Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Համազասպի Շահինյան (հուլիսի 30 , 1923 (1923-07-30 ) [ 1] [ 2] , Գյուլագարակ , Բորչալուի գավառ , Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն , ԱԽՖՍՀ , ԽՍՀՄ [ 2] - մայիսի 29 , 1996 (1996-05-29 ) , Երևան , Հայաստան )[ 3] , hայ խորհրդային մարմնամարզիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1951 ), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1961 ), ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1966 )։ ԽՍՀՄ յոթակի չեմպիոն, բացարձակ չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե դափնեկիր, Օլիմպիական խաղերի (Հելսինկի 1952 ) կրկնակի ոսկե մեդալակիր և կրկնակի արծաթե մեդալակիր[ 4] [ 5] ։
Ծնվել է Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ գյուղում։ 1930 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան , որտեղ Հրանտն սկսել է հաճախել մարմնամարզության խմբակի պարապմունքներին (մարզիչ՝ Հարություն Գարգալոյան )։ 1939 թվականին նվաճել է ԽՍՀՄ պատանիների բացարձակ չեմպիոնի տիտղոսը։
Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից կամավոր մեկնել է ռազմաճակատ, 1943 թվականին վիրավորվել ոտքից և միայն 1946 թվականից է կարողացել վերսկսել մարմնամարզության մարզումները։
Մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ Հրանտ Շահինյանի առաջինը կատարած վարժություններից մեկը կոչվում է «Շահինյանի պտուտան»։
ԽՍՀՄ-ում առաջինը Շահինյանի պատվին հիմնադրվեց օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոց[ 6] ։
Հրանտ Շահինյանի հուշարձանը Շահինյանի անունը կրող մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի առջև
Օլիմպիադա - Հելսինկի, 1952 թ .
Ոսկե մեդալ թիմային հաշվարկում
Ոսկե մեդալ օղակներով վարժության համար
Արծաթե մեդալ անհատական հաշվարկում
Արծաթե մեդալ նժույգի վրա կատարած վարժության համար
Աշխարհի առաջնություն - Հռոմ, 1954 թ.
Ոսկե մեդալ նժույգի վրա կատարած վարժության համար
Ոսկե մեդալ թիմային հաշվարկում
Բրոնզե մեդալ անհատական հաշվարկում
Հայրենական պատերազմի շքանշան ՝ 2-րդ աստիճանի (6.11.1985).
Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (27.04.1957).
«Պատվո նշան» շքանշան (1968).
«Աշխատանքային արիության համար» մեդալ (26.09.1960).
«Կովկասի պաշտպանության համար» մեդալ (26.07.1945).
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում (1952).
Հայկական ԽՍՀ վաստակավոր մարզիչի կոչում (1961).
Հայկական ԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1966).
↑ 1,0 1,1 Шагинян Грант Амазаспович // Большая советская энциклопедия (ռուս.) : [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М. : Советская энциклопедия , 1969.
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 424.
↑ Шабалин, Денис (2012). Шагинян Грант Амазаспович (1923-1996) (ռուսերեն). Спортивный некрополь. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին .
↑ «Հրանտ Շահինյանի օլիմպիական հաղթանակների ցանկը» . Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին .
↑ «Armenian Olympians: Ancient Olympiads to London 2012» . www.armenianweekly.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին .
↑ ДЮСШ гимнастики им. Гранта Шагиняна (չաշխատող հղում)
↑ «Переименования улиц, площадей и кварталов Еревана» . Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին .
↑ «Олимпийская филателия» . Արխիվացված է օրիգինալից 2004-09-09-ին. Վերցված է 2021-09-28 -ին .
↑ В НОК Армении состоялась презентация марок, посвящённых олимпийским чемпионам
↑ ՄՕԿ նախագահ. Հրանտ Շահինյանը դարձավ մեր օլիմպիական սրտերի թագավորը
Шагинян Грант Амазаспович // Олимпийская энциклопедия / Павлов С. П.. — М.: Советская энциклопедия, 1980. — 415 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 424 )։