Մ198 | |
---|---|
Տեսակ | հրետանային մոդել |
Ենթատեսակ | 155 mm howitzer?, towed howitzer? և field howitzer? |
Երկիր | ԱՄՆ[1] |
Ծառայության ընդունման տարի | 1979 |
Արտադրված է | 1600 |
Փամփուշտի տեսակ | 155 mm high explosive?[1] |
M198 (անգլ.՝ 155-mm Medium Towed Howitzer M198), 1970-ական թվականների ամերիկյան 155-միլիմետրանոց հաուբից։
M198 ընդունվել է ԱՄՆ բանակի ու ծովային հետևակի կորպուսի սպառազինության մեջ 1978 թվականին, և նույն տարում սկսվել է նրա սերիական արտադրությունը։ Ընդհանուր առմամբ թողարկվել է այդ տիպի շուրջ 1700 թնդանոթ։
Մ198-ը մնացել է ստանդարտ քարշակվող հրետանային համակարգ ԱՄՆ բանակում և ծովային հետևակում ավելի քան 30 տարի և օգտագործվել է մի շարք կոնֆլիկտների և պատերազմների ընթացքում, մասնավորապես Պարսից ծոցի պատերազմում։ 2000-ական թվականների վերջին, սակայն, Մ198-ն սկսել է փոխարինվել նոր ու ավելի թեթև 155-միլիմետրանոց Մ777 հաուբիցով։ Մ198-ը նաև ակտիվորեն արտահանվել է ավելի քան տասը երկրներ, որոնցից շատերում այն, 2016 թվականի դրությամբ, շարունակում է մնալ սպառազինության մեջ[2]։
Հաուբիցի արտադրությանը մասնակցել են պետական ու մասնավոր կառույցներ[3].
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել M198 կատեգորիայում։ |