Ճանապարհորդական ապահովագրություն, ապահովագրության տեսակ, որը նախատեսված է միջազգային կամ ներգնա ճանապարհորդությունների ընթացքում ի հայտ եկած վնասները փոխհատուցելու համար։ Հիմնական ապահովագրական փաթեթները ներառում են արտակարգ իրավիճակների արդյունքում առաջացած բժշկական ծախսերի փոխհատուցում, սակայն, գոյություն ունեն առավել համապարփակ փաթեթներ, որոնցում որպես փոխհատուցման ենթակա ծախսեր սահմանվում են նաև ճանապարհորդության չեղարկումները, ուղեբեռի կորստի դեպքերը, թռիչքային ուշացումները և այլն։
Ճանապարհորդական ապահովագրությունը պարունակում է բարձր ռիսկայնություն և այս համատեքստում ճանապարհորդի կարողության հաշվարկը ապահովագրական պոլիս ձեռք բերելու տեսանկյունից հաշվի է առնում մի շարք գործոններ։ Այն ընդհանուր առմամբ ներառում է, այն երկիրը կամ տարածաշրջանը դեպի որտեղ իրականացվելու է ճանապարհորդությունը, վերջինիս տևողությունը, ճանապարհորդների տարիքային խումբը, եկամուտներով ապահովվածությունը՝ մինչ պոլիսի ձեռքբերման պահը, որը բավարարել է նաև նախկինում առաջացած բժշկական ծախսերին, ճանապարհորդություններին և այլն[1]։ Որոշ ապահովագրական պոլիսների կնքման ժամանակ հաշվի են առնվում նաև կատարվելիք ճանապարհորդության ընդհանուր ծախսերը, որպեսզի որոշվի պոլիսի գինը։ Պոլիսում կարող է ներառվել միայն մեկ ճանապարհորդություն, կամ վերջինիս որոշակի հստակ ժամանակահատված, կարող է լինել նաև այնպիսի պայման պոլիսում, համաձայն որի ապահովագրվի տարվա կտրվածքով միանգամից մի քանի ճանապարհորդություն[2]։
Ճանապարհորդական ապահովագրության պոլիսների հիմնական մասը պետք է ձեռք բերվի մինչև մեկնելու պահը, սակայն գոյություն ունեն նաև այնպիսի պոլիսների տեսակներ, որոնք հնարավոր է ձեռք բերել մեկնման առաջին իսկ կետից, օրինակ օդանավակայանից։ Ավելի փոքր կազմակերպություններ առաջարկում են նաև պոլիսներ այն ճանապարհորդների համար, ովքեր մինչ ճամփորդության սկիզբը մոռացել են ձեռք բերել փաթեթը, կամ ճանապարհորդությունը նախատեսվածից ավելի երկար է տևել[3]։ Պոլիսներում հիմնականում որպես պայմանագրի գործողության սկզբի և ավարտի վայր նշվում է մեկնման երկիրը։ Կան նաև այնպիսի պոլիսներ, որոնք առաջարկում են միակողմանի ճանապարհորդության ապահովագրության փաթեթ, վերջինս տեղի է ունենում հիմնականում այն դեպքում, երբ ճանապարհորդները հաճախակի են այցելելու երկրները փոխում։
Վճարային քարտեր թողարկող կազմակերպություններից որոշները առաջարկում են ավտոմատ ճանապարհորդական ապահովագրություն, եթե ճանապարհորդության ընթացքում վճարումները կատարվում են տվյալ վճարային քարտի միջոցով, այս դեպքում միակ թերությունը այն է, որ փաթեթը ընդհանուր է և հաշվի չի առնում անձնական պահանջմունքներն ու ցանկությունները[4]։
Արտերկրում աննշան վնասվածքներից սկսած մինչև բժշկական տարատեսակ ծառայություններից օգտվելու կարիքի դեպքում ապահովագրական ընկերությունները առաջարկում են փաթեթներ, որոնք ներառում են մի քանի դեպքեր, որոշակի սահմանափակումներով։ Օրինակ հոսպիտալացման դեպքում ճանապարհորդական ապահովագրությունների մեծ մասը առաջարկում է շտապ օգնության ծառայություն, կապ բժշկի հետ, հիվանդի տեղափոխում մի հիվանդանոցից մյուսը, ընդհուպ մինչև վերադարձ ապահովագրված անձի ճանապարհորդության մեկնման սկզբնակետ հանդիսացող երկիր։ Առավել համապարփակ ապահովագրական պոլիսները ներառում են նաև այնպիսի ծառայություն, որ ապահովավագրված անձի ընտանիքի անդամը կարողանա հիվանդանոցում մնալ և խնամել հիվանդին։
Արտերկրում ապահովագրված անձի մահվան դեպքում, սահմանվում է մարմնի վերադարձ դեպի ծագման երկիր կամ թաղման ծախսերի փոխհատուցում։
Ճանապարհորդական ապահովագրությունների համապարփակ փաթեթները կարող են ընդգրկել նաև տարբեր հանգամանքների հետ կապված ուղևորությունների չեղարկման վճարների վերադարձ ապահովագրված անձին։ Դա կարող է ներառել հիվանդություններ, վատ եղանակային պայմաններ, բնական աղետներ[5], գործադուլներ և անկարգություններ[6], առևանգումներ, ընտանեկան արտակարգ վիճակներ և այլ դեպքեր[7]։
Շատ ապահովագրական պայմանագրեր ներառում են նաև այլընտրանքային տրանսպորտի կացության և սննդի հետ կապված ծախսերի արտոնություններ, եթե նախապես ընտրված տրանսպորտային միջոցը որոշակի ժամանակահատվածում ունենում է օրինակ տեխնիկական անսարքություններ[8]։ Պոլիսում կարող է ներառված լինել նաև այնպիսի կետ, որը թույլ կտա կատարել առաջին անհրաժեշտության գնումներ՝ սնունդ, հագուստ, այն դեպքում, եթե ուղեբեռը հետաձգվում է ավիաընկերության մեղքով։
Պայմանագրի այս կետի շնորհիվ ճանապարհորդը ապահովագրում է ուղեբեռի կորստի կամ գողության դեպքում հնարավոր ծախսերը, այն կարող է ներառել նաև անձնագիր, փաստաթղթեր, որոշ դեպքերում նաև կանխիկ գումարի սահմանափակ քանակություն[9]։
Այս կետը ընդգրկում է իրավական պատասխանատվությունը, ապահովագրական պոլիս ձեռք բերած անձի դեմ ներկայացված դատական հայցի դեպքում, որի հիմքում ընկած է այլ անձի մարմնական վնասվածք հասցնելու փաստը։
Բացի ապահովագրական պոլիսում ներառված դեպքերից հաճախորդի կամ գործակալի կողմից կարող են առաջարկվել նաև լրացուցիչ պայմանների ներառում, այդ թվում՝ ասթմա, քաղցկեղ[10] բարձր ռիսկայնություն պարունակող սպորտաձևեր[11], վարձակալված մեքենայի վնասում[12], նավարկություն և այլն[13]։
Ապահովագրական ընկերությունները կարող են հայտարարել երկարաժամեկոտւմ որոշակի նոր դրույթների ներմուծում պոլիսներում, որի հիմքում ընկած են ընթացիկ իրադարձություններ, օրինակ գործող հրաբուխների ժայթքում և այլն[14]։ Քանի որ ճանապարհորդական ապահովագրությունը բարձր ռիսկայնություն պարունակող արտադրանք է, շատ պոլիսներ կարող են ներառել նաև այնպիսի դեպքեր, որոնց տեղի ունենալու հավանականությունը համեմատաբար փոքր է, սակայն կարող է լինել նշանակալի[15], օրինակ համաճարակներ, պատերազմական և ահաբեկչական գործողություններ[16]։
Որոշ ապահովագրական պոլիսներ կարող են բացառության կարգով արգելել ճանապարհորդությունը դեպի կոնկրետ երկրներ, կամ քաղաքներ, որտեղ առկա է ռիսկի բարձր մակարդակ։ Այսպիսի կետերը պայմանագրերում ներառվում են մեծամասամբ կառավարությունների պաշտոնական հայտարարությունների հիման վրա։
Ճամփորդական ապահովագրական պոլիսներում ներառվող այլ ընդհանուր բացառություններ՝
Որոշ երկրներ պահանջում են նույնիսկ, որ օտարերկրյա այցելուները ունենան ճանապարհորդական ապահովագրության բավարար ապացույց, որպես վիզա տրամադրելու հիմնական պայման։ Սա վերաբերում է Շենգենյան գոտու կամ ԱՄԷ արտոնագրի համար դիմող ճանապարհորդներին, իսկ կոնկրետ երկրներից Կուբայում, Թուրքիայում և Բելառուսում պայմանի կատարումն արդեն ձեռք է բերել պարտադրություն[19] Թայլանդի ու Եգիպտոսի դեպքում արվել է հայտարարություն պայմանը պարտադիր դարձնելու վերաբերյալ[20]։ Տուրիստական ընկերությունները ևս կարող են պահանջել ապահովագրական պոլիսների նվազագույն պայմանների առկայություն,որպեսզի թույլ տրվի ճանապարհորդին օգտվելու ծառայություններից։