Հուսեյն Ջավիդի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | կենսագրական թանգարան |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Բաքու |
Վայր | Բաքու |
Հասցե | Իստիկլալիյաթ փողոց 8, Բաքու, Ադրբեջան |
Հիմնադրվել է | 1981 |
Տնօրեն | Գյուլբենիզ Բաբախանլը |
Կայք | huseyncavid.az |
Հուսեյն Ջավիդի տուն-թանգարան (ադրբ.՝ Hüseyn Cavidin Ev Muzeyi), տուն-թանգարան, որտեղ ապրել է ադրբեջանցի բանաստեղծ, գրող և դրամատուրգ, ադրբեջանական գրականության ռոմանտիզմ ժանրի գլխավոր ներկայացուցիչ Հուսեյն Ջավիդը։
Տուն-թանգարանը ստեղծվել է ադրբեջանցի միլիոնատեր և բարերար Հաջի Զեյնալաբդին Թակիևի աղջիկների դպրոցում։ Դպրոցը բացվել է 1901 թվականին հայտնի բարերար Հաջի Զեյնալաբին Թակիևի նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Այս դպրոցը մուսուլմանական արևելքում առաջին աշխարհիկ աղջիկների դպրոց էր[1][2]։
Թանգարանի ստեղծումը նախատեսված էր 1981 թվականին Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի որոշմամբ։ Հուսեյն Ջավիդի տուն-թանգարանը հիմնադրվել է 1995 թ. Հուլիսի 10-ին `Ադրբեջանի Հանրապետության Նախարարների Կաբինետի որոշմամբ։ Թանգարանը ենթարկվել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի։ 2002 թվականի հոկտեմբերի 24-ին թանգարանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ Հուսեյն Ջավիդի 120-ամյակի կապակցությամբ։ Հեյդար Ալիևը ներկա է գտնվել թանգարանի բացման արարողությանը[3]։