Հորվաթ Հրվոյե | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն | Hrvoje Horvat |
Մականուն(ներ) | Cveba |
Ազգություն | խորվաթ |
Մասնագիտացում | հանդբոլիստ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 22, 1946 (78 տարեկան) |
Ծննդավայր | Բելովար, ՀՍՖՀ |
Ակումբ | Երիտասարդական Հիմնական։ Մարզիչ։
|
Հրվոյե Հորվաթ (խորվ.՝ Hrvoje Horvat, 22 մայիսի, 1946, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն), հավսլավացի խորվաթ հանդբոլիստ։ 1972 թվականին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն։ Հայտնի է դարձել «Ցվեբա» (խորվ.՝ Cveba) կեղծանունով[4]։
Հրվոյե Հորվաթը 13 տարեկան հասակում սկսել է խաղալ Բելովարի «Պարտիզան». 1959-1962 թվականներին նա հանդես է եկել «Պարտիզան» ակումբի պատանեկան թիմում, իսկ 1962 թվականից մինչև 1972 թվականը՝ մեծծահասակների թիմում, որի կազմում յոթ անգամ դարձել է Հարավսլավիայի չեմպիոն (1967, 1968, 1970, 1971, 1972, 1977, 1979), երկու անգամ հաղթել է Հարավսլավիայի գավաթի առաջնություններում (1968, 1976), իսկ 1972 թվականին հաղթել է Եվրոպայի չեմպիոնների գավաթի առաջնությունում։ 1975/1976 մրցաշրջանում Հրվոյե Հորվաթը հավաքել է միջինը 12,2 միավոր մեկ խաղում։ 1979 թվականին նա տեղափոխվել է Գերմանիայի առաջնության «Միլբերտսխոֆեն» ակումբ։ Հաջորդ տարի նա տեղափոխվել է «Շվաբինգ» ակումբ, իսկ երեք տարի անց՝ 1982/1983 մրցաշրջանի վերջանալուց հետո, ավարտել է խաղացող կարիերան։
Հրվոյե Հորվաթը հանդես է եկել Հարավսլավիայի տղամարդկանց հանդբոլի հավաքականում՝ նրա կազմում մասնակցելով ռեկորդային 231 խաղի։ 1972 թվականին հավաքականի կազմում նա մասնակցել է Մյունխենում անցկացվող Օլիմպական խաղերին, որտեղ արժանացել է ոսկե մեդալի։ 1976 թվականին Մոնրեալում անցկացվող Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հորվաթ Հրվոյեն եղել է Հարավսլավիայի օլիմպիական հավաքականի դրոշակակիրը (այդ խաղերում Հարավսլավիայի հավաքականն զբաղեցրել է հինգերորդ տեղը)։ 1970 և 1974 թվականներին Հրվոյե Հորվաթն արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալների։
Գերմանիայում Հրվոյե Հորվաթն աշխատել է որպես մարզիչ՝ գլխավորելով մի շարք ակումբներ. մինչև 1993 թվականը նա եղել է «Գումմերսբախ» ակումբի, 1993-1997 թվականներին՝ «Այտրա» ակումբի, 1997-1999 թվականներին՝ «Վիլշտետ» ակումբի, իսկ 1999-2003 թվականներին՝ «Մելզունգեն» ակումբի մարզիչը։ 2005 թվականին նա դարձել է «2000 Կոբուրգ» ակումբի մարզիչ. նրա շնորհիվ ակումբը դուրս է եկել երկրորդ լիգա։ 2013 թվականից Հրվոյե Հորվաթը գլխավորում է Խորվաթիայի «Դուբրավա» ակումբը։
Հրվոյե Հորվաթը սովորել է Զագրեբի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՚: Հրվոյե և Դունյա Հորվաթներն ունեն երկու դուստր՝ Յասենկան ու Վանյան, և մեկ որդի՝ Հրվոյեն։ Յասենկան ամուսնացած է եղել հանդբոլիստ Իզտոկ Պուցի հետ, ով ամենահայտնի խաղացողներից մեկն է հանդբոլի պատմության մեջ[5]։ Հորվաթ Հրվոյեն ապրում և աշխատում է Կորբուգում։
|