճանաչում նրան, ասում է որ ինքը հավանաբար ինչ-որ բան է զգում նրա հանդեպ։

Այդ գիշեր նրանք ճաշում են միասին։ Անդրադառնալով պատմությանը, նա չի կարողանում ամբողջովին հիշել, թե ում է Էլլին ընտրում։ Ճանաչելով իր ամուսնուն՝ նա ասում է, որ սիրում է նրան։ Նրանք գրկախառնվում են և խոսում, բայց գրեթե չորս ժամ անց, Էլլին մոռանում է։ Նա սկսում է խուճապի մատնվել և պատրանքներ տեսնել։ Նա կրկին մոռանում է, թե ով է Նոյը։ Բուժքույրները ստիպված են լինում ներս մտնել և հանդարտեցնել նրան։

Ավելի ուշ Նոյը կաթված է ստանում և չի կարանում այցելել Էլլիին։ Երբ նա ապաքինվում է, նա այցելում է Էլլին ուշ գիշերով, քանի որ նա մնում է նույն խնամքի կենտրոնում։ Նոյը փորձում է գաղտագողի անցնել բուժկետի մոտով։ Հերթապահող բուժքույրը ձևացնում է, թե գնում է սուրճ բերելու, չնայած այն բանի, որ նա մի սուրճ ունի իր սեղանի վրա և ասում է, որ նա չի վերադառնա մի որոշ ժամանակ։ Եվ ասում է, որ ոչինչ չանի իր բացակայության ընթացքում։ Նոյը գիտակցում է, որ դա ընդամենը մի հնարք է, որ թույլ կտա իրեն այցելել Էլլիին։ Նա գտնում է Էլլիին իր մահճակալի մեջ՝ սենյակում քնած։ Նա արթնանում է և ճանաչում է նրան որպես Նոյի և ասում է, որ սիրում է Նոյին։ Նրանք համբուրվում են և քնում են կողք կողքի՝ հավատալով ոչ բանականորեն ,որ իրենց սերը կտանի իրենց միասին։

էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպն էկրանավորվել է համանուն հանրաճանաչ ֆիլմի՝ Հուշատետր (ֆիլմ)ի 2004 թվականին։ Հնդկական Բոլիվուդի նկարահանած ֆիլմում՝ Zindagi Tere Naam,, որտեղ գլխավոր դերը կատարել է Միթհուն Չակրաբորտին, նույնպես հիմնված է այս գրքի վրա[3]։ Բենգալյան ֆիլմը՝ Niyoti-ին, նույնպես ոգեշնչվել է «Հուշատետրից»։

Այս վեպի վրա հիմնված հեռուստատեսային սերիաների շարքը նույնպես մշակվում է Թոդ Գրաֆի կողմից, ով այն կներկայացնի նաև Սփարքսի և Թերեզա Պարքի հետ համատեղ Warner Bros. հեռուստաըկերության և Նիկոլաս Սփարքս արտադրության համար[4][5] :

Ինչ վերաբերում է 2019 թվականին, վեպի երաժշտական հարմարեցումը ներկայումս գտնվում է զարգացման մեջ, որի պրեմիերան տեղի կունենա Բրոդվեյում[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Nicholas Sparks Biography». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  2. The Uprising Creative. «Nicholas Sparks The Notebook». Nicholas Sparks. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  3. «Zindagi Tere Naam: Hyderabad Theatres List, Show Timings - fullhyd.com». Movies.fullhyderabad.com. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  4. «'The Notebook' TV Series in the Works at The CW». The Hollywood Reporter. 2015 թ․ օգոստոսի 11.
  5. Wagmeister, Elizabeth (2015 թ․ օգոստոսի 11). «The CW Is Developing TV Series Based on 'The Notebook'». Variety.
  6. McNary, Dave (2019 թ․ հունվարի 3). «'The Notebook' to Become a Broadway Musical». Variety. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.