Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | հայ | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
Գերմանիա Հայաստան | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 20, 2003 (21 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Գերմանիա | ||||||||||||||
Հասակ | 1.80 | ||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Բորուսիա Մյոնխենգլադբախ | ||||||||||||||
Համար | 28 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Հրանտ-Լեոն Աղվանի Ռանոս (գերմ.՝ Grant-Leon Ranos, հուլիսի 20, 2003, Gehrden, Հանովեր, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա), Գեհրդեն, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա), հայ ֆուտբոլիստ, ով հարձակվողի դիրքում հանդես է գալիս գերմանական Մյունխեն քաղաքը ներկայացնող «Բորուսիա մյոնխենգլադբախ» ֆուտբոլային ակումբում, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականում։
Հրանտ-Լեոն Ռանոսը ծնվել է 2003 թվականի հուլիսի 20-ին Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասում՝ Հաննովեր քաղաքի արվարձանային Գեհրդեն բնակավայրում՝ հայկական ընտանիքում։
Հրանտ-Լեոնը մինչև 2022 թվական հանդես է եկել գերմանական «Բենիգսենի», «Հանովեր 96-ի», Դորտմունդի «Բորուսիայի» և Մյունխենի «Բավարիայի» պատանեկան թիմերում։ 2022-23 թվականների մրցաշրջանում Հրանտ-Լեոն Ռանոսը «Բավարիայի» երկրորդ թիմի հետ մասնակցել է Բավարիայի ռեգիոնալ լիգայի առաջնության 24 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում[1]։
2023 թվականի մարտի դրությամբ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 325 հազար եվրո[1]։
2023 թվականի մայիսին Հրանտ-Լեոն Ռանոսը պայմանագիր է ստորագրել Բորուսիա Մյոնխենգլադբախի հետ մինչև 2027 թվականը[2]։
2023 թվականին՝ Գերմանիայում անցկացվելիք 2024 թվականի ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խաղերին ընդառաջ Հրանտ-Լեոն Ռանոսը հավաքականի նորընտիր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի կողմից հրավեր է ստանում հանդես գալու Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանիում։ Հրավերին հայազգի ֆուտբոլիստը պատասխանում է դրական և ձեռք բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։
Հանտ-Լեոն Ռանոսը սոցիալական ցանցերում արած գրառմամբ մեկնաբանել է հրավերը Հայաստանի ազգային հավաքականից[1]։
Շատ հուզված եմ Հայաստանի ազգային թիմից առաջին հրավերիս առիթով, մեծ պատիվ է։ Անհամբեր սպասում եմ մարզումներին և հանդիպմանը - Հրանտ-Լեոն Ռանոս
|
Թեպետ Թուրքիայի դեմ խաղում նրա դեբյուտի հնարավորությանը[3], Հրանտ-Լեոնը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշում է 2023 թվականի մարտի 28-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Կիպրոսի դեմ ընկերական խաղում դառնալով դուբլի (երկու գոլի) հեղինակ[4]։ Այդ հանդիպումն ավարտվում է ոչ ոքի՝ «2-2» հաշվով և վերջինս դառնում է հայկական կողմից գոլ հեղինակած միակ ֆուտբոլիստը[5]։