Գյուղ | ||
---|---|---|
Ձյունաշող | ||
Ձյունաշողի համայնապակերը | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Տաշիր համայնք[1] | |
Ղեկավար | Անդրանիկ | |
Այլ անվանումներ | Ղզըլշաֆակ, Ջուջաքենդ | |
ԲԾՄ | 1590 մ | |
Կլիմայի տեսակ | Ցուրտ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն, | |
Բնակչություն | 177[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | dzyunashogh.am Կաղապար:Ref-Հայերեն | |
|
Ձյունաշող, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Գյուղը գտնվում է Սառնաղբյուր գետի ափին՝ ծովի մակարդակից 1590 մ բարձրության վրա։ Տաշիր քաղաքից հեռու է մոտ 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք, մարզկենտրոն Վանաձոր քաղաքից՝ 52 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Գյուղը հիմնադրվել է 1870 թվականին, վերաբնակեցվել է 1989 թվականին Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթված հայերի կողմից[3]։ Ձյունաշող է վերանվանվել 1991 թվականի օգոստոսի 8-ին[4]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ձյունաշողի մշտական բնակչությունը կազմել է 177, առկա բնակչությունը՝ 175 մարդ[2]։ Մինչև 1989 թ. եղել է ադրբեջանաբնակ գյուղ[5][6]։ Ներկայումս բնակվում են հայեր, բնակչությունն ունի նվազման միտում։
Ձյունաշողի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 205[5] | 237 | 507 | 746 | 873 | 1334 | 868 | 274 | 177[2] |
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, ճակնդեղի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղի բնակիչները հիմնականում արտադրում է կաթ, միս, ձու, բուրդ[3]։
Կլիման բարեխառն է, ձմեռը` երկարատև և ցրտաշունչ, ամառը` զով[3]։
|