Հրաձգություն Այլա-Վիսթում | |
---|---|
Տեսակ | spree killing?, հարձակում սառը զենքով, drive-by shooting? և տրանսպորտի օգտագործում ահաբեկչության նպատակով |
Երկիր | ԱՄՆ |
Գրոհի վայր | Սանտա Բարբարա շրջան |
Տեղադրանք | Isla Vista? |
Տարեթիվ | մայիսի 23, 2014-մայիսի 23, 2014 մայիսի 23, 2014 |
Զենք | դանակ, Glock 34, SIG Sauer P226? և BMW 328i Coupé? |
Զոհվածներ | 7 մարդ[1] |
Վիրավորներ | 14 |
Ահաբեկիչների քանակ | 1 |
2014 Isla Vista killings Վիքիպահեստում |
Հրաձգություն Այլա-Վիսթում, տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 23-ին, Կալիֆոռնիայի (ԱՄՆ) Սանտա-Բարբարա քաղաքի մոտ։
2014 թվականի մայիսի 23-ի ուշ երեկոյան, 21:17-ից 21:33 ընկած ժամանակահատվածում, անծանոթ մեկը, հաստատված արագությունը գերազանցող BMW 328i Coupé մեքենայի պատուհաններից կիսաավտոմատ[2] ատրճանակով կրակել է անցորդների ուղղությամբ։ Այն անցել է Սանտա Բարբարա քաղաքի մոտակայքում գտնվող Այլա-Բաստայի Կալիֆոռնիայի[3] համալսարանի մի քանի շրջաններով, որոնց[4] բնակիչների երկու քառորդ մասը կազմել են ուսանողները[5][6][7]։
Մինչ այդ, սպանությունները սկսվել էին հարձակվողի՝ Սևիլյի ճանապարհի վրա գտնվող բնակարանում, որտեղ դանակահարվել են երեք տղամարդ[8][9][10]։
Այնուհետև նա սկսել է կրակել «Alpha Phi» կանանց հասարակության տան մոտակայքում, որը գտնվում էր Կալիֆորնիայի համալսարանի կամպուսի մոտ։ Այնտեղ սպանվել են «Delta Delta Delta» ընկերակցության երկու անդամ, իսկ երրորդը վիրավորվել է մայթով քայլելիս[11][12][13][14]։ Մինչ այդ հանցագործը մոտեցել է դռանը և թակել, բայց ոչ ոք չի պատասխանել։ Այնուհետև նա նորից սկսել է կրակել՝ վիրավորելով մեկ տղամարդու, իսկ մյուսին պատճառելով մակերեսային վիրավորում[15][16]։
Այնուհետև նա երկու թաղամաս անել է դեպի «Deli Mart» Փարդալ ճանապարհի վրա, որտեղ դուրս է եկել մեքենայիվց և կրաել ուսանողի վրա։ Այնուհետև նրան նկատել են պարեկային ծառայության չորս աշխատակիցներ, սակայն նրա մոտ ատրճանակ չեն հայտնաբերել[15][17][18]։ Այնուհետև նա քշել է դեպի «The Loop», որտեղ կրակել է մայթի վրա գտնվող երկու հետիոտների վրա, սակայն վրիպել է, և ուղևորվել դեպի[15]«Del Playa Drive», որտեղ ատրճանակը ուղղել է կնոջ վրա, բայց չի կրակել։ Նա ուղևորվել է դեպի «Del Playa Drive» շրջանի արևմուտք, շարունակելով կրակել, վնասելով մի քանի հետիոտների, 7-Eleven մինի-մարկետում ոտքից վիրավորել մեկ հոգու, իր մեքենայով հարվածել հեծանվորդուհուն և սքեյթբորդիստին[19][20][21][22][23]։
Հանցագործը կրակել է մոտավորապես քսան վայրում, այդ թվում I.V. Deli Mart-ում, որտեղ մահացու վիրավորել է մեկ մարդու, և 7-Eleven խանութում, որտեղ ոտքից վիրավերել է մեկ կնոջ։ Շրջանը շրջափակվել է ոստիկաններով, տեղացի ինքնակառավարման մարմիններտ տագնապ են հայտարարել և խնդրել բնակիչներին չլքել իրենց տները։ [24][25][26][27][28]: Ոստիկանական բաժանմունքի մամուլի քարտուղար Քելլին Գուվին ասել է.
Մենք չենք կարող հաստատել, որ հիմա փողոցում գտնվելն անվտանգ է։ Եթե դուք գտնվում եք Այլա-Վիստում, խնդրում եմ, մնացեք ձեր տներում, և հնարավորության դեպքում հետ մնացեք այստեղ գալուց[29]։ |
Ոստիկանությունը 911 ահազանգ է ստացել տեղական ժամանակով 21:27-ի սահմաններում, իսկ մի քանի րոպե անց՝ ժամը 21:33-ին, կրակոցներ են սկսվել ոստիկանների և ենթադրյալ զինված անձի միջև[2][30]։ Նրան հաջողվել է փախչել հետապնդումից՝ միաժամանակ վիրավորելով մի հեծանվորդի, մեքենայով անցնել եկեղեցու մոտով, որտեղ պատարագ էր տեղի ունենում, և վիրավորել չորս հետիոտնի, սակայն ոստիկանների հետ երկրորդ փոխհրաձգության ժամանակ նրա մեքենան բախվել է կայանված մեքենայի[15][27]։ Կասկածյալին մեքենայում գտել են մահացած՝ հրազենային վնասվածքով, սակայն պարզ չէ՝ արդյոք նա է կրակել ինքն իրեն[9][18][31]։ Ավելի ուշ հայտարարվել է, որ նա ինքնասպան է եղել[32][33]։
Յոթ մարդ զոհվել է, այդ թվում՝ հենց ինքը՝ կրակողը[34]. ըստ նախնական տեղեկությունների՝ յոթը վիրավորվել են և հոսպիտալացվել[35]։
Հարձակվողի բնակարանում երեք տղամարդ դանակահարվել են։ Զոհերը եղել են 20-ամյա Չեն Յուան «Ջեյմս» Հոնգը; Ջորջ Չենը՝ 19 տարեկան և Վեյհան «Դեյվիդ» Վանը՝ 20 տարեկան։ Հոնգը և Չենը հարձակվողի սենյակակիցներն էին, և ոստիկանությունը հետաքննել է՝ արդյոք Վանգը նրա սենյակակիցն էր, թե սպանության գիշերը այցելել էր բնակարան։ Երեքն էլ Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողներ էին[9][36][37][38][39][40][41][15]։
22-ամյա Քեթրին Կուպերը և 19-ամյա Վերոնիկա Վայսը, ԱՄՆ-ի համալսարանի ուսանողներ, սպանվել են հոգևորական տանը. Ավելի ուշ 20-ամյա Քրիստոֆեր Միքայել-Մարտինեզը գնդակահարվել է, և ևս մեկ ուսանող սպանվել Deli Mart խանութի մոտ։ Տասներեք մարդ վիրավորվել է, որոնցից ութը հրազենային վնասվածքներով, չորսը՝ ավտոմեքենայի հարվածի բութ վնասվածքներով։ Տասներեքերորդ վնասվածքի ծագումն անորոշ է[42]։ Տուժածներից 11-ը տեղափոխվել են Սանտա Բարբարայի հիվանդանոց, երկուսի վիճակը գնահատվել է ծանր, հինգը՝ միջին ծանրություն, իսկ մնացած չորսին բուժօգնություն է ցուցաբերվել և դուրս են գրվել[43][44]։
Ռիչարդ Մարտինեսը, ում որդին՝ Քրիստոֆերը, դարձել է կրակոցների զոհ, լրագրողների հետ կիսվել է իր ցավով. «Ե՞րբ կավարտվի այս խելագարությունը... Շատերն արդեն մահացել են։ Մենք պետք է ինքներս մեզ ասենք. «Ուրիշ ոչ ոք չպետք է մեռնի»»։
Կրակողը ճանաչվել է որպես 22-ամյա Էլիոթ Ռոջեր (1991 թվական մայիսի 24 - 2014 թվական մայիսի 23[26][45]), ծնված Լոնդոնում՝ «Քաղցած խաղերի» ռեժիսորի օգնական Պիտեր Ռոջերի և մալազիացի Լի Չինի ընտանիքում[46]։ Հինգ տարեկանում ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ նրան մեծացրել է խորթ մայրը՝ դերասանուհի Սումայա Ակաբունին[5][45]։ Նրա պապը հայտնի լուսանկարիչ Ջորջ Ռոջերն էր[26][47]։ Ռոջերսի փաստաբան Ալան Շիֆմանը ասել է, որ իր պաշտպանյալները կարծում են, որ «այդ հարձակվող հենց իրենց երեխան է»[48]։ Ըստ նրա ծնողների՝ Էլիոթ Ռոջերը տառապում էր Ասպերգերի համախտանիշով (բայց պաշտոնապես ախտորոշված չէր), որը խիստ խաթարել է սոցիալական փոխազդեցության նրա կարողությունը, և այցելել է հոգեբույժի։ Ռոջերը Սանտա Բարբարա քաղաքի քոլեջի ուսանող էր[44], որտեղ, իբր, ենթարկվել էր բռնության և դժվարությամբ էր ընկերներ ձեռք բերել։ Ռոջերսի ընտանիքը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ հենց իրենց երեխան է հրապարակել տեսանյութը[49][49]։
Հրաձգությունից մեկ օր առաջ YouTube-ի իր էջում հրապարակված տեսանյութում, որը վերնագրված էր «Էլիոթ Ռոջերի վրեժը», նա Բողոքել է, որ աղջիկներն իրեն ուշադրություն չեն դարձնում, և որ 22 տարեկանում նա դեռ կույս է[3], ինչի պատճառով խոստացել է, որ կկազմակերպի հատուցման օր և վրեժխնդիր լինել կանանցից իր տառապանքների համար՝ նկարագրելով գալիք հարձակման մանրամասները և ուրվագծելով նրանց շարժառիթներն ու ծրագրերը[31]։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ «սա իմ վերջին տեսանյութն է։ Վաղը հատուցման օրն է. այն օրը, երբ ես վրեժ կլուծեմ մարդկությունից՝ նշելով, որ «կսպանի ցանկացած մարդու», ում հանդիպի փողոցում[50]։ Վարչաշրջանի շերիֆ Բիլ Բրաունը հաստատել է, որ ենթադրյալ կրակողը «խելագար» է, և այս տեսանյութը «կապ ունի իրողության հետ»[51]:
Մենք ստացել ենք, և հիմա ուսումնասիրում ենք տեսանյութը, որը ցույց է տալիս որ դա դիտավորյալ զանգվածային սպանություն է եղել[44]։ |
Ռոջերը նաև Facebook-ի հաշիվ ուներ, որը մենակություն և մերժում արտահայտող հաղորդագրություններ էր պարունակում։ Բացի այդ, Ռոջերը առցանց ֆորումներում հայտարարել է, որ դեմ է ռասայական ժամադրությանը՝ մի քանի ռասիստական գրառումներ կատարելով սևամորթների, հնդիկների և ասիացիների վերաբերյալ։ Իր 138 էջանոց մանիֆեստում, որը վերնագրված է «Իմ ոլորված աշխարհը», Էլիոթը նաև բացահայտել է իր ծրագրերից մի քանիսը.
Հատուցման նախորդ օրը ես կսկսեմ իմ վրեժի առաջին փուլը՝ լուռ կսպանեմ այնքան մարդու, որքան կկարողանամ Այլա-Վիստայի շրջակայքում, իրենց՝ ստի տարբեր ձևերով գայթակղելով դեպի իմ տուն[52]։ |
2013 թվականի ամռանը նա պնդել է, որ իրեն ծեծի են ենթարկել մի քանի հոգի, սակայն քննիչները ենթադրել են, որ նա առաջինն է ագրեսիա ցուցաբերել։ Երկրորդ դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի հունվարին, երբ նա իր սենյակակցին մեղադրել է գողության մեջ և իրականացրել է քաղաքացու ձերբակալություն[10][53]։ Հարևանն ավելի ուշ ձերբակալվել է և հանձնվել դատարանին։ Կրակոցներից մեկ շաբաթ առաջ Ռոջերի ծնողները հայտնել են նրա վարքագծի մասին ոստիկանությանը, սակայն ոստիկանները, ովքեր հարցազրույց են վերցրել Էլիոթից, նկարագրել են նրան որպես քաղաքավարի և բարի մարդ[26]։
Սանտա Բարբարայի շերիֆ Բիլ Բրաունը հաստատել է, որ կրակողը Էլիոթ Ռոջերն է և կասկածվում է, որ իր բնակարանում դանակահարել է երեք մարդու՝ նախքան հրաձգությունն իրականացնելը։ Նրա մեքենայում հայտնաբերվել է երեք կիսաավտոմատ ատրճանակ, մեկ Glock 34 Long Slide և երկու SIG Sauer P226 և 400 չօգտագործված փամփուշտ։ Երեք հրացաններն էլ օրինական ճանապարհով են ձեռք բերվել երեք տարբեր քաղաքներում[9][9][9][10][10][21][23][44][54][55][56]։
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)