![]() | |
Երկիր | ![]() |
Տեղանք | Երևան և Արաբկիր |
Տեսակ | կամուրջ և մշակութային արժեք |
Նյութ | երկաթբետոնե կամուրջ |
Հատում է | Հրազդան |
Ճարտարապետ | Գրիգոր Աղաբաբյան |
Ճարտարագետ | Ա. Հովնանյան, Վ. Փինաջյան, Ն. Սլավինսկի |
Երկարություն | 335 մ |
Բարձրություն | 60,5 մ |
Բացման տարեթիվ | 1956 |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
![]() | |
![]() |
Հրազդանի մեծ կամուրջ — միակամար կամուրջ Երևանում՝ Հրազդան գետի վրա։ Միացնում է Լենինգրադյան փողոցը Կիևյան փողոցին՝ Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանները՝ ապահովելով քաղաքի կենտրոնի ու հյուսիսային վարչական շրջանների կապը Աջափնյակի և Աշտարակի ավտոճանապարհի հետ։ Գործարկվել է 1956 թվականին[2]։
Երկաթբետոնե կոշտ ամրանավորմամբ կամարային թռիչքային կառուցվածք է՝ միջանցիկ վերթաղային կառուցվածքով։ Մոտեցումներն իրականացված են երկաթբետոնե հեծանային թռիչքային կառուցվածքներով։ Երկարությունը 375 մետր է, բարձրությունը՝ 60,5 մետր[3]։ Կառույցի ճարտարագետներն են Ա. Հովնանյան, Վ. Փինաջյան, Ն. Սլավինսկի, ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան[4][5]։
![]() |
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.3/4 |