Ղազախստանի Կուրմանգազի անվան ազգային կոնսերվատորիա | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | Կոնսերվատորիա |
Հիմնադրված է | 1944 |
Անվանված է | Կուրմանգազի Սաղիրբաև |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ալմաթի |
Կայք | conservatoire.edu.kz |
![]() ![]() Ղազախստանի Կուրմանգազի անվան ազգային կոնսերվատորիա, Ղազախստան | |
![]() |
Ղազախստանի Կուրմանգազի անվան ազգային կոնսերվատորիա (ղազ.՝ Құрманғазы атындағы Қазақ ұлттық консерваториясы), Ղազախստանի բարձրագույն երաժշտական հաստատություն, պատրաստում է կոմպոզիտորներ, երաժշտագետներ, երգչախմբի և ժողովրդական նվագախմբի դիրիժորներ, դաշնակահարներ, վոկալիստներ, արվեստագետ ղեկավարներ, սիմֆոնիկ նվագախմբի բոլոր գործիքների և ժողովրդական գործիքների կատարողներ։ Կոնսերվատորիայի շրջանավարտներով համալրվում են երկրի բազմաթիվ ստեղծագործական կոլեկտիվներ և կրթական հաստատություններ։ Կոնսերվատորիայի շրջանավարտները աշխատում են մերձավոր և հեռավոր արտասահմանի` Ռուսաստանի, Գերմանիայի, Հունաստանի, Նիդերլանդների, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չեխիայի, Կանադայի, Կորեայի, Չինաստանի և այլ երկրների պրոֆեսիոնալ կոլեկտիվներում[1]։
Ղազախստանի Կուրմանգազիի անվան ազգային կոնսերվատորիան համարվում է`
Կուրմանգազի հուշարձանը տեղադրված է կոնսերվատորիայի նոր շենքի դիմաց (2012)։ Ղազախստանի Ժողովրդական կոմիսարների խորհրդի 1944 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ հոկտեմբերի 1-ից Ալմա Աթայում կազմակերպվեց Արվեստի պետական ինստիտուտը, որը հետագայում վերակազմավորվեց Ալմա Աթայի կոնսերվատորիայի, իսկ 1945 թվականին բուհը կոչվեց 19-րդ դարի ականավոր ժողովրդական երաժիշտ-դոմբրահար, կոմպոզիտոր Կուրմանգազի Սաղիրբաևի անունով։ 1938 թվականին կառուցված առաջին շենքում մինչև կոնսերվատորիան, տեղակայված էր երաժշտության և պարային կոմբինատը[1].:
1960-ական թվականների սկզբին կառուցվեց ևս մեկ մասնաշենք, հանրակացարան 120 բնակելի սենյակներով, 42 լսարան, ընթերցասրահ, սպորտային դահլիճ և ընդարձակ սրահ[1]։ 1981-1982 ուսումնական տարում կոնսերվատորիայում սովորում էին 1200-ից ավելի ուսանողներ, աշխատում 234 դասախոսներ, այդ թվում ավելի քան 20 պրոֆեսորներ և գիտության դոկտորներ, շուրջ 50 դոցենտներ և գիտության թեկնածուներ, 5 ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ, 7 Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստներ[3]։ 2000 թվականի նոյեմբերին կոնսերվատորիային լրացուցիչ հատկացվեց ժամանակակից քառահարկ շենք[1]։
Ուսումնական դասընթացն ապահովում են 4 ֆակուլտետներ`
Գործում են նաև մի շարք ընդհանուր համալսարանական ամբիոններ`
Շենքը կառուցվել է 1935-1937 թվականներին տիպային դպրոցի նախագծով, որը լրամշակվել է ճարտարապետ Ա. Ստրեմենովի կողմից։ Ուսումնական մասնաշենքը ընդգրկում է 2 ուսումնական մասնաշենքեր և համերգային դահլիճ[4]։
Շենքը նախատեսված է եղել երաժշտության և պարային կոմբինատի համար (այժմ՝ Ալմա Աթայի Պ. Չայկովսկու անվան երաժշտական քոլեջ)։ Ղազախական ԽՍՀ Ժողկոմխորհը 1944 թվականի հուլիսի 24-ին որոշեց 1944 թվականի հոկտեմբերի 1-ից այս շենքում կազմակերպել կոնսերվատորիա։ 1954 թվականին կոնսերվատորիային շնորհվեց նշանավոր պատանի Կուրմանգազի Սագիրբաևի անունը։ 60-ական թվականներին շենքին կից կառուցվեց նոր մասնաշենք, իսկ 1970-ական թվականներին արևելյան կողմից կառուցվեց երգեհոնային դահլիճը[4]։
Շենքը իրենից ներկայացնում է Ալմա Աթա քաղաքի 20-րդ դարի 30-ական թվականների ճարտարապետության «ազգային ոճի» օրինակ։ Կոնսերվատորիայի եռահարկ շենքը ներկայացվում է իրարից անջատ ուղղանկյան տեսքով։ Շինության գլխավոր ճակատում աչքի է ընկնում կորնթոսյան ոճի կողապաշտպան երկսյուն սյունազարդ նախասրահը, որն ավարտվում է եռանկյունաձև վերնաճակատով և տեղակայված է գլխավոր մուտքի մոտ։ Քառանկյուն հարթ որմասյան կորնթոսյան սյունակարգի չափավոր ռիթմը միջպատուհանային տարածությունը ուղղահայաց բաժանում է ճակատային մասը։ Պատուհանները բաղկացած են երեք մասից, ռիզալիտային գլխանիստային մասում երկփեղկ են։ Պատերը շարված են աղյուսից և սվաղված։ Շենքի հատակագծումը միջանցքային տիպի է նրանից դուրս եկող շինություններով[4]։
2010 թվականի նոյեմբերի 10-ին հաստատվեց Ալմա Աթա քաղաքի տեղական նշանակության մշակութային հուշարձանների նոր պետական ցանկը, միաժամանակ չեղյալ համարվեցին դրա հետ կապված նախորդ որոշումները[5]։ Այս որոշմամբ պահպանվեց Ղազախստանի ազգային պատկերասրահի շենքի տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակը։ Պաշտպանական գոտու սահմանները հաստատվեցին 2014 թվականին[4]։
{{cite web}}
: Invalid |url-status=404
(օգնություն)
{{cite web}}
: Invalid |url-status=404
(օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազախստանի Կուրմանգազի անվան ազգային կոնսերվատորիա» հոդվածին։ |
|