Հրակ Վարդանյան (արմտ. հայ.՝ Հրակ Վարդանեան, 20-րդ դար, Հալեպ, Սիրիա)[1], ամերիկահայ արվեստագետ, արվեստի քննադատ[2], գրող[1]։ Նա արվեստի Hyperallergic առցանց հանդեսի համահիմնադիրը և գլխավոր խմբագիրն է։
Վարդանյանը ծնվել է Հալեպում, Սիրիա[3], մեծացել է Տորոնտոյում (Օնտարիո, Կանադա) և ապրել է Բրուքլինում (Նյու Յորք)։ Hyperallergic բլոգ-հանդեսը ստեղծել են Վարդանյանը և նրա ամուսին Վիգեն Գուեյիքյանը 2009 թվականի հոկտեմբերին[4] որպես «լուրջ, խաղասեր և հանդուգն մտածողության հարթակ»[5]։ Վարդանյանը բազմաթիվ առցանց և տպագիր թերթերում ունեցել է ներդրումներ՝ Art:21 blog[6], Boldtype, The Brooklyn Rail[7], Huffington Post[8], Հայկական բարեգործական ընդհանուր միության նորությունների ամսագիր, «Արարատ» հանդես[9] և NYFA Current[10]։ Նա որպես հյուր ներդրումներ է ունեցել Ալ-Ջազիրա[11], NPR[12], ABC[13], WNYC[14][15][16]։ հանդեսներում։ Նա եղել է ՀԲԸՄ-ի՝ աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող կազմակերպության կապերի նախկին պատասխանատուն։ Վարդանյանը քաջալերել է Hide/Seek ցուցահանդեսը, որը արգելել էր Սմիթսոնյան ինստիտուտը[17]։
↑«Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)