Հուոշենշան հիվանդանոց չինարեն՝ 火神山医院 | |
---|---|
![]() Հիվանդանոցը շինարարության սկզբին | |
Աշխարհագրություն | |
Տեղադրություն | ![]() |
Անկողիններ | 1,000[1] |
Պատմություն | |
Հիմնադրված | փետրվարի 3, 2020 |
Հղումներ | |
Հուոշենշան հիվանդանոց (չինարեն՝ 火神山医院, բառացի Կրակի աստծո լեռան հիվանդանոց), մասնագիտացված արագ օգնության դաշտային հիվանդանոց, որը կառուցվել է Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսով վարակվածների համար։ Կառուցել են 2020 թվականի հունվարի 23-ից փետրվարի 2-ը՝ տասը օրվա ընթացքում[2][3]։
Հաստատությունը գտնվում է Չինաստանի Չիդիան շրջանի Չժիյին լճի մոտ, Ուհանի բանվորական առողջարանի հարևանությամբ, նախատեսվում է հիվանդանոցում մեկուսացնել և բուժել 2019 թվականին բռնկված նոր կորոնավիրուսով վարակվածներին[4]։ Հիվանդանոցը աշխատում է Ժողովրդական ազատագրական բանակի իրավասության և ղեկավարության ներքո[5]։ Նմանատիպ երկրորդ դաշտային հիվանդանոցը՝ Լեյշենշանի հիվանդանոցը բացել փետրվարի 8-ին[6]։
«Հուոշեն» (火神; «Կրակի աստված») անվանվել է ի պատիվ Ժուրոնգի՝ չինական դիցաբանության և չին ժողովրդի ազգային կրոնի կարևոր անձնավորության, որը հայտնի է որպես Չու և Յան կայսր, մինչ դինաստիաների շրջանի չինացի տիրակալ։
«Հուո» անվանումը կապված է նաև կրակի (火) հետ։ Չինական ավանդական բժշկության մեջ թոքերը վերաբերում են մետաղական տարրին (金), ինչը բժշկում է թոքերը (肺): Քանի որ կրակը հաղթահարում է մետաղը (火 克), ապա անունը փոխանցում է այն հույսը, որ 2019 թվականին կորոնավիրուսով առաջացած շնչառական վարակը ի վերջո կվերացվի[7][8]։
Շինարարությունը սկսել է 2020 թվականի հունվարի 23-ի երեկոյան և ավարտվել է փետրվարի 3-ին[9]։ Նախապես աշխատել է ծանր շինարարական տեխնիկան՝ էքսկավատորներն ու բուլդոզերները, իսկ հետո սկսել են փռել բետոնը և ծածկույթը[10]։ Սկզբում շինուժը չի հերիքել, և ստիպված են եղել աշխատել երկու հերթափոխով՝ օրական 12 ժամ։ Բայց վերջում հավաքվել է 7000 շինարար և աշխատել են երեք հերթափոխով[11][12]։
Շինարարությունն ավարտվել է 2020 թվականի փետրվարի 2-ին[13]։ Նույն օրը Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի օդային ուժերը սկսել են Ուհան տեղափոխել բժշկական տեխնիկան և հիվանդանոցի անձնակազմին[14]։ Նույն օրը փոխվարչապետ Սուն Չունլանը տեսչական ստուգում է կատարել հիվանդանոցում[15]։ 2020 թվականի փետրվարի 3-ին, առավոտյան ժամը 10:00-ին հիվանդանոցը ընդունել է առաջին հիվանդին[1]։
Հիվանդանոցը կառուցվել է Քսիաոտանգշան հիվանդանոցի օրինակով, որը SARS համաճարակին դիմակայելու համար կառուցվել էր վեց օրում Պեկինի արվարձաններում[16][17]։ Հուոշենշան հիվանդանոցը կառուցվել է Չժիյին լճի հարևանությամբ[18], տեղավորում է 1000 մահճակալ, բաղկացած է երկու հարկից և զբաղեցնում է շուրջ 60,000 մ² տարածք[1]։ Ունի 30 ինտենսիվ թերապիայի բաժանմունք, բժշկական սարքավորումների սենյակներ և կարանտինային հիվանդասենյակներ[19]։
Շինարարությունը արագ իրագործելու համար հիվանդանոցը կառուցվել է հավաքովի մոդուլներով[20]։ Մոդուլները հավաքվել են սյուների վրա, որ գետնից բարձր կանգնեն։ Յուրաքանչյուր միավոր մոտ 10 մ² է, որում երկու մահճակալ է տեղադրված։ Միկրոօրգանիզմների հիվանդանոցից դուրս գալը բացառելու համար հիվանդասենյակները հերմետիկ փակվում են[19]։ Հիվանդանոցն ունի նաև մասնագիտացված օդափոխման համակարգեր և երկկողմանի պահարաններ, որոնք յուրաքանչյուր հիվանդի սենյակը միջանցքին են կապում, ինչը հիվանդանոցի աշխատողներին հնարավորություն է տալիս մատակարարել սնունդը և դեղերը՝ առանց հիվանդասենյակ մուտք գործելու[1]։ Հիվանդանոցը տեսաձայնագրման համակարգով կապված է Պեկինի Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ռազմական գլխավոր հիվանդանոցին[12]։
{{cite news}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հուոշենշան հիվանդանոց կատեգորիայում։ |