![]() | |
![]() Ղազախստան |
![]() Պակիստան |
Ղազախա-պակիստանական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Ղազախստանի և Պակիստանի միջև։
1991 թվականի դեկտեմբերի 20-ին Պակիստանը ճանաչեց Ղազախստանի անկախությունը։ 1992 թվականի փետրվարի 24-ին պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի Պակիստան կատարած պաշտոնական այցի ժամանակ։ 1994 թվականի նոյեմբերի 27-ին Իսլամաբադում բացվել Է Ղազախստանի դեսպանատունը[1]։ 1995 թվականին Պակիստանի վարչապետ Բենազիր Բհուտոն իրականացրել է պատմության մեջ առաջին պետական այցը Ղազախստան[2][3]։
2009 թվականին Պակիստանի և Ղազախստանի կառավարությունները աշխատանքային խումբ են ստեղծել երկրների միջև ապրանքաշրջանառության ավելացման հնարավորությունն ուսումնասիրելու համար[4]։ 2015 թվականի օգոստոսի 26-ին Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը պաշտոնական այց է կատարել Աստանա, որտեղ հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ[5][6][7]։
Ղազախստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ 2015 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 29,9 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Աստանայում Պակիստանի դեսպանատան տվյալներով՝ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 34,37 միլիոն ԱՄՆ դոլար[2]։ 2016 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը նվազել է և կազմել 20,9 միլիոն ԱՄՆ դոլար։ Առևտրական հաշվեկշիռը Ղազախստանի օգտին չէ. Պակիստանից ապրանքների ներկրումն իրականացվել է 18,7 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, իսկ Ղազախստանն այդ երկիր է ուղարկել 2,2 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք[1]։ Պակիստանը Ղազախստան Է արտահանում՝ մանդարիններ, կարտոֆիլ, դեղորայք, տեքստիլ, հացահատիկային մշակաբույսեր, հրուշակեղեն և կաշվե արտադրանք[2]։