Գյուղ | ||
---|---|---|
Ճարապլուս | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Երկրամաս | Ուրֆայի նահանգ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 10 436 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Ճարապլուս, գյուղ, գյուղաքաղաք, ավան Կիլիկիայի Ուրֆայի նահանգում[1], բաժանված է եղել երկու մասի՝ Սիրիայի և Թուրքիայի միջև։ Գտնվում է Հալեպից հյուսիս-արևելք, Եփրատի արևմտյան ափին։ Գյուղաքաղաքը համարվում է համանուն գավառակի կենտրոնը, որը Հալեպի նահանգի 9 գավառակներից մեկն է։ Ըստ ուսումնասիրությունների այն հունական Հերապոլիս քաղաքի տեղում է կառուցվել, որը համարվել է Խեթական թագավորության կարևորագույն կենտրոններից։
Մինչև Առաջին աշխարհամարտը բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Հայտնի է միայն, որ այն 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբին սակավ բնակչություն է ունեցել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, մի մասը զոհվել է աքսորի ճանապարհին, չինչին մասը հասել է Սիրիա։ 1921 թվականին Սիրայի հատվածի Ճարապլուսում ձևավորվում է հայկական համայնք ավելի քանի հարյուր ուրֆացիներից և պերեճիկցիներից, ում ֆրանսիական կառավարությունը տալիս է հողեր տներ կառուցելու նպատակով։ Թուրքային ձեռնտու չէր սահմանամերձ հայկական բնակավայրերի առկայությունը, այդ պատճառով էլ առաջարկում է Սիրիայի հովանավոր Ֆրանսիային հայական գյուղերը հիմնել սահմանից 5 կմ հեռավորության վրա, որը բնակականբար չի ընդունվում։ 1921-1922 թվականներին Ճարապլուսում բնակվում էր 300 հայ ընտանիք, որոնցից մի քանի տասնյակը Հայ ավետարանչական եկեղեցու հետևորդներ էին։ 1923 թվականին գյուղում ապրում էր 2000 հայ։ 1924 թվականի տվյալներով գյուղում կար աղյուսաշեն եկեղեցի՝ Ս․ Աստվածածին (1931 թվականից՝ արդեն քարաշեն), որում գործում էր նաև վարժարան։ 1926 թվականի դրությամբ վարժարանում սովորում էր 110 աշակերտ։ 1925 թվականին գյուղում ապրում էր 285 ընտանիք։ 1927-1928 թվականին գյուղի բնակչության թիվը հասավ 1700-ի։
Ճարապլուսի պետական լեզուն արաբերենն է, սակայն տեղի հայերը հայերենից բացի խոսում են թուրքերեն և քրդերեն։ Գյուղաքաղաքի տարբեր հատվածներում բնակվում են արաբներ, քրդեր, արաբ քրիստոնյաներ։ Տեղի հայերը շարունակում են պահպանել իրենց ավանդույթները և սահմանափակվել հայկական համայնքի խնդիրներով[2]։