Ճշտապահություն, տվյալ հանձնարարությունը կամ պարտավորությունը սահմանված ժամկետում կամ վերջնաժամկետից շուտ կատարելու ունակություն։
«Ճշտապահ» բառը հաճախ մեկնաբանվում է որպես ժամանակին լինելու հատկանիշ։ Տարբեր մշակույթներում հաճախ ճշտապահության ընդունելի աստիճանը տարբեր է, սովորաբար մի փոքր ուշացումն ընդունելի է։ Հիմնականում դա 10-15 րոպեն է արևմտյան մշակույթներում, սակայն սա չի վերաբերում բժշկի այցելությանը կամ դպրոցական դասերին։ Որոշ մշակույթներում, ինչպիսին է ճապոնականը, և որոշ միջավայրերում, ինչպիսիք են ռազմականները, պահանջները շատ ավելի խիստ կարող են լինել։
Որոշ մշակույթներում ընդունելի չէ այն երևույթը, որ սահմանված վերջնաժամկետը կարելի է շրջանցել։ Օրինակ՝ որևէ մշակույթում կարող է ընդունված լինել, որ մարդիկ կարող են մի ժամ ուշ կատարել առաջադրվածը։ Այդ դեպքում, քանի որ բոլորը հասկանում են, որ ժամը իննին նշանակված հանդիպումը լինելու է մոտավորապես ժամը տասին, ոչ ոք չի անհանգստանա, երբ բոլորը ժամանեն ժամը տասին։
Այն մշակույթներում, որտեղ գնահատվում է ճշտապահությունը, ուշանալը դիտվում է որպես անարգալից վերաբերմունք ուրիշների ժամանակի հանդեպ, և կարող է համարվել վիրավորական։ Այսպիսի դեպքերում, հնարավոր է, որ ճշտապահությունը վերահսկվի սոցիալական տույժերով, օրինակ, հանդիպումներին՝ մուտքը փակել ցածր ճշտապահություն ունեցող մասնկակիցների համար։ Նման միջոցառումների նպատակն է հասնել նրան, որ գնահատվի ճշտապահության արժեքը և այն հետևանքները, որը կարող է ունենալ ճշտապահ չլինելը։ Ճշտապահության հանդեպ հետևողական մոտեցումը անպայման կհանգեցնի դրական արդյունքի, և տվյալ հասարակության մեջ, անկասկած, կբարձրանա ճշտապահության գնահատականը։