Հրաձգություն Օքսֆորդի դպրոցում | |
---|---|
Տեսակ | Հրաձգություն կրթական հաստատությունում և զանգվածային կրակոցներ |
Երկիր | ![]() |
Տեղադրանք | Oxford High School? |
Տարեթիվ | նոյեմբերի 30, 2021[1] |
Զենք | Sig-Sauer SP 2022?[2] |
Զոհվածներ | 4 մարդ |
Վիրավորներ | 7 |
Ահաբեկիչների քանակ | 1[2] |
Հրաձգություն Օքսֆորդի դպրոցում, զանգվածային սպանություն, որը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 30-ին Միացյալ Նահանգների Միչիգան նահանգի Օքսֆորդի ավագ դպրոցում, երբ 15-ամյա աշակերտ Իթան Քրամբլին կիսաավտոմատ ատրճանակով կրակ է բացել ուսումնական հաստատության աշակերտների և աշխատակիցների վրա՝ տեղում սպանելով երեք և վիրավորելով ութ մարդ, ևս մեկ մարդ ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։ Հարձակվողին ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել[3][4]։ 2023 թվականի դեկտեմբերի 8-ին հրաձիգը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի[5][6][7]։
Ուսումնական հաստատությունում տեղադրված անվտանգության տեսախցիկները ցույց են տալիս, որ 2021 թվականի նոյեմբերի 30-ին՝ մոտավորապես ժամը 12:49-ի[Ն 1] սահմաններում (դասամիջոցը սկսելուց անմիջապես հետո), դպրոցի 15-ամյա աշակերտ Իթան Քրամբլին մտել է դպրոցի հարավային թևի տղամարդկանց զուգարան՝ ուսապարկն ուսին դնելով և մոտ մեկ րոպե անց դուրս է եկել առանց ուսապարկի և կիսաավտոմատ ատրճանակը ձեռքին՝ անմիջապես կրակ բացելով իր տեսադաշտում գտնվող բոլոր մարդկանց վրա[8]։ Դրանից անմիջապես հետո ուսանողներն ու անձնակազմը սկսել են փախչել հրաձիգից, որը դանդաղ առաջ էր շարժվում միջանցքով[9][10]։
Միևնույն ժամանակ, առաջին կրակոցներից հետո ներքին ազդարարման համակարգի միջոցով դասարաններում մնացած աշակերտներին և ուսուցիչներին զգուշացվել է ուսումնական հաստատության տարածքում կրակոցների մասին՝ հրահանգելով մնալ սենյակներում և բարիկադով փակել դռները, ինչը նրանք արել են։ Աշակերտների և դպրոցի անձնակազմի ժամանակին գործողությունների շնորհիվ կրակողը չի կարողացել մուտք գործել դասասենյակներից որևէ մեկը[11]։ Ուսումնական հաստատությունում կրակոցների մասին հաղորդագրություններով առաջին ահազանգերը ոստիկանությունը ստացել է ժամը 12:51-ին, և 4 րոպեի ընթացքում դպրոց են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները՝ գրեթե անմիջապես վնասազերծելով հարձակվողին։ Ձերբակալության ժամանակ նա ոչ մի դիմադրություն չի ցուցաբերել։
Բերման ենթարկվելուց հետո հինգ րոպեի ընթացքում Քրամբլին արձակել է 23 կրակոց՝ ըստ շերիֆի տեղակալ Մայքլ Մաքքեյբիի։ Կրակողի մոտ հայտնաբերվել է ևս երկու լիցքավորված տասնհինգ գնդակով պահունակ։
Շերիֆի տեղակալ Մայքլ Մաքքեյբի խոսքով՝ բերման ենթարկվելու պահից հինգ րոպեի ընթացքում Քրամբլին հասցրել է 23 կրակոց արձակել՝ սպառելով մեկ 15 պարկուճանոց զինամթերք և երկրորդի կեսը։ Հրաձգության ժամանակ հայտնաբերվել են ևս երկու համալրված 15 պարկուճանոց զինամթերք[12]։
Հրաձիգին կալանավորելու ընթացքում մի քանի հարյուր աշակերտներ և աշխատակիցներ են տարհանվել դպրոցից, նրանցից ոմանք պատսպարվել են դպրոցից ոչ հեռու գտնվող Meijer խանութների ցանցում։ Մի քանի աշակերտներ պատսպարվել են նաև ուսումնական հաստատության մոտ գտնվող տեղի բնակիչների տներում[13]։
Հրաձգության հետևանքով տեղում մահացել են երեք աշակերտներ՝ 17-ամյա Մեդիսոն Բալվինը և Ջասթին Շիլինգը և 14-ամյա Հաննա Դուլիանան։ Մեկ այլ աշակերտ՝ 16-ամյա Թեյթ Մայերը, ստացած վնասվածքներից մահացել է հաջորդ առավոտյան հիվանդանոցում[14]։ Բացի այդ, վիրավորվել է յոթ մարդ, այդ թվում՝ մեկ ուսուցիչ[15]։
Զանգվածային սպանությունից անմիջապես հետո իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ դպրոցն անցկացրել է ամենամյա ակտիվ հրաձգային վարժանքներ և համալրված էր անվտանգության լրացուցիչ ժամանակակից համակարգերով, մասնավորապես՝ զրահապատ դռները և դասասենյակներում ու շենքերի տարբեր մասերի միջև դռների ավտոմատ փակման համակարգը, ինչը թույլ է տվել կարճ ժամանակահատվածում կրակողին մեկուսացնել սահմանափակ տարածքում և թույլ չի տվել աշակերտների հետ մտնել դասասենյակներ և շենքի այլ հատվածներ[16]։
Հայտնի է դարձել նաեւ, որ ուսումնական հաստատության ղեկավարությունը բազմիցս տեղեկություններ է ստացել նախապատրաստվող զինված հարձակման մասին, սակայն պատշաճ ուշադրություն չի դարձրել դրան։ Ողբերգությունից ընդամենը մի քանի օր առաջ ուսումնական հաստատության ղեկավարությունը տեղեկացրել է աշակերտներին և նրանց ծնողներին, որ ենթադրյալ կրակոցների մասին լուրերը չեն հաստատվել[17]։
2023 թվականի դեկտեմբերի 8-ին 17-ամյա Իթան Քրամբլին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի[5][6][7]։
{{cite web}}
: |first=
has generic name (օգնություն)
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)