Ճարտարուկ խոզանավոր |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
Թագավորություն
|
Բույսեր
|
Բաժին
|
Ծածկասերմեր
|
Ընտանիք
|
Խաչածաղկավորներ
|
Տեսակ
|
Ճարտարուկ խոզանավոր
|
|
Լատիներեն անվանում |
Draba hispida
|
 [{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը Վիքիցեղերում]
|
 [{{fullurl:commons:Special:Search/{{{wikispecies}}}|uselang=hy}} Պատկերների որոնում Վիքիպահեստում]
|
|
|
Ճարտարուկ խոզանավոր (լատին․՝ Draba hispida), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Փուխր ճիմերով, ցածրահասակ բույս է։ Ծաղկասլաքները անտերև են և ունեն 2,5-15 սմ բարձրություն, երբեմն հասնում են նաև 25 սմ-ի։ Տերևները հակաձվաձև են, 1-3, երբեմն՝ 7 խոշոր ատամիկներով, հիմքում ունի ձգված կոթուն։ Ծաղիկները քառատիպ են, պսակաթերթերը՝ դեղին։ Պատիճակները մերկ են, 6–13 մմ երկարությամբ[1]։
Հայաստանում հանդիպում է Արագածի ֆլորիստիկական շրջանում (լեռնազանգված Արագած)։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Մեծ Կովկասը, Արևմտյան, Կենտրոնական, Արևելյան, Հարավարևելյան Անդրկովկասը, Հյուսիսարևելյան Անատոլիան[1]։
Աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 3000-3300 մ բարձրությունների վրա, ժայռոտ տեղերում, խճաքարոտ լանջերին։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանի մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված կլիմայի փոփոխության հետ, սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։