Ձկնալյուր, ձկան վերամշակման մնացորդներից ստացվող կերային արտադրանք։ Հանդիսանում է համակցված կերերի կարևոր բաղադրատոմսերից։
Ձկնալյուրի պատրաստման համար հումքը չորացնում և աղում են[1]։ Բարձրորակ ձկնալյուրը հարուստ է պրոտեինով (մինչև 60-72%[2]), կալցիումով (1 կգ-ում՝ 67,2 գ), ֆոսֆորով (31,8 գ), A, B և D վիտամիններով։ Մեկ կիլոգրամ ձուկը պարունակում է մինչև 60% պրոտեին, 1,31 կերամիավոր, 65-70 % պրոտեինի դեպքում՝ 1,43 կերամիավոր։ Մեծ քանակությամբ ճարպի (18%-ից բարձր) պարունակությամբ ձկնալյուրը հնարավոր չէ երկար պահպանել, իսկ կենդանիներին դրանով կերակրելիս նրանց միսն ու կաթը ձեռք են բերում ձկան համ ու հոտ։ Յուղատու ձկնատեսակների պարագայում, նախևառաջ առանձնացվում է ձկան յուղը[3]։
Ձկնալյուրը ներառվում է գյուղատնտեսական կենդանիների (մասնավորապես՝ խոզերի, թռչունների, մորթատու գազանների և հորթերի) օրական կերաբաժիններում։ Բտման վերջին փուլում կաթնատու կովերին տրվում է քիչ քանակությամբ ճարպ պարունակող ձկնալյուր։
|