![]() կորեերեն՝ 황인엽 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 19, 1991 (34 տարեկան) |
Ծննդավայր | Uijeongbu, Գյոնգի, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | բապտիստություն |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, դերասան, կինոդերասան և մոդել |
Ընտրանի | Why Her? և Իրական գեղեցկություն |
Հվան Ին Յոպ (կորեերեն՝ 황인엽 հունվարի 19, 1991, Uijeongbu, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան և մոդել։ Հայտնիություն է ձեռք բերել «Իրական գեղեցկություն» դորամայի շնորհիվ, որտեղ խաղացել է Հան Սո Ջունի դերը (2020)։
Հվան Ին Յոպը ծնվել է 1991 թվականի հունվարի 19-ին Կյոնգիդոյի նահանգի Ըյջոնբուում։ Երկու եղբայրներից ավագն է։ Սովորել է Ֆիլիպիններում, Դավաոյի Nikkei Jin Kai-ի միջազգային դպրոցում։ 2012 թվականին ստացել է հագուստի մոդելավորման բակալավրի աստիճան Դավաոյի կանանց համալսարանում[1].: Նրա անգլիական անունը Ռայան Լեոն է։ Հաղորդվում է, որ Հվանն արդեն ավարտել է պարտադիր զինվորական ծառայությունը։ Նա դավանում է բողոքականություն:
Իր կարիերան սկսել է որպես մոդել YG KPlus-ի հովանավորությամբ։ Այնուհետև Հվանը տեղափոխվեց SM Entertainment դուստր ձեռնարկություն։ KeyEast: Դերասանական առաջին ելույթը եղել է 2018 թվականին «Ինչու» դորամայում։ 2019 թվականին Հվան Ին Յոպը նաև հայտնվել է «Առաջին կուրսեցին» դորամայում և իր հեռուստատեսային առաջին ելույթը կատարել է «Նոկ Դուի հեքիաթը» հեռուստասերիալում, որտեղ խաղացել է երկրորդական դեր[2].:
2020 թվականին խաղացել է «Կրկին 18» դորամայում։ Հվան Ին Յոպը ստացավ իր առաջին գլխավոր դերը ստացել է «Իրական գեղեցկություն» դորամայում Մուն Գա Յանգի և Չհա Ին Ուի հետ։ Հվան Ին Յոպը «վատ տղայի»՝ Հան Սո Ջունի դերի շնորհիվ համաշխարհային հեռուստադիտողի կողմից ուշադրության արժանացավ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հվան Ին Յոպ» հոդվածին։ |
|