Հսկա | |
---|---|
Հրատարակման պատմություն | |
Հեղինակ | Len Wein |
Դերակատար / Ձայն | Դենիել Քադմոր և Ստեֆան Կապիչիչ |
Աշխարհ | Marvel Universe և Երկիր-616 |
Ներկայացրած է | Giant-Size X-Men #1?, Uncanny X-Men, Սարդ-մարդը և նրա զարմանահրաշ ընկերները, X-Men: Pryde of the X-Men?, Իքս Մարդիկ, Իքս Մարդիկ։ Էվոլյուցիա, Կուղխը և Իքս Մարդիկ, Marvel Disk Wars: The Avengers, Իքս-մարդիկ 2, Իքս-մարդիկ։ Վերջին մարտը, Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը, Դեդփուլ, Դեդփուլ 2, Marvel: Ultimate Alliance և Marvel vs. Capcom 2: New Age of Heroes |
Անձնական տվյալներ | |
Ի ծնե անուն | ռուս.՝ Пётр Николаевич Распутин |
Տեսակ | մուտանտ, անիմացիոն կերպար, կինոհերոս և CGI character? |
Ծննդավայր | Սիբիր |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Զբաղմունք | նկարիչ, ուսանող, ագարակապան և սուպերհերոս |
Ծնողներ | հայր՝ Nikolai Rasputin?, մայր՝ Alexandra Rasputina? |
Թիմեր և կազմակերպություններ | |
Իքս մարդիկ, Էքսկալիբուր, Acolytes?, Պաշտպաններ և X-Force | |
Հատուկ ուժեր և ունակություններ | |
գերմարդկային ուժ, գերմարդկային դիմացկություն և inorganic? |
Հսկա (անգլ.՝ Colossus), իրական անուն՝ Պյոտր Նիկոլայևիչ Ռասպուտին (անգլ.՝ Piotr Nikolaievitch Rasputin), Marvel Comics տիեզերքում սուպերհերոսային կերպար։ Ստեղծել են գրող Լեն Ուեյնը և նկարիչ Դեյվ Քոքրումը, առաջին անգամ հայտնվել է Giant-Size X-Men #1 համարի կոմիքսում (1975 թվականի մայիս)։ Ռուս մուտանտ է, Իքս մարդկանց թիմի անդամ և նրանց մեջ՝ ամենաուժեղ ֆիզիկական տվյալներ ունեցողը։ Դեբյուտից հետո նա հաճախ է հայտնվել Իքս մարդկանց մասին կոմիքսներում։ Տաղանդավոր նկարիչ է, չուզելով է օգտագործում իր ուժերը մարտի ժամանակ, զգալով, որ իր ուժերը հանուն հասարակ մարդկանց և մուտանտների բարօրության օգտագործելու պարտականություն ունի։ Իքս մարդկանց մասին ֆիլմերում նրա դերը կատարել է Դանիել Կադմորը, իսկ Դեդփուլ ֆիլմում ՝ Գրեգ ԼաՍալը (հնչյունավորել է Ստեֆան Կապիչիչը)։
Հսկան ծնվել է Ռուսաստանի Իրկուտսկի շրջանի Ուստ Օրդինսկ գյուղում, տեղակայված Բայկալ լճի ափին[1]։ Հետո նրա ընտանիքը տեղափոխվում է Լենինգրադ։ Պրոֆեսոր Իքսը գտնում է Հսկային՝ Ցերեբրոյի օգնությամբ և առաջարկում է նրան դառնալ Իքս մարդիկ թիմի անդամ, որը պետք է փրկեր գլխավոր հերոսներին՝ Կրակոա կղզուց։ Հսկան համաձայնվում է։ Առաքելությունից հետո նա մնում է թիմում։ Ընկերություն է անում Կուղխի հետ և սիրում է Քիթի Փրայդին։ Նա մահանում է Ժառանգության վիրուսից[2], իսկ հետո վերակենդանանում[3]։
Պյոտր Ռասպուտինը ծնվել է Ուստ Օրդինսկում։ Պյոտրի զարմանալի ունակությունները բավականին վաղ են հայտնվել։ Մանկությունից սկսած նա աշխատում է օգնել իր ծնողներին։ Իր յուրահատուկ ունակությունների մասին շատ արագ իմանում է ռուսական մաֆիան։ Փոքր տղան առևանգվում է։ Ցավոք սրտի, նրա ուժը բավակաչափ սահմանափակ է լինում։ Ծառայում է որպես փորձարարական օբյեկտ «Բանշի» թմրանյութի հետազոտման համար, ինչի շնորհիվ էլ ստանում է մեծ ֆիզիկական հնարավորություններ։ Ավելի ուշ ավազակները փոխանցում են նրան իրենց Ամերիկայի «բարեկամներին»։ Այդպես փոքր Պյոտրը հայտնվում է Գերմանիայում
Նա ստիպված աշխատում է ռուս մաֆյոզների համար։ Հսկան չի մոռանում իր ծնողներին և եղբայրներին, որոնք մնացել էին Ռուսաստանում և անընդհատ նրանց գումար է ուղարկում, որոնք նրան տալիս էին հանցագործները։ Պրոֆեսոր Իքսը գտնում է Հսկային՝ Ցերեբրոյի միջոցով և առաջարկում նրան միանալ Իքս մարդկանց թիմին։ Հսկան համաձայնվում է։ Հանցագործները «Քինգփինի»` Մեծ Բորիսի ղեկավարությամբ, չեն ուզում բաց թողնել այդպիսի յուրօրինակ մարտիկի, ինչպիսին Հսկան է։ Սակայն Կուղխը և Կիկլոպը չափավորեցնում են նրանց խանդավառությունը և «համոզում» են նրանց Պյոտրին հանգիստ թողնել։ Քսավյեր դպրոցում գտնվելու ժամանակ՝ Պյոտրը ցուցադրում է իրեն որպես փակ և անխոս մարդ։ Շատ քիչ է շփվում այլ Իքս մարդկանց հետ և միշտ հեռու է իրեն պահում։ Հետո պարզվում է, որ Հսկան ֆիզիկապես կախված է մուտանտային ուժերը հզորացնող դեղամիջոցից, առանց այդ դեղամիջոցը ընդունելու նրա ուժերը քչանում են, որից հետո նույնիսկ չի կարողանում բարձրացնել սեփական ձեռքերը «պողպատյա» վիճակում։
Ուլտիմատումից հետո, Ջին Գրեյը, տելեպատիայի օգնությամբ տեսնում է Հսկային և Փոթորիկին գիտական լաբորատորիայում՝ աֆեկտի ազդեցության տակ։
Հսկան կարող է տրանսֆորմացիայի ենթարկել սեփական մարմինը՝ դարձնելով այն յուօրինակ օրգանական պողպատից։ Պողպատյա Հսկան կարող է բարձրացնել մինչև 200 տոննա քաշ, շատ դիմացկուն է, չունի սննդի, ջրի և օդի կարիք և կարող է դիմանալ շատ բարձր ջերմության։ Հսկայի պողպատյա վիճակը և հակառակ տրանսֆորմացիան տեղի է ունենում նրա կամքով։ Սակայն եթե Հսկան կորցնում է գիտակցությունը, նա միանգամից դառնում է սովորական մարդ և դա նրան խոցելի է դարձնում։ Եթե նրան վնասում են և նա դարձնում է իր մաշկը պողպատից, վերքը շատ արագ է անհետանում և բացի այդ դա նաև կանգնեցնում է արյունահոսությունը։
«Բացարձակ վախի» ժամանակ ուժեր է ստանում Սիտորակից և նրա ուժերը բարձրանում են Ջագերնաութի ուժերի մակարդակին։