Հռոմեական դպրոց

Սիքստինյան կապելլա

Հռոմեական դպրոց, 16-17-րդ դարերին Հռոմում ձևավորված երաժշտական ստեղծագործական ուղղությունների անվանում։

  1. Վոկալ բազմաձայն արվեստում՝ ստեղծագործական դպրոց, ձևավորվել է 16-րդ դարի երկրորդրդ կեսին, Ջովաննի Պիեռլուիջի Պալեստրինայի գլխավորությամբ։ Հետևորդներից էին՝ Ջիովանի Մարիա Նանինոն, Ջիովանի Բերնանդինո Նանինոն, Ֆելիսե Աներիոն, Զիվոանի Ֆրանչեսկո Աներիոն, Անտոնիո Սիֆրան։ Հռոմեական դպրոցին բնորոշ էր հոգևոր ժանրերի գերակշռումը։ Երաժշտական այլ ուղղությունների հետ, հռոմեական դպրոցը նախապատրաստել է պոլիֆոնիայից հարմոնիային անցումը։ Հետագայում այն դառնալով եկեղեցական ակապելլա երաժշտության ակադեմիական ուղղություն՝ կորցրել է նշանակությունը։
  2. Օպերայում՝ իտալիական օպերային արվեստի առաջին դպրոցներից (17-րդ դարի 20-ից 30-ական թվականներ)։ Նրանում նկատելի էր երկու ճյուղ՝ բարոկկո ոճին մոտեցող և բարոյախոսական-կոմիկական։ Դպրոցի խոշորագույն ներկայացուցիչն է Ստեֆանո Լանդին։ 17-րդ դարի վերջին Հռոմում ձևավորվել է նաև ջութակի իտալիական դասական դպրոցը (Կորեսի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 609