Հրաչ Թիթիզյան (անգլ.՝ Hrach Titizian, մայիսի 26, 1979(1979-05-26), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ամերիկաայ դերասան։ Նա առավել հայտնի է «Showtime»-ի «Հայրենիք» սերիալի առաջին երկու եթերաշրջաններում ԿՀՎ վերլուծաբան Դենի Գալվեսի դերով։
Հրաչ Թիթիզյանը ծնվել է Կալիֆոռնիայում՝ հայ ներգաղթյալների ընտանիքում։ Նրա հայրը ծնվել է Լիբանանում, մայրը՝ Հորդանանում, իսկ նրա տատիկն ու պապիկը հայեր էին Իրաքից և Սիրիայից[1]։ Հրաչը մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում։ Նա ուսանել է հայկական դպրոցում, որտեղ սովորել է սահուն խոսել, կարդալ և գրել հայերեն[2]։
Դեռևս մանկության տարիներին Թիթիզյանը զվարճացնում էր ընտանիքի ընկերներին, երգեր էր երգում նրանց համար և նմանակում էր այլ մարդկանց։ 19 տարեկանում նա որոշում է սկսել պրոֆեսիոնալ դերասանի կարիերա, բայց ծնողներին չի տեղեկացնում, որ դուրս է մնացել քոլեջից։ Նա սկսում է աշխատել որպես ծաղիկների առաքիչ՝ դերասանական դասընթացների վարձը վճարելու համար, և գրեթե մեկ տարի ձևացնում է, թե դեռ սովորում է քոլեջում։ Գործակալի հետ պայմանագիր կնքելուց հետո, ծնողներն իմանում են նրա խաբեության մասին, բայց Թիթիզյանը հրաժարվում է թողնել դերասանությունը[3]։
Թվական
|
Անվանում
|
Բնօրինակ անվանում
|
Դեր
|
Նշումներ
|
2007
|
Թագավորություն
|
The Kingdom
|
մահապարտ ահաբեկիչ
|
|
2009
|
Տղամարդիկ, որոնք նայում են այծերին
|
The Men Who Stare at Goats
|
Առևանգիչ համար 1
|
|
2011
|
Ես ատում եմ քեզ, Լոս Անջելես
|
L.A., I Hate You
|
Արազ
|
|
2012
|
Տաճարականի գիշերը
|
Night of the Templar
|
Մելքոն
|
|
2013
|
Մանր ձկնիկ
|
Small Fish
|
Դավիթ
|
կարճամետրաժ կինոնկար (նաև՝ պրոդյուսեր)
|
Թվական
|
Անվանում
|
Բնօրինակ անվանում
|
Դեր
|
Նշումներ
|
2001
|
Գազան
|
The Beast
|
Սթիվ Ջորդան
|
6 դրվագ
|
2003
|
Ծովային ոստիկանություն. հատուկ բաժին
|
NCIS
|
Թարիք Աբասի
|
|
2003
|
Լաս Վեգաս
|
Las Vegas
|
Դագ Նազրալյան
|
|
2004
|
Ասպար
|
The Shield
|
Լեռնիկ
|
|
2007
|
24 ժամ
|
24
|
Զամիլ Քոուրի
|
2 դրվագ
|
2009
|
Նաբիլ
|
6 դրվագ
|
2010
|
Ծովային ոստիկանություն. Լոս Անջելես
|
NCIS: Los Angeles
|
տաքսու վարորդ
|
|
2011–2012
|
Հայրենիք
|
Homeland
|
Դենի Գալվես
|
15 դրվագ
|
2013
|
Կասլ
|
Castle
|
Օմար Դիքսոն
|
Դրվագ 5.23. «Մարդկային գործոն»
|
2014
|
Հիշեք ամեն ինչ
|
Unforgettable
|
Սամիր Բենսաիդի
|
|
2015
|
Ոսկորներ
|
Bones
|
Սանջար Զամանի
|
|
Թվական
|
Անվանում
|
Բնօրինակ անվանում
|
Դեր
|
Նշումներ
|
2009
|
Բենգալյան վագրը Բաղդադի կենդանաբանական այգում
|
Bengal Tiger at the Baghdad Zoo
|
Ուդեյ Հուսեյն
|
Քըրք Դուգլասի թատրոն
|