Հուսեյն Ռահիմլի

Հուսեյն Ռահիմլի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Ադրբեջան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 10, 1995(1995-07-10) (29 տարեկան)
Հասակ՝164 սանտիմետր

Հուսեյն Նաթիգ օղլու Ռահիմլի (ադրբ.՝ Hüseyn Natiq oğlu Rəhimli, հուլիսի 10, 1995(1995-07-10)), ադրբեջանցի ձյուդոիստ, 2020 թվականի ամառային պարալիմպիկ խաղերի հաղթող Տոկիոյում, 2022 թվականի կույրերի և թույլ տեսնողների աշխարհի չեմպիոն թիմային հաշվարկով, 2018 թվականի կույրերի և թույլ տեսնողների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 2015 թվականի ամառային ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր, 2017 և 2019 թվականների կույրերի և թույլ տեսնողների Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, Տաշքենդի կույրերի և թույլ տեսնողների Գրան պրիի հաղթող (2019), Բաքվում կույրերի և թույլ տեսնողների Մեծ սաղավարտի մրցաշարի արծաթե մեդալակիր (2019)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուսեյն Ռահիմլին ծնվել է 1995 թվականի հուլիսի 10-ին։ 2011 թվականին Տրապիզոնում կայացած եվրոպական պատանեկան օլիմպիական ամառային փառատոնում նվաճել է արծաթե մեդալ։ Նույն թվականին Կիևում կայացած աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում նվաճել է բրոնզ։

2013 թվականին Ռահիմլին դարձել է Թբիլիսիի աշխարհի գավաթի և Բաքվի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի բրոնզե մեդալակիր մինչև 73 կգ քաշային կարգում։ 2014 թվականին Ռահիմլին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում (մինչև 23 տարեկան) նվաճել է բրոնզ։

2015 թվականին դարձել է Կվանգջուի ամառային ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր և մասնակցել Աստանայում կայացած աշխարհի առաջնությանը։

2017 թվականին զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ Ուոլսոլում կայացած ձյուդոյի կույրերի և թույլ տեսողություն ունեցողների Եվրոպայի առաջնությունում։ 2018 թվականին Օդիվելասում (Լիսաբոն) կայացած կույրերի և տեսողության խնդիրներ ունեցողների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[1]։ Նույն առաջնությունում Աբասլին Ադրբեջանի տղամարդկանց հավաքականի կազմում դարձել է թիմային մրցաշարի բրոնզե մեդալակիր[2]։ 2019 թվականին Ռահիմլին դարձել է Տաշքենդի Գրան Պրիի բրոնզե մեդալակիր և Բաքվի Գրան պրիի արծաթե մեդալակիր։ Նույն թվականին իր քաշային կարգում (մինչև 81 կգ)[3] կույրերի և թույլ տեսողություն ունեցողների Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզը, ինչպես նաև դարձել Եվրոպայի չեմպիոն Ադրբեջանի խառը հավաքականի կազմում[4]։

2021 թվականի մայիսին Ռահիմլիը դարձել է Բաքվի Գրան Պրիի արծաթե մեդալակիր կույրերի և թույլ տեսողություն ունեցողների շրջանում՝ եզրափակիչում պարտվելով Ուզբեկստանից Դավուրխոն Կարամատովին[5]։

2021 թվականի Տոկիոյի պարալիմպիկ խաղերում Հուսեյն Ռահիմլին քառորդ եզրափակչում հաղթել է բրիտանացի Դանիել Փաուելին, իսկ կիսաեզրափակիչում՝ հարավկորեացի Յունգ-Մին Լիին։ Եզրափակչում Ռահիմլին հաղթել է Ուզբեկստանից Դավուրխոն Կարամատովին և նվաճել ոսկե մեդալ իր դեբյուտային Պարալիմպիկ խաղերում[6][7]։

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի 2021 թվականի սեպտեմբերի 6-ի հրամանով Հուսեյն Ռահիմլին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար, 1-ին աստիճանի» շքանշանով Տոկիոյի XVI ամառային պարալիմպիկ խաղերում բարձր նվաճումների և ադրբեջանական սպորտի զարգացման գործում ծառայությունների համար[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «IBSA Judo World Championships full results». Արխիվացված է օրիգինալից 2022-03-13-ին. Վերցված է 2022-03-09-ին.
  2. «Ильхам Закиев и Зульфия Гусейнова помогли сборной завоевать медали на ЧМ». azerisport.com. 2018-11-18. Վերցված է 2022-03-10-ին.
  3. «Genova (Italie) Championnats d'Europe IBSA Seniors 2019». Արխիվացված է օրիգինալից 2021-05-06-ին. Վերցված է 2021-08-29-ին.
  4. «Паралимпийцы Азербайджана сильнейшие в Европе». Արխիվացված է օրիգինալից 2022-05-13-ին. Վերցված է 2022-03-19-ին.
  5. «IBSA Judo Grand Prix Baku. Results». Արխիվացված է օրիգինալից 2021-08-29-ին. Վերցված է 2021-08-29-ին.
  6. «Токио-2020. Азербайджанские паралимпийцы завоевали еще три золотые медали». Արխիվացված է օրիգինալից 2021-08-29-ին. Վերցված է 2021-08-29-ին.
  7. «Azerbaijan win three golds on second day of judo at Tokyo 2020 Paralympics». Արխիվացված է օրիգինալից 2021-08-28-ին. Վերցված է 2021-08-29-ին.
  8. «Распоряжение Президент Азербайджанской Республики o награждении членов Национальной паралимпийской команды Азербайджана». president.az. 2021-09-06. Արխիվացված է օրիգինալից 2021-09-06-ին. Վերցված է 2021-09-06-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուսեյն Ռահիմլի» հոդվածին։