Ղավամ տուն | |
---|---|
![]() | |
Տեսակ | Պարսկական այգիներ և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Շիրազ |
Վայր | Շիրազ |
Կազմված է | Office Building (Qavam Garden)? և Քավամ տաղավար |
![]() | |
![]() |
Ղավամ տուն (պարս.՝ باغ نارنجستان قوام, լայնորեն հայտնի է նաև "Նարենջեստան-է Ղավամ" անունով), ավանդական և պատմական տուն Շիրազում, Իրանում։ Գտնվում է Խան Մեդրեսեի մոտակայքում, կարելի է հասնել ոտքով։
Կառուցվել է 1879-1886 թվականների ընթացքում[2], Միրզա Իբրահիմ Խանի կողմից։ Ղավամ ընտանիքն առևտրականների ընտանիք էր Ղազվինից, սակայն շուտով նրանք սկսել են ակտիվորեն ներգրավվել քաղաղաքակության մեջ Ղաջարիների դինաստիային հաջորդած Զանդ դինաստիայի, ինչպես նաև` Փահլավիների ժամանակ։
Ղավամ տունը պահպանում է այն նրբագեղությունն ու մաքրությունը, որը վայելում էին բարձր դասի ընտանիքները 19-րդ դարում։ Տան ցածր առաստաղների նկարները ոգեշնչված են եվրոպական Վիկտորյական դարաշրջանից։
Հայելապատ մուտքը տան գլխավոր կետն էր, որը նայում էր շատրվաններով, արմավենիներով և ծաղիկներով զարդարված փոքրիկ այգուն։
Փահլավինների երկրորդ դարաշրջանի ընթացքում Տունը դարձել է Շիրազի համալսարանի Ասիայի ինստիտուտի գլխամասը, որը ղեկավարվում էր Արթուր Ուֆամ Փոուփի և Ռիչարդ Նելսոն Ֆրայի կողմից։ Ֆրայն ու իր ընտանիքը ևս որոշ ժամանակ ապրել են այս տանը։
Տունն այսօր թանգարան է և բաց է հանրության համար։
Նանենջեստանի այգին Պարսկական շքեղ այգիների օրինակ է։ Պարսկական այգիները սովորաբար ուղղանկյուն ձև ունեն և կազմված են ծառերով ու ծաղիկներով, ծառուղիներով, շատրվաններով, կենտրոնական տաղավարով հագեցած չորս մասերից, որոնք բոլորը շրջապատված են պատերով։ Համալիրը բաղկացած է երկու մասից` հյուսիսային և հարավային թևերից։ Այն կառուցվել է Շիրազի արհեստավորների կողմից 3500 քմ տարածքի վրա, շինության զբաղեցրած ընդհանուր տարածքը 940 քմ է։
Շենքը բակից երկու մետր բարձրության վրա է և հիմնականում կառուցված է աղյուսով։ Այն ընտիր ճարտարապետություն ունի` զարդարված պարսկական տարբեր արվեստներով, ինչպիսիք են նկարները, ստուկկոն, փայտագրությունը, քարագրությունը, հայելային աշխատանքը։ Մուտքը քարից է, պատերին և առաստաղին ճոխ ձևավորմամբ։ Մուտքի երկու կողմերում համաչափ զարդարված սենյակներ են։ Շինության դիմաց բացի լողավազանից կան նաև պարսկական այգիներին հատուկ ոճով խնամված նարնջենիներ և ամրավենիներ։ Հուշարձանի հիմքում գունավոր ապակիներ են ցուցադրված։