Հրաշք գործողը անգլ.՝ The Miracle Worker | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Հիմք | Իմ կյանքի պատմությունը |
Թվական | 2000 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Նադյա Թես |
Պրոդյուսեր | Ադամ Շենքման |
Դերակատարներ | Հելլի Քեյթ Այզենբերգ, Ալիսոն Էլիոթ, Դևիդ Սթրեթհեյրն և Լուկաս Բլեք |
Օպերատոր | Դևիդ Փարքեր |
Մոնտաժ | Մարյան Բրանդոն |
Տևողություն | 85 րոպե |
«Հրաշք գործողը» (անգլ.՝ The Miracle Worker), ռեժիսոր Նադյա Թեսի հեռուստատեսային ֆիլմը, 1962 թվականին նկարահանված համանուն ֆիլմի ռեմեյքը։ Գլխավոր դերերում նկարահանվել են Հալլի Քեյթ Այզենբերգը և Էլիսոն Էլլիոտը։ Ֆիլմը հիմնված է Ուիլյամ Գիբսոնի «Հրաշք գործողը» պիեսի վրա[1]։
Տասնինն ամսական հասակում Հելեն Քելլերը տառապում է ծանր հիվանդությամբ, ինչի հետևանքով ամբողջովին զրկվում է տեսողությունից և լսողությունից։ Հելենը չի կարողանում շփվել իր ընտանիքի հետ, բացառությամբ մշտական հիստերիայի։ Նա ուտում է ձեռքերով, չի կարողանում ուղիղ քայլել և հաճախ իրերը կոտրում է։ Նրա ծնողները՝ Քեթին ու Արթուրը, խղճում են իրենց դստերը, բայց համոզված են, որ Հելենը մտավոր հետամնաց է։
Հայրը որոշում է օգտագործել աղջկան կրթելու վերջին հնարավորությունը՝ տուն ուսուցիչ հրավիրել։ Նա դիմում է Փերկինսի կույրերի դպրոց, որտեղից Քելլերների տուն են ուղարկում Էնն Սալլիվանին, որը երիտասարդ էր, և ինքն էլ ուներ տեսողության խնդիրներ։ Սալլիվանն այդ դպրոցում մեծացել էր եղբոր՝ Ջոնի հետ, որը մահացել էր փոքր տարիքում։ Ուսուցչուհին համոզված է, որ կարող է Հելենին մոտենալու ուղիներ գտնել։
Սալլիվանը Հելենին սովորեցնում է օգտվել սեղանի սպասքից և ճիշտ քայլել՝ օգտագործելով բավականին կոշտ մեթոդներ։ Արթուրն այդ ամենից դժգոհ է, և նա ուսուցչուհուն հրամայում է հեռանալ իրենց տանից։ Ի պատասխան՝ ուսուցչուհին խնդրում է իրեն տալ երկու շաբաթ, որի ընթացքում Հելենն ամբողջովին մեկուսացված կլինի աշխարհից և կգտնվի Սալլիվանի խնամքի տակ։ Քեթին ու Արթուրը դժկամորեն համաձայնվում են։
Ուսուցչուհուն հաջողվում է հաջողության հասնել ուսուցման մեջ, բայց նա չի կարողանում հասնել գլխավորին․ Հելենը պետք է հասկանա, որ յուրաքանչյուր առարկա ունի անվանում։ Էննին տրված երկու շաբաթն ավարտվում է, և նա արդեն պատրաստվում է հեռանալ, երբ հանկարծ Հելենը հասկանում է, որ ուսուցչուհու մատների հատուկ շոշոփումը նշանակում է «ջուր»։
Հիմա՝ ուսման այդ կտրուկ բեկումից հետո, Հելենն սկսում է աստիճանաբար սովորել ճանաչել աշխարհը շոշափողական զգայությունների և ուսուցչուհու հետ շփման միջոցով։
Դերասան | Դեր |
---|---|
Էլիսոն Էլլիոթ | Էնն Սալիվան |
Հալլի Քեյթ Այզենբերգ | Հելեն Քելլեր |
Դևիդ Սթրեթհեյրն | Արթուր Քելլեր |
Քեյթ Գրինհաուս | Քեթի Քելլեր |
Լուկաս Բլեք | Ջեյմս Քելլեր |
Պատրիցիա Գեյջ | հորաքուրյր Իվ |
Նևիլ Էդվարդս | Հենրի |
Դամիր Անդրեյ | բժիշկ Անապես |
«Filmcritic.com» կայքի քննադատ Քրիստոֆեր Նալլը ֆիլմը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել և գովաբանել է Լուկաս Բլեքի ու Հալլի Քեյթ Այզենբերգի խաղը, բայց ֆիլմն անվանել է «տիպիկ»[2]։
«Rotten Tomatoes» կայքում ֆիլմն ունի 78 % վարկանիշ։
Մրցանակներ և անվանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Թվական | Կատեգորիա | Առաջադրված | Արդյունք |
Family Television Awards | 2001 | Լավագույն ֆիլմ, մինիսերիալ կամ հատուկ ծրագիր | Հաղթանակ | |
Motion Picture Sound Editors, USA | 2001 | Հնչյունային լավագույն մոնտաժ | Ջոն Բենսոն և ուրիշներ | Առաջադրված |
Երիտասարդ դերասան | 2001 | Լավագույն աշխատանք հեռուստաֆիլմում․ մինչև 10 տարեկան դերասանուհի | Հալլի Քեյթ Այզենբերգ | Առաջադրված |
|