Ձնծաղիկ Լագոդեխիի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Galanthus lagodechianus
|
Ձնծաղիկ Լագոդեխիի (լատին․՝ Galanthus lagodechianus), շքանարգիզազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։
Բազմամյա բույս է, որն ունի ոչ մեծ ձվաձև սոխուկ։ Տերևները նեղ-գծային են, վերևում՝ տափակ, յուղալի փայլով, վաղ գարնանը զարգացող։ Ծաղկակիրը ծաղկման ժամանակ տերևներից երկար է լինում։ Ծաղիկները մանր են, մաքուր սպիտակ, 20–25 մմ երկարության։ Ծաղկապատի ներքին մասերի պուտերը փոքրիշատե նեղ-նալաձև են[1]։
Հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Իջևանի և Բերդի շրջակայքում)։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Հարավարևմտյան և Հարավային Անդրկովկասը[1]։
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800–1500 մ բարձրությունների վրա, կաղնու-բոխու և հաճարենու-բոխու անտառներում, անտառի եզրերին, բացատներում, թփերի մացառուտներում։ Ծաղկում է մարտ ամսին, պտղաբերում՝ ապրիլին[1]։
Վտանգված տեսակ է։ Անդրկովկասի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Բույսին սպառնացող հիմնական վտանգը ծաղիկների հավաքն է որպես գեղազարդային բույս և աճելավայերի պայմանների խախտումը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդդգրկված չէր։ Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում։ Բեռնի կոնվենցիայի հավելվածում ընդգրկված չէ։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձնծաղիկ Լագոդեխիի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձնծաղիկ Լագոդեխիի» հոդվածին։ |
|