Հրուշակագործը (ֆիլմ)

Հրուշակագործը
եբրայերեն՝ האופה מברלין
Երկիր Իսրայել[1]
 Գերմանիա[1]
Ժանրդրամա[2] և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
ԹեմաԹախիծ և ԼԳԲՏ
Թվականհուլիսի 4, 2017, հունիսի 6, 2018[2], նոյեմբերի 1, 2018[3] և փետրվարի 1, 2018[4]
Լեզուեբրայերեն[2], գերմաներեն[2] և անգլերեն[2]
ՌեժիսորOfir Raul Graizer?
ՊրոդյուսերMathias Schwerbrock?
Սցենարի հեղինակOfir Raul Graizer?
ԴերակատարներՍառա Ադլեր, Թիմ Քալկհոֆ, Ռոյ Միլլեր, Սանդրա Սադե և Զոհար Շտրաուս
ՕպերատորՕմրի Ալոնի
ՄոնտաժՄիխալ Օպենհայմ
Պատմվածքի վայրԲեռլին և Երուսաղեմ
ԿինոընկերությունFilm Base Berlin?
Տևողություն105 րոպե

«Հրուշակագործը» (եբրայերեն՝ האופה מברלין‎, անգլ.՝ The Cakemaker)՝ 2017 թվականի իսրայելա-գերմանական դրամատիկական ֆիլմ, Օֆիր Ռաուլ Գրեյզիերի լիամետրաժ ռեժիսորական դեբյուտը։ Գլխավոր դերերում նկարահանվել են Սառա Ադլերը, Թիմ Քալկհոֆը, Զոհար Շտրաուսը և Ռոյ Միլլերը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսի 4-ին Կարլովի Վարիի միջազգային 52-րդ կինոփառատոնում, որտեղ այն մասնակցել է հիմնական մրցութային ծրագրին և ստացել Էկումենիկ ժյուրիի մրցանակը։ 2018 թվականի սեպտեմբերին ֆիլմն Իսրայելի կողմից առաջադրվել է որպես ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի 91-րդ հավակնորդ՝ Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում[5]։

Թոմասը՝ երիտասարդ միայնակ գերմանացի հացթուխը, սիրավեպ է սկսում Օրեն անունով ամուսնացած իսրայելացու հետ, ով հաճախ էր ժամանում Բեռլին՝ բիզնեսով զբաղվելու համար։ Երբ մի օր Օրենը սկսում է չպատասխանել Թոմասի զանգերին, վերջինս հայտնաբերում է, որ նա մահացել է Իսրայելում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով։ Թոմասը մեկնում է Իսրայել՝ պաշտելի մարդու հայրենիքը և այցելում Օրենի այրու՝ Անատի սրճարանը։ Չբացահայտելով իր ինքնությունը՝ նա աշխատանքի է ընդունվում սրճարանի խոհանոցում և բնակարան վարձում քաղաքում։ Թեև սկզբում նրան թույլ չեն տալիս կերակուր պատրաստել, քանի որ դա վտանգի տակ է դնում սրճարանի՝ կաշերային լինելու վկայականը, Անատը, ի վերջո, համտեսելով այն խմորեղենը, որը Թոմասը պատրաստում է իր որդու ծննդյան օրվա առիթով, թույլ է տալիս նրան կերակուր պատրաստել։ Թոմասը դառնում է հանգուցյալ Օրենի այրու սրճարանի գլխավոր հրուշակագործը։ Կինը չի էլ կասկածում, որ իրեն այս օտարի հետ միավորում է նույն մարդու՝ իր ամուսնու հանդեպ վիշտը։ Թոմասը մտերմանում է Անատի հետ, ով դեռ սգում էր ամուսնու մահը, չնայած տեղյակ էր նրա անհավատարմության մասին։ Անատին մշտապես գայթակղում էր դիտել ամուսնու անձնական իրերը, այդ թվում՝ նրա սիրեցյալի գրառումները և երկրորդ հեռախոսը։ Ի վերջո, կարճ սիրավեպ է սկսվում Անատի և Թոմասի միջև, ինչը Թոմասին ստիպում է մտածել Օրենի հետ անցկացրած ժամանակի մասին, ներառյալ՝ նրանց վերջին ժամադրություններից մեկը, երբ Օրենը հրաժարվել էր իրենց մասին կնոջը պատմելու գաղափարից։

Անատը Օրենի անձնական իրերի մեջ գտնում է գերմաներենով գրված գնումների ցուցակը և Բեռլինի սրճարանի անունը, որտեղ աշխատում էր Թոմասը։ Նա Թոմասին ասում է, որ Օրենն իրեն ասել է, որ սիրավեպ ունի և պլանավորել է իրեն և իրենց որդուն թողնել Երուսաղեմում՝ Բեռլինում նոր կյանք սկսելու համար։ Անատը նրան ստիպել է հեռանալ տնից, և նա մահացել է հյուրանոցի ճանապարհին, ավտովթարի հետևանքով։ Եվ Անատը, և Թոմասը առանձին-առանձին լցված են մեղքի և վշտի զգացումով։ Ավելի ուշ Անատը Օրենի իրերի մեջ հայտնաբերում է Թոմասի ձեռագրով գրված գրություն։ Օրենի երկրորդ հեռախոսը վերագործարկելուց հետո նա հայտնաբերում է Թոմասի մեկ տասնյակից ավելի ձայնային հաղորդագրություններ և հասկանում, որ նա ամուսնու սիրեկանն է։ Անատի եղբայրը Թոմասին ստիպում է անմիջապես հեռանալ Երուսաղեմից՝ ասելով, որ նրանք իր կարիքը չունեն այստեղ և նա երբեք չպետք է վերադառնա Իսրայել։

Երեք ամիս անց Անատի սրճարանը մարդաշատ է՝ չնայած կաշերի վկայականի բացակայությանը։ Անատը գնում է Բեռլին, որտեղ հեռվից նկատում է Թոմասին, ով դուրս է գալիս իր սրճարանից։ Հետևելով նրա հեռանալուն՝ կինը աչքերը բարձրացնում է դեպի երկինք և ժպտում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  3. http://www.filmstarts.de/kritiken/257369.html (գերմ.)
  4. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. Caspi, David. «Oscars: Israel Selects 'The Cakemaker' for Foreign-Language Category». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.