Քաղաքացիությունը | Խորվաթիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 4, 1985[1][2] (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Զագրեբ, ՀՍՖՀ | ||
Հասակ | 181 սանտիմետր | ||
Քաշ | 76 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Հրվոե Չալե (խորվ.՝ Hrvoje Čale, մարտի 4, 1985[1][2], Զագրեբ, ՀՍՖՀ), խորվաթ ֆուտբոլիստ, պաշտպան։
Ֆուտբոլով սկսել է զբաղվել 9 տարեկանից։ Զագրեբյան «Դինամո» ակումբի սան է[3]։ 2003 թվականին նա իր նորամուտն է նշել թիմի կազմում, սակայն հիմնականում փոխարինման է դուրս եկել կամ մասնակցել ցածր որակավորում ունեցող խաղերի։ 2004/05 խաղաշրջանում վարձավճարով հանդես է եկել Զապրեշիչի «Ինտեր» ակումբում, այնտեղ բավականաչափ փորձ է ձեռք բերել և վերադառնալով Զագրեբ` ավելի հաճախ է խաղացել հիմնական կազմում։
2008 թվականի մայիսին Դավոր Վուգրինեցի խորհրդով նա 2,5 միլիոն եվրոյով տեղափոխվել էր թուրքական «Տրամբզոնսպոր» ակումբ[3]։ Չալեն դարձել է ակումբի 68-րդ լեգեոները և երկրորդ խորվաթը (Վուգրինեցն ակումբի առաջին խորվաթն էր[4]): Ձախ պաշտպանի դիրքում անց է կացրել 36 խաղ, 2009/2010 խաղաշրջանում նվաճել է Թուրքիայի գավաթը[5] և մասնակցել է «Բուրսասպորտի» դեմ Սուպերգավաթի հանդիպմանը (խաղն ավարտվել է հաղթանակով` 3:0 հաշվով)։ 2011 թվականի հուլիսի 19-ին եկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը[6][7], օգոստոսի 22-ին մինչև 2014 թվականի հունիսի 30-ը պայմանագիր է ստորագրել «Վոլսֆսբուրգի» հետ և ստացել է 26 համարը։ 2013 թվականի մայիսին պայմանագիր է ստորագրել «Վասլանդ-Բևերեն» ակումբի հետ։
Ելույթ է ունեցել Խորվաթիայի պատանեկան և երիտասարդական բոլոր հավաքականներում։ 2009 թվականի փետրվարի 11-ին Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում իր նորամուտն է նշել երկրի ազգային հավաքականի հիմնական կազմում։
|