Մ29-ը մշակվել է ԱՄՆ զինված ուժերի պատվերով՝ հետիոտնային վաշտերի կրակային հզորության մեծացման նպատակով և ընդգրկվել ԱՄՆ բանակի սպառազինության մեջ 1951 թվականին։
Սակայն Վիետնամի պատերազմի ժամանակ պարզվել է, որ Մ29-ով զինված ականանետային ստորաբաժանումները չունեն բավարար շարժունակություն մարտի դաշտում նրա մեծ զանգվածի և հրաձգության համեմատաբար փոքր հասողության պատճառով։ Օրինակ՝ ռազմական բախման պայմաններում Մ29 ականանետի տեղափոխման համար պահանջվել է նրա գրեթե ամբողջ անձնակազմը, ինչի պատճառով կրվող մարտական լրակազմը կրճատվել է 40-ից մինչև 18 ականի։ Արդյունքում Վիետնամում ԱՄՆ բանակի շարային զորամասերում Մ29 ականանետները փոխարինվել են Մ19 ականանետներով։
1980-ական թվականների սկզբին ԱՄՆ զինված ուժերում սկսվել է Մ29-ի համատարած փոխարինումը ավելի ժամանակակից 60-միլիմետրանոց М224 վաշտային ականանետով։
Կառուցվածքն ունի դասական սխեմա, ընդ որում՝ զենքի տեղափոխման համար թույլատրելի է նրա ոչ լրիվ քանդումը։ Ականանետը կազմված է հարթ փողից, երկոտանի-հրետասայլից, նշանոցից և պտտման կենտրոնական հանգույցով հենասալից, որը թույլ է տալիս վարել շրջանային հրաձգություն առանց սալի դիրքը փոխելու։ Փողի արտաքին մակերևույթն ունի օղակային ճախարակումներ ինտենսիվ հրաձգության ժամանակ սառեցման լավացման համար։ Մարտական լրակազմի անվանացուցակը կազմված է երեք տիպի բեկարյին-ֆուգասային, մեկ տեսակի լուսավորող և երկու տեսակի ծխային ականներից։ Այս ականանետի համար հատուկ մշակվել է Մ374 բեկորաֆուգասային ականը, որը տիրապետում է մինչև 4,5 կմ ավելացված հրաձգության հասողությամբ և ուժեղացված պայթուցիկ բաղադրությամբ։
Ականանետի անձնակազմը կազմված է հինգ անձից՝ անձնակազմի հրամանատար, նշանառու, նշանառուի օգնական և ռազմամթերքի երկու մատակարարողներ։
↑ 7,07,17,2Wiener, Friedrich (1987). The armies of the NATO nations: Organization, concept of war, weapons and equipment. Truppendienst Handbooks Volume 3. Vienna: Herold Publishers. էջ 469.