Իտալիայի մայրաքաղաք Հռոմում գտնվում են շատ կոթողներ, որոնցից ութը հին եգիպտական են, հինգը՝ հին հռոմեական, ինչպես նաև կան բազմաթիվ ժամանակից կոթողներ։
Հռոմեացիները օգտագործել են հատուկ բեռնատար նավեր, որպեսզի տեղափոխեին հուշարձանները Նեղոսի վրայով դեպի Ալեքսանդրիա, իսկ այնտեղից դրանք Միջերկրական ծովով բերվում էին Հռոմ։ Տեղում գործի էին դրվում հռոմեական մեծ ամբարձիչները, որպեսզի կոթողները կանգնեցվեին։
Հռոմեացիների կողմից Եգիպտոսի գրավումից հետո Հռոմ է բերվել եգիպտացիների ստեղծած ութ կոթող։
Պատկեր | Բարձրություն | Անուն | Շինարար | Գտնվելու վայրը | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|
(45,70 մ) |
32,18 մ Լաթերանյան կոթող | Թութմոս III/Թութմոս IV | Սան Ջիովանի ին Լաթերանո հրապարակ 41°53′12″ հս․ լ. 12°30′17″ ավ. ե.HGЯO |
Ամենաբարձր սյունը Հռոմում, ինչպես նաև ամենամեծ կանգուն հին եգիպտական կոթողն աշխարհում։ Սկզբում կշռել է 455 տոննա[1]։ Ալեքսանդրիա է բերվել Կառնակի Ամունի տաճարից մեկ այլ կոթողի հետ միասին Կոստանդիոս II կայսեր կողմից, այնտեղից էլ 357 թվականին բերվել է Հռոմ, որպեսզի տեղադրվեր Մեծ կրկեսում։ 1587 թվականին հայտնաբերվել են երեք մասերը, Սիքտոս V Պապի կողմից վերականգնվել՝ կարճանալով մոտ 4 մետր, և կանգնեցվել է Լաթերանի բազիլիկ եկեղեցու և Լաթերանյան պալատի մոտ 1588 թվականին Մարկոս Ավրելիոսի հեծյալ արձանի տեղում։ Վերջինս տեղափոխվում է Կապիտոլիում բլուր։ Ներկայիս կոթողը կշռում է 330 տոննա[2]։ | |
(41 մ) |
25,5 մ Վատիկանի կոթող | անհայտ | Սուրբ Պետրոսի հրապարակ 41°54′08″ հս․ լ. 12°27′26″ ավ. ե.HGЯO |
Սկզբում կանգեցված է եղել Իուլիում Ֆորումում Ալեքսանդրիա քաղաքում Գալիոս Կոռնելիոսի հրամանով Ք․ ա․ 30-28 թվականներին։ Կոթողի վրա հերոգլիֆներ չկան։ Հռոմ է բերվել Կալիգուլա կայսեր կողմից 40 թվականին և տեղադրվել Ներոնի կրկեսում։ 1586 թվականին Սիքստոս V Պապը տեղափոխել է՝ օգտվելով Դոմենիկո Ֆոնտանայի մեթոդից։ Միակ հռոմեական կոթողն է, որ սկսած հռոմական ժամանակաշրջանից չի փլուզվել։ Միջնադարում համարվում էր, որ կոթողի ծայրի ոսկեզօծ գնդակը պարունակում էր Հուլիոս Կեսարի աճյունի մոխիրները[3][4]։ Հետագայում Ֆոնտանան հեռացնում է անտիկ մետաղե գունդը։ Այն ներկայումս պահվում է Հռոմի թանգարանում։ | |
(36,50 մ) |
24 մ Ֆլամինիոյի կոթող | Սեթի I / Ռամզես II | Պիացցա դել Պոպոլո 41°54′38″ հս․ լ. 12°28′34″ ավ. ե.HGЯO |
Սկզբում տեղադրված է եղել Հելիոպոլիսում։ Բերվել է Հռոմ Ք․ ա․ 10 թվականին Օկտավիանոս Օգոստոսի կողմից Solare՝ Մոնտեչիտորիոյի կոթողի հետ միասին և կանգնեցվել Մեծ կրկեսում։ Հայտնաբերվել է երկու մասի բաժանված, 1587 թվականին Լատերանյան կոթողի հետ միասին։ Կանգնեցվել են 1589 թվականին Սիքստոս V Պապի կողմից։ 1818 թվականին պատվանդանին ավելացվել են առյուծի քանդակներով շատրվան։ Կշռում է մոտ 235 տոննա։ | |
(33,97 մ) |
21,79 մ Solare (Մոնտեչիտորիոյի կոթող) | Պսամետիհ II | Մոնտեչիտորիո հրապարակ 41°54′02″ հս․ լ. 12°28′43″ ավ. ե.HGЯO |
Սկզբում տեղադրված է եղել Հելիոպոլիսում։ Բերվել է Հռոմ Ք․ ա․ 10 թվականին Օկտավիանոս Օգոստոսի կողմից Ֆլամինիոյի կոթողի հետ միասին և կանգնեցվել Մարսի դաշտում։ Հայտնաբերվել է 16-րդ դարում և վերստին թաղվել է։ Վերագտնվել և կանգնեցվել է Մոնտեչիտորիո պալատի առջև Պիոս VI Պապի կողմից 1792 թվականին։ | |
(14,52 մ) |
6,34 մ Մակուտեո կոթող | Ռամզես II | Պիացցա դելլա Ռոտոնդա 41°53′57″ հս․ լ. 12°28′36″ ավ. ե.HGЯO |
Սկզբում տեղադրված է եղել Հելիոպոլիսի Ռա աստծո տաճարում։ Ունեցել է իր «երկվորյակ» կոթողը, որը ներկայիս Մատտեիանոն է (բնօրինակից բավականին կարճ է)։ Տեղափոխվել է Իսիդայի տաճար, որը տեղակայված է եղել Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկի տեղում։ 1373 թվականին հայտնաբերվել է Սան Մակուտո եկեղեցու մոտ և կանգնեցվել է Պիացցա Մակուտայում։ 1711 թվականին Կղեմես XI Պապը տեղափոխել է այն և կանգնեցրել Պաթեոնի դիմաց, շատրվանի կենտրոնում (հեղինակ՝ Ֆիլիպո Բարիջիոնի)։ | |
(12,69 մ) |
5,47 մ Միներվայի կոթող | Ապրիոս | Սանտա Մարիա սոպրա Միներվա 41°53′52″ հս․ լ. 12°28′39″ ավ. ե.HGЯO |
Սկզբում տեղադրված է եղել Սաիս քաղաքում։ Ունեցել է իր «երկվորյակը»։ Հռոմ է բերվել Դիոկղետիանոսի կողմից այստեղ տեղակայված երբեմնի Իսիդա տաճարի համար։ 1655 թվականին հայտնաբերվել է և 1667 -ին կանգնեցվել Ալեքսանդր VII Պապի կողմից։ Լորենցո Բերնինին կոթողին հիմքին ավելացրել է փիղ։ Ներկայումս այն գտնվում է Պանթեոնի ետևում, Պիացցա դելլա Միներվա հրապարակում՝ Սանտա Մարիա սոպրա Միներվա եկեղեցու դիմաց։ Կոթողի «երկվորյակը» գտնվում է Ուրբինո քաղաքում։ | |
(6,34 մ) |
? Դոգալի կոթող | Ռամզես II | Դիոկղետիանոսի բաղնիքներ 41°54′07″ հս․ լ. 12°29′50″ ավ. ե.HGЯO |
Սկզբում տեղադրված է եղել Հելիպոլիս քաղաքում։ Ունեցել է իր «երկվորյակը», որը ներկայումս գտնվում է Ֆլորենցիայի Բոբոլի պարտեզներում։ Տեղափոխվել է Հռոմ և տեղադրվել Իսիդայի տաճարում։ 1883 թվականին հայտնաբերվել է Սանտա Մարիա սոպրա Միներվա եկեղեցու մոտ Ռոդոլֆո Լանչիանիի կողմից։ Ներկայումս հիշատակում է Դոգալիի ճակատամարտը։ Իր ներկայիս տեղում կանգնեցվել է 1924 թվականին։ | |
(12,23 մ) |
2,68 մ Մատտեիանո կոթող | Ռամզես II | Վիլլա Կելիմոնտանա 41°53′00″ հս․ լ. 12°29′43″ ավ. ե.HGЯO |
Տեղադրված է եղել Հելիպոլիսի Ռա աստծո տաճարում։ Ունեցել է իր «երկվորյակը»՝ Մակուտեո կոթողը, որը ներկայումս գտնվում է Պիացցա դելլա Ռոտոնդա հրապարակում։ Հռոմ է բերվել և կանգեցվել Իսիդայի տաճարում, որի տեղում այսօր Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկն է։ Հայտնաբերվել է 14-րդ դարում և կանգնեցվել Կապիտոլիումի վրա՝ Սանտա Մարիա ին Արաչելի եկեղեցուց դեպի արևելք։ 16-րդ դարի վերջում, երբ Միքելանջելոն վերաձևավորեց Կապիտոլիումի հրապարակը, այն տեղափոխվեց Վիլլա Կելիմոնտանա։ Հետո անհետացավ։ 1820 թվականին նրա մասերը կրկին հայտնաբերվեցին և նորից կանգնեցվեցին։ Մատտեիանոն ամենափոքր կոթողն է Հռոմում։ fragments rediscovered and re-erected in 1820. Smallest obelisk in Rome. |
Եգիպտոսի հռոմեական ժամանակաշրջանում ունևոր հռոմեացիների կողմից պատրաստվել են հինգ կոթողներ, որոնք հնարավոր է նաև պատրաստված լինեն Հռոմում՝ որպես եգիպտական բնօրինակների կրկնօրինակներ։
Պատկեր | Բարձրություն | Անուն | Գտնվելու վայրը | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
(30+ մ) |
16,53 մ Ագոնալիս կոթող (Պամֆիլիուս) | Պիացցա Նավոնա 41°53′56″ հս․ լ. 12°28′23″ ավ. ե.HGЯO |
Կրկնօրինակ կոթողը ստեղծվել է Դոմիցիանոս կայսեր պատվերով և կանգնեցվել Սերապիս աստծո տաճարում։ Մաքսենտիուսի Կրկեսի կառուցումից հետո այն տեղադրվում է արենայի կենտորնում։ 1630-ականների վերջին գրաֆ Արունդելը կանխավ վճարելով փորձում է կոթողի չորս մասերը տեղափոխել Լոնդոն, սակայն Ուրբանոս VIII Պապը չի թույլատրում[5]։ 1651 թվականին կրկեսի ավերակներում հայտնաբերումից հետո, Իննոկենտիոս X Պապը հրամայում է այն տեղադրել Նավոնա հրապարակում։ Կոթողը կանգնեցվել է 1651 թվականին Լորենցո Բերնինիի կերտած Չորս գետերի շատրվանի կենտրոնում։ Շրջապատված է 4 արձաններով, որոնք խորհրդանշում են աշխարհի 4 մասերի գլխավոր գետերի՝ Նեղոսի, Գանգեսի, Դանուբի և Լա Պլատայի աստվածներին։ Կոթողի գագաթը զարդարում է Պամֆիլի ընտանիքի խորհրդանիշը՝ մետաղե աղավնի՝ ձիթապտղի ճյուղով։ | |
(28,94 մ) |
14,63 մ Կվիրինալի կոթող | Պիացցա դել Կվիրինալե 41°53′56″ հս․ լ. 12°29′11″ ավ. ե.HGЯO |
Սկզբում կանգնեցվել է Օգոստոսի դամբարանի արևելյան թևում, Էսկվիլինի կոթողի հետ միասին։ Հայտնաբերվել է 1527 թվականին։ Վերստին կանգնեցվել է Պիոս VI Պապի կողմից 1786 թվականին, Կվիրինալ բլրի վրա Կաստորի և Պոլիդևկիոսի արձանների կողքին։ | |
(25,53 մ) |
14,75 մ Էսկվիլինի կոթող | Պիացցա դել Էսկվիլինո 41°53′53″ հս․ լ. 12°29′51″ ավ. ե.HGЯO |
Սկզբում կանգնեցվել է Օգոստոսի դամբարանի արևելյան թևում, Կվիրինալի կոթողի հետ միասին։ Հայտնաբերվել է 1527 թվականին։ Վերստին կանգնեցվել 1587 թվականին Սիքստոս V Պապի կողմից, Սանտա Մարիա Մաջորե բազիլիկի ետևում։ | |
(30,45 մ) |
13,91 մ Սալյուստիանոյի կոթող | Տրինիտա դեյ Մոնտի 41°54′22″ հս․ լ. 12°28′59″ ավ. ե.HGЯO |
Կոթողը գտնվում է Իսպանական աստիճանի վերևում։ Ավրելիանոսի կրկնօրինակածն է, Սալյուստիուսի այգիների համար, քիչ ավելի փոքր է Ռամզես II (Մեծ)-ի Ֆլամինիո կոթողից, որը գտնվում է Պիացցա դել Պոպոլո հրապարակում։ Հայտնաբերվել է Լյուդովիզի ընտանիքի կողմից և տեղափոխվել Սան Ջիովանի ին Լատերանո հրապարակ 1734 թվականին։ Այնտեղ պահվել է հորիզոնական վիճակում։ Կանգնեցվել է 1789 թվականին Պիոս VI Պապի կողմից։ | |
(17,26 մ) |
9,24 մ Պինչիանո կոթող | Պինչո 41°54′38″ հս․ լ. 12°28′47″ ավ. ե.HGЯO |
Պատրաստվել է Հադրիանոս կայսեր պատվերով և կանգեցվել Տիվոլիում Անտինոսի գերեզմանի համար։ Հռոմ տեղափոխվել է Էլագաբալուս կայսեր կողմից, որպեսզի զարդարի Վարիանոսի կրկեսի արենան։ Հայտնաբերվել է 16-րդ դարում Պորտա Մաջորե դարբասի մոտ։ Տեղափոխվել է Բարբերինի Պալատ, ապա Կղեմես XIV Պապը տարել է Վատիկան, և վերջնականապես, 1822 թվականին Պիոս VII Պապը կանգնեցրել է Պինչո բլրի վրա։ |
Հռոմում եղել է նաև մի եթովպական կոթող՝ Ակսումի կոթողը, որի բարձրությունը 24 մետր էր, և այն կանգնեցված էր Պիացցա դի Պորտա Կապենա հրապարակում։ Այն բերվել է 1937 թվականին իտալական բանակի կողմից, Եթովպիայի օկուպացման ժամանակ։ 2002 թվականի մայիսին կայծակը հարվածում է նրան։ 2005 թվականի ապրիլին վերանորոգվելուց հետո կրկին տեղափոխվում է Եթովպիա։
Հռոմում կան հինգ ժամանակակից հանրահայտ կոթողներ։ Դրանք են՝
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հռոմի կոթողներ կատեգորիայում։ |
|