Հվարան։ Երիտասարդ մարտիկ պոետը Hwarang: The Poet Warrior Youth | |
---|---|
Ժանր | sageuk? |
Ստեղծող | Հան Սուկ Ոն Պակ Սոնգ Հյե |
Երկիր | Հարավային Կորեա |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Յուն Սունգ Սիկ Քիմ Յոնգ Ջո |
Գլխավոր դերերում | Փաք Սո Ջուն Գո Արա Փակ Հյոնգ Շիկ |
Պրոդյուսեր | Ջունգ Հե Ռյոնգ Քիմ Սանգ Հե Քիմ Հյոնգ Սուկ Լի Յոնգ Բում |
Սցենարիստ | Փաք Եուն Յան |
Երաժշտություն | Օհ Ջուն Սուն |
Խմբագիր | Քիմ Թե Հյոն Սոնգ Եուն Ջուն |
Պատմվածքի վայր | Silla? |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 20 |
Էկրաններին է | դեկտեմբերի 19, 2016-ից փետրվարի 21, 2017-ը |
Հեռուստաալիք | |
Ընկերություն | Hwarang SPC Oh!Boy Project |
Դիստրիբյուտոր | Կորեայի հեռարձակման համակարգ, Նեթֆլիքս և Դիսնեյ+ |
Պատկերի ձևաչափ | 1080i (HDTV) |
Ձայնի ձևաչափ | Dolby Digital |
Նախորդ | Sweet Stranger and Me? |
Հաջորդ | Ms. Perfect? |
Պաշտոնական կայքէջ |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
«Հվարան։ Երիտասարդ մարտիկ պոետը» (հանգըլ: 화랑; հանջա: ), հարավկորեական հեռուստասերիալ, որում նկարահանվել են` Փակ Սո Ջուն, Գո Արա և Պակ Հյոնգ Շիկ։ Այն ցուցադրվել է յուրաքանչյուր երկուշաբթի և երեքշաբթի ժամը 22:00 (Կորեայի ժամանակով) KBS2 հեռուստաալիքով, առաջին էպիզոդը ցուցադրվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին[1][2][3][4][5][6]։
Հազարամյակներ առաջ Չինհյոն կայսեր կառավարման տասներկուերորդ տարում, Սիլլան Հին Կորյոյի երեք թագավորություններից ամենափոքր և ամենաթույլ պետություն էր։ Երիտասարդ կայսր Չինհյոն-Վանը գահը ժառանգել է, երբ դեռ երեխա էր և չէր կարող պաշտպանել իրենց և իր իշխանությունը (526 - 576 թթ., գահակալման շրջան՝ 540 - 576 թթ.)[7]։ Որպեսզի փրկի երիտասարդ կայսեր կյանքը, կայսրուհի Ջիսուն թաքցնում է որդուն սարերում` թույլ չտալով նրան հայտնվել պալատում մինչև նա չհրամայի վերադառնալ։ Տասներկու տարի նա ստիպված թաքնվել է` ապրելով միայնության մեջ շրջապատված աղքատներով և ավազակներով։ Նրան չէին ճանաչում նույնիսկ վստահված և գահին մոտ գտնվող մարդիկ։ Իսկ վսեմ երիտասարդի մեջ իրենց կառավարիչին պատահաբար իմացողները դատապարտված էին կայսրուհու թիկնապահների սրերի կողմից ստացած մահվան։
Ջիսուն չէր շտապում ժողովրդին ցույց տալ ժառանգին` սպասելով ավելի հարմար պահի, երբ նրա որդին կլինի ավելի հզոր և պաշտպանված։ Այդ պատճառով ամբողջ երկրում հավաքել էին լավագույն երիտասարդներին, ովքեր գեղեցիկ էին, բարձրահասակ և բարետես։ Պարտադիր պայմանը ազնվական ընտանիքից լինելն էր։ Տղաներին անվանել են հվարաններ, որը թարգմանաբար նշանակում է «ծաղկի պես գեղեցիկ պատանի »։ Նրանց դաստիարակությամբ զբաղվել է հանգուցյալ կայսեր լավագույն ընկերը։ Անցնելով դաժան զինվորական պատրաստություն` երիտասարդները պետք է կյանքի գնով պաշտպանեն իրենց կառավարչին։ Այս երիտասարդների մեջ է հայտնվում բոլորին անծանոթ ժառանգը` հորինված Սամ Մեկչոն անունով։ Նա դեռ չի վստահում մորը, ով փրկել է նրա կյանքը, ու մտածում է, որ ցանկանում է իր մահը։
Այն ժամանակների դաժան օրենքները թույլ չէին տալիս հասարակ մարդկանց հայտնվել մայրաքաղաքում և առավել ևս անպատիժ այն լքել։ Ուղեկցելով իր ընկերոջը նրա հոր որոնումների ժամանակ, Մու Մյոնը հայտնվում է մայրաքաղաքում։ Քաղաք, որն արմատապես փոխում է նրա կյանքը։ Այստեղ նա կորցնում է միակ ընկերոջը միայն նրա համար, որ նա հանկարծակի տեսել է երիտասարդ կայսեր դեմքը։ Նա դարձավ հվարան չիմանալով, որ կերդվի պաշտպանել նրան, ում մեղադրում է ընկերոջ մահվան մեջ և համարում է իր ոխերիմ թշնամին։
Միակ աղջիկը, ում վիճակված է ծանոթանալ երիտասարդ կայսրի ապագա մարտիկի հետ, կիսարյուն Արոն է։ Նրա դաստիարակությամբ զբաղվում է հայրը, վարպետ Ան Ջիգոնը։ Իսկ մորը(ով համարվում էր հասարակության ցածր խավի ներկայացուցիչ) վռնդել են քաղաքից ազնվականի հետ կապ ունենալու համար։ Երկու տղա հատուկ տեղ կզբաղեցնեն նրա սրտում՝ Մու Մյոնը և Սամ Մեկչոնը։ Մեկը կլինի հավատարիմ, ով միշտ ժամանակին կհասնի և կպաշտպանի յուրաքանչյուր վտանգներից։ Երկրորդը, թագավորական մեջքով է և ունի իդեալական դաստիարակություն, կանհանգստացնի նրա հոգուն, կստիպի անհանգստանալ, իսկ սրտին դողալ[8]։
Սերիալը միավորել է Սուն Դոնիլին և Գո Արային, ովքեր ավելի վաղ աշխատել են միասին, որպես հայր և դուստր TVN հեռուստաալիքի «Պատասխանը 1994» (2013) հեռուստասերիալում։
Առաջին անգամ սցենարը կարդացել են 2016 թվականի մարտին։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են մարտի 31- ին և ավարտվել են նույն թվականի սեպտեմբերի 1-ին[11][12]։
Հվարան. Երիտասարդական պատերազմի բանաստեղծը | |
---|---|
-ի Քեյ փոփ Սաունդթրեկ | |
Թողարկված | 17 նոյեմբերի 2016 թվական |
Ժանր | Փոփ Քեյ փոփ Սաուդթրեկ |
Լեզու | Կորեերեն Անգլերեն |
Լեյբլ | Oh!Boy Project Sony Music |
Պրոդյուսեր | Պակ Սոնգ Հյե (executive) |
# | Անվանում | Կատարող | Տևողություն | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Anywhere» (그 곳이 어디든) | Հան Դոնգ Գուն | 04:48 | ||||||
2. | «Anywhere» (Inst.) | 04:48 | |||||||
09:36 |
# | Անվանում | Կատարող | Տևողություն | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Even If I Die, It's You» (죽어도 너야) | V Ջին (BTS) |
03:50 | ||||||
2. | «Even If I Die, It's You» (Inst.) | 03:50 | |||||||
07:40 |
# | Անվանում | Կատարող | Տևողություն | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Dream» (드림) | Bolbbalgan4 | 04:26 | ||||||
2. | «Dream» (Inst.) | 04:26 | |||||||
08:52 |
# | Անվանում | Կատարող | Տևողություն | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «I Can Only See You» (너만보여) | Սըլգի, Վենդի (Red Velvet) | 03:19 | ||||||
2. | «I Can Only See You» (Inst.) | 03:19 | |||||||
06:38 |
# | Անվանում | Կատարող | Տևողություն | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Be tears of each other» (서로의 눈물이 되어) | Հյոլին (Sistar) | 04:23 | ||||||
2. | «Be tears of each other» (Inst.) | 04:23 | |||||||
08:46 |
# | Անվանում | Կատարող | Տևողություն |
---|---|---|---|
1. | «A Move of God» (신의 한 수) | Յանգ Յո Սոբ (BEAST) | |
2. | «A Move of God» (Inst.) |
# | Անվանում | Կատարող | Տևողություն | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «I'll Be Here» | Պակ Հյոնգ Շիկ (ZE:A) | 04:18 | ||||||
2. | «I'll Be Here» (Inst.) | 04:18 | |||||||
08:36 |
# | Անվանում | Կատարող | Տևողություն | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Memories of Miracle» (주문을 외우다) | Ջեոն Ու Սունգ (Noel) | 04:00 | ||||||
2. | «Memories of Miracle» (Inst.) | 04:00 | |||||||
3. | «Hwarang The Beginning» | 01:41 | |||||||
4. | «Hwarang Spirit» (Բացման թեմա) | 01:37 | |||||||
5. | «Cloud Of Love» (Գլխավոր թեմա) | 02:11 | |||||||
6. | «Night Story Princess» | 02:01 | |||||||
7. | «Open The Gate» | 01:48 | |||||||
8. | «Victory March» | 01:40 | |||||||
9. | «Blossom» | 01:56 | |||||||
10. | «Chorus Of Hwarang» | 01:40 | |||||||
22:34 |
# | Անվանում | Կատարող | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Our Tears» (서로의 눈물이 되어) | Փակ Սո Ջուն | |
2. | «Our Tears» (Inst.) |
# | Անվանում | Կատարող | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Don't Leave Me Alone» (날 혼자 두지마) | Ջունգ Դոնգ Հա | |
2. | «Don't Leave Me Alone» (Inst.) |
Անվանում | Թվական | Զբաղեցրած հորիզոնականները չարթում | Վաճառք | Նշումներ |
---|---|---|---|---|
KOR Gaon | ||||
"Even If I Die, It's You" (V, Ջին(BTS)) |
2016 |
|
||
"Dream" (Bolbbalgan4) |
54 |
|
Part 3 | |
"I Can Only See You" (Սըլգի, Վենդի (Red Velvet)) |
2017 | 80 |
|
Part 4 |
"Our Tears" (Հյորին (Sistar)) |
50 |
|
Part 5 | |
"A Move of God" (Յո Սոբ (BEAST)) |
68 |
|
Part 6 |
Էպիզոդի # | Ցուցադրման օր | Դիտողների միջին քանակ | |||
---|---|---|---|---|---|
TNmS Ratings[18] | AGB Nielsen[19] | ||||
Համազգային | Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան | Համազգային | Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան | ||
Հատուկ | 16 դեկտեմբերի 2016 թվական | (NR) | (NR) | 2.0% (NR) | (NR) |
1 | 19 դեկտեմբերի 2016 թվական | 7.9% (18th) | 8.5% (11th) | 6.9%(NR) | 6.8% (NR) |
2 | 20 դեկտեմբերի 2016 թվական | 6.9%(19th) | 6.5% (18th) | 7.2% (16th) | 6.7% (17th) |
3 | 11.1% (6th) | 11.0% (4th) | 13.1% (5th) | 13.8% (4th) | |
4 | 7.4% (19th) | 7.8% (15th) | 7.5% (17th) | 7.2% (17th) | |
5 | 7.4% (18th) | 7.6% (14th) | 7.6% (19th) | 7.4% (20th) | |
6 | 7.6% (18th) | 8.0% (16th) | 8.0% (16th) | 7.2% (18th) | |
7 | 7.2% (19th) | 7.5% (17th) | 6.9% (NR) | 7.2% (18th) | |
8 | 7.2% (20th) | 8.0% (15th) | 7.6% (19th) | 7.7% (15th) | |
9 | 6.2% (NR) | 6.8% (20th) | 6.7% (NR) | 7.2% (NR) | |
10 | 7.1% (18th) | 7.5% (18th) | 8.3% (12th) | 8.2% (12th) | |
11 | 9.3% (14th) | 9.8% (7th) | 11.0% (5th) | 11.1% (5th) | |
12 | 8.7% (15th) | 8.9% (11th) | 10.5% (5th) | 10.2% (5th) | |
13 | 6.9% (NR) | 7.9% (NR) | 9.7% (16th) | 9.1% (16th) | |
14 | 7.0% (NR) | 7.6% (17th) | 9.1% (12th) | 8.8% (12th) | |
15 | 6.8% (20th) | 6.9% (18th) | 8.6% (14th) | 8.2% (15th) | |
16 | 6.4% (18th) | % (NR) | 7.9% (13th) | 7.4% (14th) | |
17 | 6.2% (NR) | 6.7% (20th) | 8.2% (17th) | 8.6% (13th) | |
18 | 6.4% (20th) | 6.5% (20th) | 7.7% (17th) | 7.6% (15th) | |
19 | 6.0% (NR) | 6.8% (NR) | 7.6% (19th) | 7.4% (17th) | |
20 | 6.2% (20th) | 5.9% (20th) | 7.9% (16th) | 8.0% (16th) | |
Միջին | 7.36% | 7.74% | 8.4% | 8.29% | |
Հատուկ I | 16 դեկտեմբերի 2016 թվական | 2.6% (NR) | (NR) | 2.0% (NR) | (NR) |
Հատուկ II | 26 դեկտեմբերի 2016 թվական | 4.2% (NR) | (NR) | 4.6% (NR) | (NR) |
Հատուկ III | 2.2% (NR) | (NR) | 2.5% (NR) | (NR) | |
3.0% (NR) | (NR) | 3.2% (NR) | (NR) |
2016 թվականի դեկտեմբերի 21-ին, Asia Bridge Contents-ը և Oh!Boy Project-ը հայտնել են, որ ցանկանում են նկարահանել Հվարանը երաժշտական ֆիլմի տեսքով[21]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հվարան։ Երիտասարդ մարտիկ պոետը» հոդվածին։ |
|