Ձ̩վազարդ, ձվաձև զարդապատկեր ճարտարապետության մեջ, սովորաբար միմյանցից բաժանվում են սուր սլաքներով կամ ջրային բույսերից վերցված երկարավուն տերևանման նախշերով։
Տվյալ զարդապատկերն իրենից ներկայացնում է քառորդ գլան (կատարված շրջանագծի քառորդով) և սովորաբար կիրառվում է սյուների խոյակներին և հոնիական օրդերների քիվերին ու կորնթոսյան օրդերներին։ Ձ̩վազարդերն հիմնականում օգտագործվում են քիվերը զարդարելու համար[1]։ Հին հունական և հռոմեական ճարտարապետության[2] մեջ սրանք կիրառվում էին առանձին անտաբլեմենտներն իրար միացնելու համար։ Ձվազարդն օգտագործվում էր նաև Վերածննդի ոճում և նեոկլասիցիստական ճարտարապետությունում[3][4]։
Եզրավորված կամ տերևներով պատված ձվազարդերն անվանում են ծաղկազարդ (ֆր.՝ oves fleuronnés)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link){{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձվազարդ» հոդվածին։ |
|