Ճակնդեղ բաժանապտուղ | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
Ենթաընտանիք | Բազուկայիններ (Betoideae) |
Տրիբա | Beteae |
Ցեղ | Բազուկ (Beta) |
Վերնատեսակ | 'Corollinae' |
Տեսակ | Ճակնդեղ բաժանապտուղ (B. lomatogona) |
Միջազգային անվանում | |
Beta lomatogona |
Ճակնդեղ բաժանապտուղ (լատին․՝ Beta lomatogona), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
40-50 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Արմատները ամուր են, փայտացած, ճիպոտանման։ Ծաղիկները միաձուլված կծիկներով և երկար, տերևազուրկ հասկանման ծաղկաբույլերով են։ Ծաղկապատի մասերը կանաչ են, լայն սպիտակ–թաղանթային, գագաթում՝ անհավասար–ատամնավոր եզրով։ Պտուղները հնգանիստ են[1]։
Հայաստանում հանդիպում է Շիրակի (Զարնջա) և Երևանի (Երևանի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Թալիշում, Թուրքիայում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։
Աճում է ստորին և միջինլեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 850–1500 մ բարձրությունների վրա, քարքարոտ, կավոտ լանջերին, աղակալված տեղերում, տափաստանում և կիսաանապատում։ Ծաղկում է հունիս–հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսի վերջից–սեպտեմբեր։ Կուլտուրական ճակնդեղի վայրի ազգակիցն է[1]։
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի են ընդամենը երկու փոքր պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Արեալը խիստ մասնատված է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես կրճատվող տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճակնդեղ բաժանապտուղ» հոդվածին։ |
|
|