Մ2 60-միլիմետրանոց ականանետին փոխարինելու համար նախատեսված նոր ականանետի մշակումն սկսվել է 1942 թվականին։ 1943 թվականին այն ընդունվել է Միացյալ Նահանգների հետիոտնային ու օդադեսանտային ստորաբաժանումների սպառազինության մեջ։ ԱՄՆ բանակը և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը Մ19-ն օգտագործել են մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, ապա նաև Կորեական թերակղզում մղած մարտերում։
ԱՄՆ-ում Մ19-ը սպառազինությունից հանվել է 1960-ական թվականների սկզբին, և նրանց օգտագործումը դադարեցվել է այդ ժամանակ գերակշռող այն կարծիքի պատճառով, թե այն անարդյունավետ է մարտի դաշտում։ Սակայն Վիետնամում մղված ռազմական գործողությունների ժամանակ այդ տիպի ականանետները հանվել են պահսետից՝ փոխարինելու համար իրենց չարդարացրած Մ29 81-միլիմետրանոց ավելի ծանր ու հսկայական ականանետներին։
↑ 2,02,12,2Wiener, Friedrich (1987). The armies of the NATO nations: Organization, concept of war, weapons and equipment. Truppendienst Handbooks Volume 3. Vienna: Herold Publishers. էջ 462.
↑ 3,03,13,23,3Gander, Terry J; Cutshaw, Charles Q (2001). «60 mm M19 mortar». Jane's Infantry Weapons 2002-2003. էջեր 5335–5337.