Հռոմեական թատրոններ ստեղծված Հին հունական թատրոնների նախատիպով։ Նրանք կազմել են հին հունական թատրոնների ընդհանուր զարգացման մի մասը։ Հունական ճարտարապետությունը իսկապես մեծ ազդեցություն է ունեցել հռոմեական ճարտարապետության վրա։ Հռոմեական թատրոնը իր կառուցվածքային ոճով նման է այլ երկրների թատրոնների կառուցվածքին։ Սակայն ի տարբերություն հունական թատրոնի, հռոմեական թատրոնները կառուցել են պատրաստի հիմքերի վրա՝ առանց բլրի լանջի վրա հողային աշխատանքների և առանց բոլոր կողմերից փակելու։
Հռոմեական թատրոններ են կառուցվել Հռոմեական կայսրության ամբողջ տարածքում՝ Իսպանիայից մինչև Մերձավոր Արևելք։ Քանի որ հռոմեացիները մեծ ազդեցություն ունեին տեղական ճարտարապետության վրա, աշխարհում բազմաթիվ թատրոններ կառուցված են յուրօրինակ հռոմեական հատկանիշներով[1]։ Հին Հռոմի թատրոնների և ամֆիթատրոնների միջև ևս կան նմանություններ։ Դրանք կառուցվել են նույն նյութից՝ հռոմեական բետոնից, և օգտագործվել են հասարակությանը տարբեր միջոցառումներ ցուցադրելու նպատակով։ Դրանք երկու, բոլորովին տարբեր կառույցներ են՝ հատուկ նախագծերով, որոնցից յուրաքանչյուրում անցկացվում էին տարբեր միջոցառումներ։ Ի տարբերություն հռոմեական թատրոնի՝ ամֆիթատրոնը վերադաս ակուստիկայի կարիք չունի։ Ամֆիթատրոններում անցկացնում էին մրցավազքեր և գլադիատորական միջոցառումներ, մինչդեռ թատրոններում ներկայացնում էին պիեսներ, մնջախաղեր, երգչախմբային միջոցառումներ, իրականացնում էին բանախոսություններ և առևտուր[2]։ Ի տարբերություն հռոմեական ամֆիթատրոնների, որոնք կառուցվում էին շրջանաձև, թատրոնի կիսաշրջանաձև կառուցվածքը ուժեղացնում էր բնական ակուստիկան[1]։
Թատրոնի շենքերը կիսաշրջանաձև էին և ունեին իրենց հատուկ ճարտարապետական կառուցվածք, որոնք, կախված տարածաշրջանից, ունեին չնչին տարբերություններ։ Բեմահարթակի հետնամասի բարձր պատը ամրացվում էր սյուներով։ Նախաբեմը պատ էր, որը կառուցված էր բեմի առջևի մասում, երկու կողմից զարդարված դեկորատիվ զարդերով։ Նախաբեմի կառուցման ոճում նկատվում էին հելլենիզմի ազդեցությունը։ Հռոմեական թատրոնը ուներ նաև ամբիոն, որի վրա երբեմն ամրացվում էին բեմահարթակների հետնամասի պատերի սյուները։ Թատրոնը բաղկացած էր երկու մասից՝ բեմից (նվագախմբի) և նստավայրի հատվածից (լսարան)։ Նստավայրի հատվածը երբեմն կառուցվում էր մի փոքրիկ բլրի լանջին, որտեղ, ըստ հունական թատրոնների ավանդույթի, կարելի էր հեշտությամբ պատրաստել դասավորված նստատեղեր։ Նստավայրի հատվածի կենտրոնը փորվում էր բլրից կամ բլրի լանջից, իսկ նստատեղերի արտաքին մասից շառավղով անհրաժեշտ էր կառուցել հենարաններ և ամուր պահող պատեր։ Դրա կարիքը միշտ չէ որ անհրաժեշտ էր, քանի որ հռոմեացիները հակված էին կառուցել իրենց թատրոնները՝ անկախ բլուրների առկայությունից։ Հռոմ քաղաքի ներսում կառուցված բոլոր թատրոնները ամբողջությամբ պատրաստված էին մարդկանց ձեռքերով՝ առանց բլուրների վրա հողային աշխատանքներ իրականացնելու։ Նստավայրի հատվածը տանիք չուներ․ անձրևից կամ արևից պաշտպանվվելու համար գլխավերևում հովանիներ էին ամրացնում[3]։ Նստատեղերի թիերի ներքևում կային մուտքի և ելքի անցումներ՝ նախատեսված հանդիսատեսի համար[4]։
Որոշ հռոմեական թատրոններ կառուցում էին փայտից և անմիջապես փառատոնի ավարտից հետո քանդվում էին։ Այս ավանդույթը առաջացել էր թատերական շինություններ կառուցելու համար մշտական արգելքների հետևանքով, որը շարունակվում է մինչեւ մ.թ. ա. 55 թվականը, երբ օրենքից խուսափելու համար տաճարի հավելումով կառուցվեց Պոմպեյի թատրոնը։ Կան հռոմեական թատրոններ, որոնք մնացել են անավարտ[5]։
Հռոմում մի քանի թվով թատրոններ են դարերի ընթացքում պահպանել իրենց կառուցվածքը, որոնք փաստում են թատրոնների յուրահատկությունների մասին։ Հռոմի Օրանժի թատրոնը՝ Ժամանակակից Օրանժում, Ֆրանսիա, դասական հռոմեական թատրոնի լավագույն օրինակ է, որի բեմահարթակի ետնամասի պատը հիշեցնում է Արեւմտյան Հռոմեական թատրոնի նմուշները, որը, սակայն, զուրկ է դեկորատիվ քարե սյուներից և արձաններից[3]։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հռոմեական թատրոններ (կառուցվածք) կատեգորիայում։ |