Ճստիկ Ռու

Ճստիկ Ռու
Տեսակanthropomorphic kangaroo? և գրական հերոս
ՀեղինակԱլան Ալեքսանդր Միլն
Ներկայացված էԳրքեր Վինի Թուխի մասին
Սեռարական
Բնակության վայրՀարյուր հեկտարանոց անտառ
Հրարած տիեզերքիցՎինի Թուխի տիեզերք
Դերը կատարել ենՔլինթ Հովարդ
 Roo (Winnie the Pooh) Վիքիպահեստում

Ճստիկ Ռու (անգլ.՝ Baby Roo), կենգուրուի ձագ, Ալան Ալեքսանդր Միլնի՝ խաղալիք արջուկ Վինի Թուխին նվիրված գրքերի հերոս։ Ռուն ու նրա մայրը՝ Կենգան, կենդանիների միակ զույգն են, որ պատկանում են նույն տեսակին. նրանց արյունակցական մոտ կապն ընդգծված է նաև նրանց անունների ներդաշնակությամբ[1]։

Ճստիկ Ռուն մասնակցում է Վինի Թուխի ու նրա ընկերների՝ փոքրիկ խոզուկ Դնչիկի, խաղալիք ավանակ Իա-Իայի, Բուի, Ճագարի ու Քրիստոֆեր Ռոբինի արկածներին։

Ճստիկ Ռուն հայտնվում է «Որտեղ անտառում հայտնվում են Կենգուն եւ Ճստիկ Ռուն, իսկ Դնչիկը լոգանք է ընդունում» գլխում։ Այդ գլխի տեքստում Ռուն նկարագրվում է որպես գրքի ամենափոքր հերոսը (այդ մասին ասում է Ճագարը)։ Նկարազարդողների մեծ մասը Ճստիկ Ռուին պատկերում են Դնչիկից մի քիչ փոքր[2][3][4]։ Գլուխներից մեկում Դնչիկը Ռուի փոխարեն տեղավորվում է Կենգուի պարկում, և վերջինս չի նկատում փոխարինումը։

«Վինի Թուխի» կերպարների մեծ մասի նման Ճստիկ Ռուն ստեղծվել է Քրիստոֆեր Ռոբինի խաղալիքներից մեկի նմանությամբ, սակայն ի տարբերություն հեքիաթի մյուս հերոսների, Ճստիկ Ռուի նախատիպ հանդիսացած խաղալիքը կորել է 1930-ական թվականներին[5]։

Հոգեբանական վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուի հանդեպ իր մայրական հոգատարության դրսևորման հարցում Կենդուն հաճախ շատ հեռուն է գնում՝ դառնալով գրքի միակ հերոսը, որ պատիժներ է կիրառում. նա լողացնում է Ռուին սառը ջրով՝ զգուշացնելով, որ չմնա «փոքրիկ ու թույլ», ինչպես Դնչիկը, նրա բերանը լվանում է օճառով և տալիս զզվելի դեղ[6]։

2000 թվականին Դալհաուզի համալսարանից մի շարք մանկաբույժների կողմից Գալիֆաքսում (Նոր Շոտլանդիա) Կանադայի բժշկական ասոցիացիայի ամսագրում հրատարակել են Ճստիկ Ռուի հումորային հոգեբանական հետազոտությունը[7][8], ինչի մասին հայտնել են Ռեյտեր գործակալությունն[9] ու «Аргументы и факты» թերթը[10]։ Նրանք, որպես հիմք ընդունելով Ճստիկ Ռուի դաստիարակումը ոչ լիարժեք ընտանիքում և նրա ավագ ընկերոջ՝ Վագրի հնարավոր վատ ազդեցությունը, գրում են.

Մենք կանխագուշակում ենք, որ երբևէ կտեսնենք մանկահասակ հանցագործ Ռուին, որը ուշ երեկոյան թափառում է անտառի վերին մասի փողոցներում, որոնց գետինը ծածկված է ածիկի հյութի ջարդված շշերով ու տատասկափշով ծխախոտի մնացորդներով։

«Նյու Յորք Թայմսը» նշել է, որ Ռուի հոր ճակատագրի հարցը պատկանում է այն հարցերի թվին, ինչպիսին է «Որտե՞ղ է Թուխի տաբատը» հարցը[11]

Վադիմ Ռուդնևն իր «Վինի Թուխն ու առօրյա լեզվի փիլիսոփայությունը» (ռուս.՝ «Винни Пух и философия обыденного языка», ISBN 5-7784-0109-4) գրքում նշում է Ռուի ու Վագրի սեռական-ֆրեյդիստական ենթատեքստը ենթատեքստը[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Коннолли, 1994, էջ 87
  2. Иллюстрации Эрнеста Шепарда
  3. Одна из иллюстраций Эдуарда Назарова
  4. Иллюстрации Б. Диодорова к гл. 7
  5. Happy 90th birthday, Winnie the Pooh: The bear of very little brain (but VERY big bank balance), Daily Mail, 12 июня 2011 (перевод Արխիվացված 2013-10-20 Wayback Machine), Крошку Ру потеряли в Яблоневом саду в 30-х годах (անգլ.՝ Roo was lost in an apple orchad during 1930s)
  6. Коннолли, 1994, էջ 86
  7. Shea, Sarah et al. «Pathology in the Hundred Acre Wood: a neurodevelopmental perspective on A.A. Milne», Canadian Medical Association Journal, Volume 163, pages 1557—1559 (2000).
  8. Willis, Randall. «Winnie-the-Pooh and attention deficit, too», NewsInBrief, Modern Drug Discovery (April 2001).
  9. Karleff, Ian. «The Winnie the Pooh Characters 'Seriously Troubled'», Reuters via TVNZ (2001).
  10. Винни-Пух и все-все-все глазами психиатров, Елена Рудерман, «АиФ Здоровье» № 07 (340) от 14 февраля 2001 г.
  11. Scott, A. FILM REVIEW; You’re Only Happy With Your Own Kind? Oh, Pooh, The New York Times (2000-02-11):
    «ցանկացած երեխա կասի ձեզ, որ փափուկ խաղալիքները չունեն կենսաբանական ծնողնր, և Վագրի ծագման մասին հարցը բերում է տարատեսակ այլ հարցեր։ Օրինակ՝ Ի՞նչ է պատահել Ռուի հոր հետ, Ինչո՞ւ է Ճագարն ամուրի, Որտե՞ղ է Թուխի տաբատը»։
  12. См. Введение в прагмасемантику «Винни Пуха», 5. Сексуальность

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Connolly, Paula T. Winnie-The-Pooh and the House at Pooh Corner: Recovering Arcadia. — Twayne Publishers, 1994. — ISBN 0-8057-8810-7