Ճակատագրական ութնյակ անգլ.՝ Hard Eight | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | նեո նուառ, քրեական ֆիլմ[1] և դրամա[1][2] |
Թեմա | մոլեխաղ |
Թվական | 1996 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Փոլ Թոմաս Անդերսոն[1][3][2] |
Պրոդյուսեր | Քիթ Սիմփլզ |
Սցենարի հեղինակ | Փոլ Թոմաս Անդերսոն |
Դերակատարներ | Ֆիլիպ Բեյքեր Հոլ[3][2][4], Ջոն Ք. Ռայլի[3][2][4], Գվինեթ Փելթրոու[3][2][4], Սեմյուել Ջեքսոն[3][2][4], Ֆիլիպ Սեյմուր Հոֆման[2][4], Ֆ. Ուիլյամ Պարկեր[5] և Մելորա Ուոլթերս[5] |
Օպերատոր | Ռոբերտ Էլսվիթ |
Երաժշտություն | Ջոն Բրայոն |
Մոնտաժ | Barbara Tulliver? |
Պատմվածքի վայր | Լաս Վեգաս Վելլի |
Կինոընկերություն | Trinity? և Rysher Entertainment |
Տևողություն | 98 րոպե |
Ճակատագրական ութնյակ (անգլ.՝ Hard Eight), 1996 թվականի ամերիկյան թրիլլեր, որը գրվել և նկարահանվել է Պոլ Թոմաս Անդերսոնի կողմից ։ Ֆիլմում նկարահանվել են Ֆիլիպ Բեյքեր Հոլը, Ջոն Քրիստոֆեր Ռայլին, Գվինեթ Փելթրոուն և Սեմյուել Լ. Ջեքսոնը։ Ֆիլմում փոքր դերեր են կատարել Ռոբերտ Ռիջլին, Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը և Մելորա Ուոլթերսը[6]։
Շուրջ 60 տարեկան խաղամոլ Սիդնին հանդիպում է մի երիտասարդ մարդու՝ Ջոնին, ով խորտկարանից դուրս նստած ծխում էր, և նրան առաջարկում է մի բաժակ սուրճ։ Սիդնին իմանում է, որ Ջոնը փորձում է 6000 դոլար գտնել իր մոր հուղարկավորության համար։ Նա առաջարկում է Ջոնին գնալ Լաս Վեգաս, որտեղ ինքը նրան կսովորեցնի բավական գումար վաստակել ապրելու համար։ Սկզբում Ջոնը վատատեսորեն է վերաբերվում, սակայն համաձայնում է Սիդնիի առաջարկին։
Երկու տարի անց Ջոնը, որը վաստակել էր շատ ավելին, քան պետք էր թաղման համար, դարձել է Սիդնիի օգնականը։ Ջոնը ձեռք է բերում նոր ընկեր՝ Ջիմին, որ աշխատում էր որպես թիկնապահ, իսկ վերջինս էլ ներգրավում է Կլեմենտինին, ով մատուցող էր Ռենոյում։ Սիդնին հանդիպում է Կլեմենտինին և իմանում է նրա աշխատանքի բնույթի մասին։ Իրականում նա ցանկանում է, որ Կլեմենտինը կապվի Ջոնի հետ։
Ուշ գիշերին Սիդնին զանգ է ստանում Ջոնից, որը նրան կանչում է մոթել։ Նա տեղ է հասնում և տեսնում, որ Ջոնն ու Կլեմենտինը պատանդ են վերցրել Կլեմենտինի հաճախորդին, որը հրաժարվել էր վճարել 300 դոլարը։ Ջոնը հայտնում է, որ նա և Կլեմենտին պետք է փախչեն։ Լարվածությունն ավելի է մեծանում, քանի որ նրանք զագել են պատանդի կնոջը՝ պահանջելով գումարը։ Նրանք պլան չունեն և ծեծում են պատանդին։
Սիդնին կարողանում է հանգստացնել իրավիճակը՝ Ջոնին և Կլեմանտինին խորհուրդ տալով փախչել քաղաքից և ուղևորվել Նիագարայի ջրվեժ՝ այնտեղ անցկացնելու իրենց մեղրամիսը։ Այդ երկուսի հեռանալուց հետո Սիդնին մաքրում է մոթելի սենյակը և վերացնում բոլոր հետքերը։ Նա հանդիպում է Ջիմին, որն սպառնում է Ջոնին ասել, թե Սիդնին սպանել է նրա հորը, եթե նա իրեն չտա 10,000 դոլար, սակայն նա այդքան գումար չունի և տալիս է 6000 դոլար, ապա գնում Ջիմիի տուն և կրակում նրա վրա։ Նա վերադառնում է նույն խորտկարան, որտեղ նա առաջին անգամ հանդիպել էր Ջոնին։ Ֆիլմի եզրափակիչ տեսարանում Սիդնին ծածկում է շապիկի մանժետի արյունը։
Ֆիլմը, որն սկզբում կոչվել է «Սիդնի», Անդերսոնի առաջին գեղարվեստական ֆիլմն է, և նրա սյուժեն հիմնված է Անդերսոնի «Ծխախոտ և սուրճ» կարճաժամկետ ֆիլմի (1993) վրա[7][8]։ «Ճակատագրական ութնյակ» ֆիլմը 1996 թվականին ներկայացվել է Կաննի կինոփառատոնում[9]։ Հալը, Ռայլին, Ռիջլին և Ուոլթերսը պարբերաբար հայտնվել են ռեժիսորի հաջորդ ֆիլմերում, իսկ Հոֆմանը մասնակցել է իր կենդանության օրոք թողարկված բոլոր ֆիլմերին, բացի մեկից։
Քննադատ Ռոջեր Էբերտը ֆիլմի մասին գրել է. «Ֆիլմերը, ինչպիսին է «Ճակատագրական ութնյակը», հիշեցնում են ինձ, թե ինչպիսի օրիգինալ, հմայիչ կերպարներ կարող են երբեմն ֆիլմերն առաջարկել մեզ»[10]։
Rotten Tomatoes կայքում ֆիլմին տրվել է 83% վարկանիշ՝ հիմնված 35 կարծիքների վրա[11]։
|