Մ101 հաուբից | |
---|---|
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | 105 mm howitzer? և field howitzer? |
Երկիր | ԱՄՆ[1] |
Պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Արտադրող | Ռոք Այլենդի արսենալ |
Փամփուշտի տեսակ | 105 mm HE M1?[1] |
105-միլիմետրանոց Մ101 հաուբից (անգլ.՝ 105 mm Howitzer M101, ավելի վաղ տարբերակը՝ 105 միլիմետրանոց Մ2Ա1 հաուբից), Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանի ամերիկյան հաուբից։ Զենքը զանգվածային արտադրվել է 1941 թվականից ի վեր, գտնվելել կամ դեռ գտնվում է աշխարհի բազմաթիվ երկրների սպառազինության կազմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այս զենքով զինված է եղել M7 Priest ամերիկյան խոշոր սերիական ինքնագնաց հրետանային կայանքը։
105-միլիմետրանոց հաուբիցի մշակումն սկսվել է 1919 թվականից։ Աշխատանքը շատ դանդաղ է ընթացել։ 1928 թվականին թնդանոթն ստեղծվել է և ստացել Մ1 անվանումը, բայց սպառազինության մեջ չի ընդունվել և զանգվածային արտադրություն չի ունեցել։
1934 թվականին հաուբիցը մի փոքր փոփոխության է ենթարկվել և ստացել Մ2 անվանումը, բայց, այնուամենայնիվ, սպառազինության մեջ չի ներառվել և արտադրության չի անցել։
Հաջորդ 6 տարիների ընթացքում կոնստրուկտորներն ստեղծել են շարժական հենոցներով նոր հրետասայլ։ Վերջապես, 1940 թվականի մարտին նոր հրետասայլը հաստատվել է և հաուբիցն ստացել է Մ2Ա1 անվանումը։ Հաուբիցն այդ տեսքով ու անվանումով ընդունվել է սպառազինություն և 1941 թվականին անցել զանգվածային արտադրության։ Արտադրությունն իրականացրել է Ռոկ-Այլենդի արսենալը։
Մ101 հաուբիցն ուներ առանձին պարկուճավոր լիցքավորում և ամենաբարձր լիցքի դեպքում կրակոցի առավելագույն հասողությունը հասնում էր 11,2 կիլոմետրի։
Երկրորդ համաշխարհային պատերազմում և դրանից հետո երկար ժամանակ ԱՄՆ բանակում թնդանոթը եղել է հիմնական միջին հաուբիցը։ Թնդանոթը ակտիվ մասնակցություն է ունեցել Կորեական և Վիետնամի պատերազմներում։ Նույնիսկ Մ102 ավելի նոր հաուբիցը չի կարողացել ԱՄՆ բանակի սպառազինության մեջ ամբողջությամբ փոխարինել Մ101-ին։ Միայն սպառազինության մեջ 105-միլիմետրանոց Մ119 քարշակային հաուբիցի ընդունումից հետո Մ101-ը պաշտոնապես հանվել է ԱՄՆ բանակի սպառազինությունից։ Սակայն ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ին դաշնակից երկրների և այլ պետությունների բանակներում, որոնք կենտրոնացած են ամերիկյան զենքերի գնման վրա, Մ101 հաուբիցը գործում է մինչ օրս։ Որոշ դեպքերում այն ԱՄՆ-ի սահմաններից դուրս արտադրության է դրվել այլ անվանումներով և կատարելագործվել է մշակողներից անկախ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Մ101 հաուբիցն առավել ակտիվորեն օգտագործվել է Վիետնամի դեմ պատերազմում։ Ամերիկյան և հարավային վիետնամական շատ մեծ թվով թնդանոթներ գրավել է Հյուսիսային Վիետնամը։ Lam Son 719 գործողության ընթացքում գործի է դրվել 152 հարավվիետնամական և 6 ամերիկյան 105-միլիմետրանոց թնդանոթ։ Մարտական գործողությունների ընթացքում հարավային վիետնամցիները կորցրել են 70 թնդանոթ, հիմնականում հակամարտկոցային պայքարի ընթացքում[2]։ 1975 թվականին Հյուսիսային Վիետնամը գրավել է գրեթե 1000 հատ Մ101 թնդանոթ[3]։
Մ101 հաուբիցի մասնակցությամբ մեկ այլ խոշոր հակամարտություն էր Իրան-իրաքյան պատերազմը։ Պատերազմի սկզբին Իրանն ունեցել է 370 միավոր Մ101, պատերազմի ավարտին մնացել է 130-ը[4]։
Իրաքի հետ պատերազմից առաջ Քուվեյթն ունեցել է 16 միավոր Մ101 թնդանոթ, կոնֆլիկտի ընթացքում դրանք բոլորը կորցրել է[5]։
ԱՄՆ դաշտային հրետանին Սառը պատերազմի ժամանակ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մոդել | Տիպ | Տրամաչափ, մմ |
Առավելագույն հեռահասություն (մ) | Նետման լիցք | Ռազմամթերք | Հրետանային աջակցություն |
Արժեք, ԱՄՆ դոլար | ||||||||
սովոր. | ԱՌԱ | ԲՖ | ԱՌԱ | միջուկ. | քիմ. | կասետ. | ՀԱ | ՀՏ | ՀՀ | ||||||
Մ101Ա1 | քարշակ. | 105 | 11 000 | ոչ | Մ67 | + | + | + | + | + | + | անմիջական | 57 982 | ||
Մ102 | քարշակ. | 105 | 11 500 | ոչ | Մ67 | + | + | + | + | + | + | անմիջական | 56 927 | ||
Մ109 | ՀԻԿ | 155 | 14 600 | 19 400 | Մ3, Մ4 | + | + | + | + | + | + | անմիջական | 226 475 | ||
Մ109Ա1 | ՀԻԿ | 155 | 18 000 | 24 000 | Մ3, Մ4, Մ119, ԽՄ164, ԽՄ201 | + | + | + | + | + | + | անմիջական | 245 000 | ||
Մ114Ա1 | քարշակ. | 155 | 14 600 | ոչ | M3, M4 | + | + | + | + | ընդհանուր | 90 610 | ||||
Մ198 | քարշակ. | 155 | 24 000 | 30 000 | ԽՄ164, ԽՄ201, ԽՄ203 | + | + | + | + | + | + | ընդհանուր | 125 828 | ||
Մ107 | ՀԻԿ | 175 | 32 600 | ոչ | Մ86Ա2 | + | ընդհանուր | 293 542 | |||||||
Մ110 | ՀԻԿ | 203 | 18 600 | 20 800 | Մ1, Մ2 | + | + | + | + | + | ընդհանուր | 326 500 | |||
Մ110Ե2 | ՀԻԿ | 203 | – | – | Մ1, Մ2, ԽՄ188Ե1 | + | + | + | + | + | ընդհանուր | 49 108 | |||
ԽՄ204 | քարշակ. | 105 | – | – | Մ67, ԽՄ200 | + | + | + | + | + | + | անմիջական | – | ||
Statement of Lt. Gen. John R. Deane, Chief of Research and Development, Department of the Army. / Dept of Defense Appropriations for Fiscal Year 1975. — April 4, 1974. — Pt. 2 — P. 581 — 788 p. Statement of Lt. Gen. Howard H. Cooksey, Acting Deputy Chief of Staff for Research, Development, and Acquisition. / Hearings on S. 920. — February 27, 1975. — Pt. 4 — P. 1897 — 2167 p. |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մ101 հաուբից» հոդվածին։ |