Ճանապարհ դեպի տուն անգլ.՝ A Dog's Way Home | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա և ընտանեկան ֆիլմ |
Հիմք | A Dog's Way Home? |
Թվական | հունվարի 11, 2019, հունվարի 24, 2019 և հունվարի 10, 2019[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Չարլզ Մարտին Սմիթ |
Պրոդյուսեր | W. Bruce Cameron? և Գևին Փոլոն |
Սցենարի հեղինակ | W. Bruce Cameron? և Cathryn Michon? |
Դերակատարներ | Էշլի Ջադ, Էդվարդ Ջեյմս Օլմոս, Ալեքսանդրա Շիփ, Բրայս Դալաս Հովարդ, Ուես Ստյուդի, Քրիս Բաուեր, Բերի Ուոթսոն, Jonah Hauer-King?, Պատրիկ Գալագեր[2], Ջոն Կասինի, Բրայան Մարկինսոն և Tammy Gillis? |
Օպերատոր | Փիթեր Մենզիս |
Երաժշտություն | Մայքլ Դաննա |
Մոնտաժ | Դեբրա Նիլ-Ֆիշեր |
Պատմվածքի վայր | Կոլորադո |
Նկարահանման վայր | Կոլորադո |
Կինոընկերություն | Columbia Pictures և Polybona Films |
Տևողություն | 96 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Ճանապարհ դեպի տուն» (անգլ.՝ A Dog's Way Home), ռեժիսոր Չարլզ Մարտին Սմիթի ընտանեկան ֆիլմը[3]. Գլխավոր դերը կրկնօրինակել է Բրայս Դալաս Հովարդը[4][5][6]։
Լուկաս անունով մի տղան զբոսնելու ժամանակ գտնում է մի հմայիչ թափառող շնիկի և, խղճալով նրան, որոշում է նրան տանել իր տուն։ Գտնվածը, ում Բելլա էին անվանում, շատ սիրվեց տնեցիների կողմից՝ չնայած ակամայից փոխեց սովորական կենսաձևը․ երբեմն, իհարկե, լինում էին թափթփված խաղալիքներ և կրծած կոշիկներ, բայց նրա՝ ընտանիքում հայտնվելը բերեց ուրախություն։ Երբ շունը մեծացավ, սկսեց օգնել տիրոջը աշխատանքում․ երիտասարդը նրան տանում էր վերականգնողական կենտրոն, որտեղ նա, ինչպես կարող էր, փորձում էր հանգստացնել և զվարճացնել մարդկանց, որոնք ընկել են փորձանքի մեջ՝ պարտադրելով նրանց ժպտալ և մոռանալ իրենց դժբախտությունների, ցավի և վերքերի մասին։ Մի անգամ, երբ Լուկասը աշխատանքի էր, Բելլան պատուհանին սկյուռ նկատեց, վազելով նրա հետեևից՝ չնկատեց, թե ինչպես մոլորվեց։ Լուկասը նրան գտավ, բայց այնուամենայնիվ նրան կենդանիների կացարան տեղափոխեցին։ Եթե Բելլային երկրորդ անգամ բռնեին, նրան սպանելու էին, այդ իսկ պատճառով Լուկասը որոշում է տեղափոխվել ուրիշ քաղաք։ Նա շանը տվեց իր ընկերուհու հորաքրոջը, մինչև այդ քաղաքում տուն չգտնի։ Բայց Բելլան շատ էր կարոտում և զգում էր, որ այն մարդը, որին նա սիրում է, տխրում է, հուսահատվում է և հավատում է իր վերադառնալուն։ Դրա համար նա փախչում է։ Նվիրված կենդանուն շատ երկար ճանապարհ էր սպասվում անցնել, սպասվում էր լինել մահվան եզրին, փրկել մարդկային կյանք և նոր ընկերներ ձեռք բերել կենդանական աշխարիհի ներկայացուցիչների շրջանում։ Նրան ուզում էին լավ մարդիկ որդեգերլ, բայց նա հասկանում էր, որ նա պետք է գնար, ինչպիսին երկար և վտանգավոր չթվար նրա ճանապարհը։
Դերասան | Դեր |
---|---|
Բրայս Դալաս Հովարդ | Բելլա |
Էշլի Ջադ | Թերի |
Բերի Ուոթսոն | Գևին |
Ալեքսանդրա Շիփ | Օլիվիա |
Էդվարդ Ջեյմս Օլմոս | Աքսել |
Սթյուդի Ուես | Կապիտան Միկա |
Քրիս Բաուեր | Կուրչ |
Ջոնա Հաուեր-Քինգ | Լուկաս |
Ֆերա Ավիվա | Բուժքույր Մեթյուզ |
Լյուսիա Ուոլթերս | Լորետա |
Թեմմի Գիլիս | Սպա Լեոն |
Պատրիկ Գալահեր | Տեո |
Բեն Ռեթներ | Բժիշկ Գանն |
Լեյն Էդվարդս | Սպա Թոմ Ռուկեր |
|