«Ճամբար «Իքս Ռեյ»» (անգլ.՝ Camp X-Ray), 2014 թվականի ամերիկյան արտադրության դրամա, որի ռեժիսորն ու սցենարիստը Պիտեր Սաթլերն է։ Ֆիլմը պատմում է Գուանտանամոյի զինվորական բազայում գտնվող բանտի «Իքս Ռեյ» ենթաբաժնի մասին։ Ֆիլմում նկարահանվել են Քրիստեն Ստյուարտը, Փեյման Մոադին, Ջոն Քերոլ Լինչը, Ջուլիա Դաֆին, Լեյն Գարիսոնը և Քորի Մայքլ Սմիթը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հունվարի 17-ին Սանդենս կինոփառատոնի ժամանակ[6][7]։
Առաջին դասի շարքային Էմի Քոուլը (Քրիստեն Ստյուարտ) աշխատում է հսկիչ Գուանտանամոյում գտնվող ամերիկյան բանտի «Դելտա» ճամբարում։ Իր ծառայության ընթացքում նա ընկերական կապեր է հաստատում կալանավորնեից մեկի՝ Ալի Ամիրի հետ (Փեյման Մոադի)։ Հենց այդ ընկերության վրա էլ հիմնված է ֆիլմի ամբողջ պատմությունը։
Ֆիլմի նկարահանումները ընթացել են Լոս Անջելեսում և Ուիթիերում (Կալիֆորնիա)[12] 2013 թվականի հուլիսի 17-ից մինչև օգոստոսի կեսերը[13][14]։ Բանտի տեսարանների համար օգտագործվել են Ուիթերի Ֆրեդ Ս. Նելասի անվան անչափահասների ուղղիչ հիմնարկության տարածքները[15]։
Հետարտադրությանը ֆիլմն անցել է 2013 թվականի ամառվա վերջին։ Ֆիլմի հատուկ էֆեկտներով զբաղվում էր Comen VFX կինոընկերությունը[16]։ Դեկտեմբերի 5-ին հայտարարվել էր, որ ֆիլմի պրեմիերան պլանավորվել է հունվարի 17-ին կայանալիք Սանդենս կինոփառատոնի U.S Dramatic Competition կատեգորիայում[17]։ 2014 թվականի հուլիսի 3-ին հրապարակվել էր ֆիլմից 10 նոր լուսանկար[18]։ Օգոստոսին IFC Films կինոընկերությունը YouTube-ում իր սեփական ալիքով թողարկել է ֆիլմի պաշտոնական թրեյլերը[19]։
Ֆիլմը MPAA-ի կողմից ստացել է «R» տարիքային սահմանափակումը, քանի որ ֆիլմում հնչում են անպարկեշտ խոսքեր և առկա են մերկ մարմնի կարճատև դրվագներ[20]։ Հոկտեմբերի 17-ից ֆիլմը դուրս է եկել սահմանափակ վարձույթ և դարձել է հասանելի iTunes Movies և Amazon.com Video-ում[21]։ Ֆիլմը նաև մասնակցել է Լոնդոնյան կինոփառատոնին[22]։
Սանդենս կինոփառատոնում ֆիլմի պրեմիերան հիմնականում բարձր է գնահատվել։ Բոլորը նշում էին հատկապես Ստյուարտի և Մոադիի գերազանց խաղը կինոնկարում[24][25]։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 54 կարծիքների հիման վրա ձևավորված 72 % արդյունք[26]։
Ֆիլմի կինովարձույթը սկսվել է Նյու Յորք քաղաքի կինոթատրոններից մեկում հոկտեմբերի 17-ի ցուցադրությամբ, որտեղ այն հավաքել է $1.316։ Հաջորդ շաբաթ ֆիլմն ընդգրկեց երեք էկրաններ և ստացավ $3.480, իսկ հաջորդ շաբաթ՝ $1.105։ Չորրորդ շաբաթվա ընթացքում էկրանների թիվը հասավ յոթի, որոնցից յուրաքանչյուրից շահույթը կազմում էր $214 ($1.501)։ Նոյեմբերի 9-ի դրությամբ ֆիլմն աշխատել էր $9.837[27]։ Բացի այդ՝ ֆիլմն արտադրվել է վիդեո ֆորմատով և հասել է Tunes-ի վաճառքի 12-րդ հորիզոնական, սակայն այս տվյալները չեն հրապարակվել IFC Films կինոընկերության կողմից։
↑Marlow Stern (2014 թ․ հունվարի 18). «'Camp X-Ray,' A Kristen Stewart-Starring Guantanamo Bay Film, Premieres at Sundance». Daily Beast. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին. «But, by the end of Camp X-Ray, you're won over by Stewart's layered turn as Cole, and Maadi's as the defiant Ali. It's a role perfectly suited to her strengths-vulnerability and hidden courage-and few young actresses, with the exception of Jennifer Lawrence, can hold a close-up like Stewart.»
↑
Jessica Herndon (2014 թ․ հունվարի 18). «Sundance premiere 'Camp X-Ray' uncovers prison life at Guantanamo Bay». Ottawa Citizen. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին. «Sattler originally intended Stewart's role for a male, but he shifted to a female lead because he felt it created more conflict between (Amy and Ali. "And Muslims' extremist relationship toward women also complicated (the story)," he said. "So I clicked into that."»
↑«Camp X-Ray (2014)». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.