Ձորաստան, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։
Գյուղի պաշտոնական անունը Ձորաստան է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Ախտախանա անունով[3]։ 1940 թվականի հունիսի 1-ին պաշտոնապես վերանվանվել է Ձորաստան։
Գտնվում է Աճանան գետի հովտում` աջ լեռնալանջին, ծովի մակարդակից 1150-1250 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 7 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Ձորաստանի շրջակայքում պահպանվել են միջնադարյան ամրոցի և բնակավայրերի մնացորդներ, XVII դարի գերեզմանոցներ և եկեղեցու ավերակներ կան նաև 1830 թ. Սբ. Աստվածածին եկեղեցի և “Կոտրած եղցի” սրբատեղի։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Ձորաստանի մշտական բնակչությունը կազմել է 65, առկա բնակչությունը՝ 81[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4][5]։ Ստորև ներկայացված է Ձորաստան գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի
|
1831
|
1873
|
1897
|
1926
|
1939
|
1959
|
1970
|
1979
|
1989
|
2001
|
2011
|
Բնակիչ
|
28
|
166[4]
|
266
|
382
|
409
|
150
|
92
|
74
|
48
|
115[6]
|
65[2]
|
Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնապահությամբ, կերային կուլտուրաների և բանջարեղենի մշակությամբ։
- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 123
- ↑ 4,0 4,1 4,2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 486
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները